Ասպրամ Կրպեյան
| Ասպրամ Կրպեյան | |||
| |||
|---|---|---|---|
| նոյեմբերի 4, 2021 - ներկա | |||
| |||
| Կրթություն՝ | |||
| Մասնագիտություն՝ | պետական գործիչ, քաղաքական գործիչ, իրավաբան, պահեստազորի սպա | ||
| Ծննդյան օր |
(33 տարեկան) | ||
| Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | ||
| Քաղաքացիություն | |||
| Հայր | Թաթուլ Կրպեյան | ||
| Պարգևներ |
«ՀՀ զինված ուժեր. 20 տարի» հոբելյանական մեդալ (2012թ., ՊՆ) | ||
Ասպրամ Թաթուլի Կրպեյան (փետրվարի 20, 1990, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական գործիչ, «Հայաստան» խմբակցության անդամ, Հայաստանի 8-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր, իրավաբան, պահեստազորի սպա[1][2][3]։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ասպրամ Կրպեյանը ծնվել է 1990 թվականի փետրվարի 20-ին Խորհրդային Հայաստանի մայրաքաղաք Երևանում՝ Արցախյան ազատամարտի մասնակից և Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի դուստրն է[1]։
2006-2010 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում։ 2012 թվականին ավարտել է նույն ֆակուլտետի մագիստրատուրան[1]։
2016 թվականին ավարտել է Ժնևի միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների ակադեմիան՝ ստանալով միջազգային հումանիտար իրավունքի և մարդու իրավունքների մագիստրոսի աստիճան[1]։
2019 թվականին ավարտել է Օքսֆորդի համալսարանը՝ ստանալով դիվանագիտական գիտությունների մագիստրոսի աստիճան[1][4]։
Հայաստանի պաշտպանության նախարարություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2012-2015 թթ. եղել է Հայաստանի պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության միջազգային պայմանագրաիրավական ապահովման բաժնի սպա[1][4]։
2017-2018 թվականներին աշխատել է որպես ՀՀ ՊՆ տեղեկատվության հասարակության հետ կապերի վարչության սպա[1]։
Այլ գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2015-2016 թվականներին եղել է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության հասարակական հիմունքներով փորձագետ (Ժնև)[1]։
2017 թվականի հունվար-հունիս ամիսներին աշխատել է որպես Հայաստանի նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի իրավական հարցերով փորձագետ, միաժամանակ դասավանդել է ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում[1]։
2020 թվականի օգոստոս-նոյեմբեր ամիսներին եղել է Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի իրավական հարցերով խորհրդական[4]։
Հայաստանի ազգային ժողովի պատգամավոր
[խմբագրել | խմբագրել կոդը]8-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր
2021թ. նոյեմբերի 4-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Հայաստան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով[5][6]։
Ասպրամ Կրպեյանը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և ԵՄ խորհրդարանական խմբի անդամ է, ինչպես նաև Հայաստան-Պորտուգալիա և Հայաստան-Կորեա բարեկամական խմբերի նախագահն է և Հայաստան-Ճապոնիա, Հայաստան-Մեծ Բրիտանիա և Հայաստան-Չինաստան բարեկամական խմբերի անդամ։
Այլ տեղեկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]2022 թվականին ղեկավարել է 7-օրյա քայլարշավ՝ անցնելով 175 կմ ճանապարհ։ Քայլարշավը մեկնարկել է Հայաստանի հյուսիսից՝ Իջևանից[7]։
Պարգևներ և կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականին Հայաստանի պաշտպանության նախարարության կողմից պարգևատրվել է «ՀՀ զինված ուժեր. 20 տարի» հոբելյանական մեդալով[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 7 8 9 10 «Հայաստանի Ազգային ժողով». parliament.am.
- ↑ «Ասպրամ Կրպեյան - Հայաստան դաշինք». դաշինք.հայ. Արխիվացված է օրիգինալից 2023-08-01-ին. Վերցված է 2023-08-19-ին.
{{cite web}}: Check|url=value (օգնություն) - ↑ Ասպրամ Կրպեյանը կվերցնի պատգամավորական մանդատը - Հրապարակ
- 1 2 3 Arakelian, Leeza (2021 թ․ հունիսի 9). «Aspram Krpeyan's Mission: Continuing a Legacy and Building a Strong Armenian Statehood». The Armenian Weekly (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունիսի 7-ին.
- ↑ «Ասպրամ Կրպեյանը կվերցնի պատգամավորական մանդատը». iravaban.net. 03-11-2021.
{{cite web}}:|first=missing|last=(օգնություն) - ↑ «Հայաստանի Ազգային ժողով». parliament.am.
- ↑ Օրեր անց կտեսնեք՝ ինչի մասին եմ խոսում. Ասպրամ Կրպեյան
