Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արմեն Ուլիխանյան (ապրիլի 26, 1973(1973-04-26), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), բժիշկ-ստոմատոլոգ։ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարն է[1][2][3]։
- 1980 թվականին ընդունվել է Երևանի թիվ 96 միջնակարգ դպրոց։
- 1990 թվականին ավարտել է թիվ 104 միջնակարգ դպրոցը։
- 1991-1995 թվականներին սովորել և ավարտել է Հայկական բժշկական ինստիտուտը ստանալով բժիշկ-ստոմատոլոգի որակավորում։
- 1995 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 1996 թվականի օգոստոսի 15-ը աշխատել է թիվ 2 ստոմատոլոգիական պոլիկլինիկայում որպես բժիշկ-ինտերն։
- 1998 թվականի մայիսի 14-ից մինչև 2004 թվականի հունվարի 5-ը աշխատել է «Շտապ Օգնություն» Գ. Բ. Կ.-ում որպես բժիշկ-ստոմատոլոգ։
- 2003 թվականի օգոստոսի 13-ից աշխատել է «Մամմոն» ՍՊԸ-ում որպես տնօրեն։
- 2005 - 2007 թվականներին աշխատել է Նոր Նորք համայնքի ղեկավարի խորհրդական ընդհանուր հարցերով։
- 2008 թվականի օգոստոսի 8-ից մինչև 2009 թվականի հուլիսի 22-ը աշխատել է Նոր Նորք համայնքի ղեկավարի տեղակալ։
- 2009 թվականի օգոստոսի 24-ին նշանակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ։
- 2012 թվականի մայիսի 21-ին ընտրվել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարն։
Ամուսնացած է, ունի 2 դուստր և 1 որդի։
Հայաստանի Հանրապետական Կուսակցության անդամ է[4]։
- Երևանի քաղաքապետի ոսկե մեդալ, 2016[5]