Երկիր ծիրանի կուսակցություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երկիր ծիրանի
Երկիր ծիրանի
Изображение логотипа
Կուսակցության պատկերանիշ
Տեսակքաղաքական կուսակցություն
ԵրկիրՀայաստան Հայաստան
ԱռաջնորդԶարուհի Փոստանջյան
Կարգախոս«Դեպի Արարատ»[1]
ՀիմնադիրԶարուհի Փոստանջյան
Հիմնադրված2017-3-15 (7 տարի առաջ)
Գաղափարախոսությունազատականություն, Պրոգրեսիվիզմ և պրո-եվրոպեականություն
Քաղաքական հայացքցենտրիզմ
Պաշտոնական գույն(եր)     
ՇտաբԵրևան, Հայաստան

«Երկիր ծիրանի» կուսակցություն, գործող քաղաքական կուսակցություն Հայաստանում։ Հիմնադրվել է 2017 թվականի մարտի 15-ին։ Կուսակցության նախագահը Զարուհի Փոստանջյանն է[2], կարգախոսը՝ «Դեպի Արարատ»[3]։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուսակցության հիմնադիր Զարուհի Փոստանջյանը մեկնաբանելով կուսակցության անվանումը՝ հայտնել է, որ ծիրանը միակ պտուղն է, որ հավասարապես է բաժանվում, ու դա արդարության նշանն է։ Ծիրանին եղել է հայոց թագավորների գույնը, և այդ ամենը գիտակցելով՝ կուսակցությունն ընտրել է «Երկիր ծիրանի» ավանումը։

Մասնակցությունն ընտրական գործընթացներին[խմբագրել | խմբագրել կոդը]

Երևանի ավագանու ընտրություններ, 2017[խմբագրել | խմբագրել կոդը]

«Երկիր ծիրանի» կուսակցության հիմնադրումը համընկավ Երևան քաղաքի 2017 թվականի ավագանու ընտրությունների ժամանակահատվածին։ Կուսակցությունը նույն թվականի ապրիլի 9֊ին կենտրոնական ընտրական հանձնաժողովին ներկայացրեց ընտրությունների մասնակցության անհրաժեշտ փաստաթղթերը[4], ապրիլի 15-ին ԿԸՀ-ն հաստատց կուսակցության մասնակցությունը Երևանի ավագանու 2017 թվականի ընտրություններին[5]։

Ընտրություններին կուսակցության քաղաքապետի թեկնածուն և ցուցակի առաջին համարը Զարուհի Փոստանջյանն է։ Ցուցակի երկրորդ տեղում Մնացական Պարակշիևն է, երրորդում՝ Սոնա Աղեկյանը[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Երկիր ծիրանի». Զարուհի Փոստանջյանի կուսակցությունը որդեգրում է «Դեպի Արարատ» կարգախոսը
  2. Զարուհի Փոստանջյանի նոր քաղաքական պլատֆորմը՝ «Երկիր ծիրանի» (տեսանյութ)
  3. ««Երկիր ծիրանի»-ն հրապարակել է ծրագրային դրույթներն ու հռչակագիրը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 28-ին.
  4. Փոստանջյանը մտավ ԿԸՀ ու բացականչեց. «Երկիր ծիրանին» ողջունում է բոլորիդ». Առավոտ
  5. Ելք, Երկիր Ծիրանի, ՀՀԿ. ԿԸՀ-ն հաստատեց
  6. Երեւանի ավագանու ընտրություններ. «Երկիր Ծիրանի» կուսակցության առաջին տասնյակը հայտնի է

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]