Արա Երնջակյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Արա Երնջակյան
Ծնվել է մարտի 2, 1951(1951-03-02) (68 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Կրթություն Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Քաղաքացիություն Flag of Armenia.svg Հայաստան
Ազգություն հայ
Մասնագիտացում ռեժիսոր
դրամատուրգ
Պարգևներ Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ և Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ
IMDb ID ID 6607155

Արա Հարությունի Երնջակյան (մարտի 2, 1951(1951-03-02), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ռեժիսոր, դրամատուրգ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի Կամերային թատրոնի գեղարվեստական ղեկավար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արա Երնջակյանը ծնվել է 1951 թվականին Երևանում։ 1974 թվականին ավարտել է Երևանի ճարտարագիտական համալսարանի տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետը, իսկ 1982 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը՝ ստանալով ռեժիսորի որակավորում։

1971-1972 թվականներին Երնջակյանի կողմից ստեղծված ՈՒՀԱ-ի թիմը առաջին անգամ ներկայացրեց Հայաստանը Մոսկվայում՝ ՈՒՀԱ-ի Համախորհրդային խաղերին։ 1982 թվականին հիմնեց Երևանի Կամերային թատրոնը և հանդիսանում է նրա գեղարվեստական ղեկավարը։

Երնջակյանն ավելի քան 20 պիեսի, 5 կինոսցենարների, մի շարք գիտական աշխատանքների հեղինակ է, որոնց մի մասն ընդգրկվել է նրա ստեղծագործությունների 4 հատորյակում։ Բեմադրել է ավելի քան 50 ներկայացում, տասնյակ մեծածավալ միջոցառումներ, նկարահանել է 2 լիամետրաժ ֆիլմ։

1996 թվականից Երնջակյանն առաջին անգամ Հայաստանում կազմակերպեց «Միսս Հայաստան» գեղեցկության ազգային մրցույթը։ 1998 թվականին հիմնել է Երկաթ TV - Փրոդաքշն (Յան ԹիՎի) հեռուստաընկերությունը։ 1998-2001 թվականներին Երնջակյանը եղել է Երևան քաղաքի քաղաքապետարանի Մշակույթի, սպորտի և երիտասարդության գծով ղեկավարը։[1]

Պիեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Պիես
1973 Յոթ կատակ Հայաստանից
1976 Պարոնա՛յք, ամեն ինչ կործանվում է,

բայց դեռ կարելի է ապրել և զվարճանալ

1982 Ալքիմիկոս

(Հեքիաթ Արքայազնի և Աղջկա մասին,

որ չէր հավատում հեքիաթների)

1982 Սովորական համերգ
1982 Նկարներ ցուցահանդեսից
1983 Գայլը և յոթ ուլիկները, կամ կրկին այծերի մասին
1984 Էտյուդ կանանց մասին
1985 Երևանյան օրերի քրոնիկա
1985 Քավարան
1988 Հայք
1990 Հայր մեր
1993 Ես իմ անուշ Հայաստանի...
1997 Կաբարե
1998 Անտեր Ground
1999 Տիտանիկ, made in Armenia
2001 Սասունցի Դավիթ Կոպերֆիլդ
2001 Միսս Դժոխք, անաստվածային կատակերգություն
2002 Լինսի show ծրագիր
2004 Կառավարական համերգ
2004 Սոնատ թավջութակի համար
2006 Ի զե՛ն
2007 Արմմագեդոն
2008 Աշխարհի շուրջը՝ սիրով
2008 Ուզբեկական փլավի բաղադրատոմսը

(Հոբելյանական հաճախորդ)

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Ֆիլմեր
1990 Ժամկետը՝ 7 օր
1999 Արմենիկում ուպսա
2012 Հոբելյանական հաճախորդ

Սցենարիստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Ֆիլմեր
1987 1968-ի շոգ օգոստոսը
1990 Ծննդյան վկայական
1990 Ժամկետը՝ 7 օր
2001 Երեք հանցագործությունների պատմություն
2012 Հոբելյանական հաճախորդ

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]