Արգիշտի Գևորգյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արգիշտի Գևորգյան (այլ կիրառումներ)
Արգիշտի Գևորգյան
Ծնվել էմարտի 4, 1992(1992-03-04)[1] (32 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունՀԱՊՀ
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր

Արգիշտի Նորայրի Գևորգյան (մարտի 4, 1992(1992-03-04)[1], Երևան, Հայաստան), հայ քաղաքական գործիչ, ՀՀ Ազգային Ժողովի 8-րդ գումարման պատգամավոր[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արգիշտի Գևորգյանը ծնվել է 1992 թվականի մարտի 4-ին՝ Երևանում։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականին ավարտել է Երևանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի արդյունաբերական եւ քաղաքացիական շինարարության ֆակուլտետը։ 2017 թվականին ավարտել է նույն ֆակուլտետի մագիստրատուրան։ Ճարտարագիտության մագիստրոս։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2014-2016 թվականներին աշխատել է «Խարբերտ Շին» ՍՊԸ անվտանգության ճարտարագետ։ 2016-2018 թվականներին՝ գլխավոր ճարտարագետ, 2018-2019 թվականներին՝ գործադիր տնօրեն, 2019-2021 թվականներին՝ գլխավոր ճարտարագետ։ 2020-2022 թվականներին եղել է «Արար Քնսթրաքշն» ՍՊԸ տնօրեն։ 2021 թվականի գարնանը եղել է «Ազադ ֆարմասյութիքլզ» ՍՊԸ շինարար-խորհրդատու։ 2021-2022 թվականներին եղել է ՀՀ-ում «Հայ կրթական հիմնարկության» շինարարության վերահսկող։

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականից ՀՅԴ անդամ է, 2021 թվականից՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության Կենտրոնական վարչության նախագահ[3]։ 2022 թվականի հուլիսի 18-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Հայաստան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով։

Զինվորական ծառայություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնակցել է Քառօրյա եւ Քառասունչորսօրյա պատերազմներին։

Պարգևատրվել է «Ծովակալ Իսակով» (2014 թվական ՀՀ ՊՆ), «Գարեգին Նժդեհ» (2017 թվական ՀՀ ՊՆ), «Արիության համար» (2021 թվական, ԱՀ) մեդալներով։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Արգիշտի Գևորգյանը ամուսնացած է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.parliament.am/deputies.php?sel=details&ID=1547&lang=eng
  2. «National Assembly of the Republic of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 14-ին.
  3. «Արգիշտի Գևորգյան». xn--y9afw8bd4f.xn--y9a3aq. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 8-ին. {{cite web}}: Text "POLITICAL ALLIANCE "ARMENIA"" ignored (օգնություն)