Գրիգոր Մինասյան
Գրիգոր Մինասյան | ||||
| ||||
---|---|---|---|---|
2022 հունվար - դեկտեմբեր | ||||
| ||||
2022 թվականի դեկտեմբերի 26-ից | ||||
Կուսակցություն՝ | անկուսակցական | |||
Գիտական աստիճան՝ | իրավաբանական գիտությունների թեկնածու | |||
Մասնագիտություն՝ | իրավաբան, փաստաբան | |||
Ծննդյան օր | դեկտեմբերի 23, 1983 (39 տարեկան) | |||
Քաղաքացիություն | Հայաստան ![]() |
Գրիգոր Արայի Մինասյան (դեկտեմբերի 23, 1983), հայ քաղաքական գործիչ, իրավաբան, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար[1]։ Մինչ այդ՝ 2022 հունվար-դեկտեմբեր ամիսներին, նա զբաղեցնում էր ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը։ 2012-2022 թվականներին եղել է «AM» իրավաբանական ընկերության կառավարիչ բաժնետերը։ 2014-2022 թվականներին հանդիսացել է Եվրոպական հանրային իրավունքի կազմակերպության (EPLO) մասնաճյուղի տնօրենը Երևանում[2][3][4][5][6]։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1990-2000 թվականներին Մինասյանը սովորել է Երևանի Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 դպրոցում։ 2000-2005 թվականներին սովորել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի իրավագիտության ֆակուլտետում և գերազանցությամբ ավարտել, իսկ 2005-2008 թվականներին սովորել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայում։
2008 թվականին Մինասյանը պաշտպանել է գիտական թեզը և ստացել իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2003-2004 թվականներին Մինասյանը որպես իրավաբան աշխատել է մասնավոր ընկերությունում։
2004 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է «Հայաստանի Հանրապետության ԱՆ իրավաբանական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունում՝ զբաղեցնելով տնօրենի իրավական հարցերով օգնականի, այնուհետև՝ իրավաբանական գծով տնօրենի տեղակալի պաշտոնները։
2008 թվականից մինչև 2020 թվականը եղել է «Արդարություն» ակադեմիական ամսագրի գլխավոր խմբագիր։
2009-2010 թվականներին Մինասյանը աշխատել է որպես ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմին առընթեր Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության պետ։ Միաժամանակ աշխատել է «Հայաստանի Հանրապետության ԱՆ իրավաբանական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավաբանական քոլեջում որպես դասախոս և մինչև 2011 թվականը ղեկավարել է իրավագիտության ամբիոնը։
2011-2012 թվականներին զբաղեցրել է փորձագետ-իրավաբանական խորհրդատուի պաշտոնը, այնուհետև վերանշանակվել է «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունում տնօրենի իրավախորհրդատուի պաշտոնում։
2011-2022 թվականներին Մինասյանը Հայաստանի Հանրապետության պաշտոնական ներկայացուցիչն էր Աթենքում գտնվող Եվրոպական հանրային իրավունքի կազմակերպությունում (EPLO)։
2012 թվականին եղել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի իրավական վերլուծության վարչության պետը։
2012 թվականից Մինասյանը Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի անդամ է։
2013 և 2018 թվականներին Մինասյանը ՀՀԿ համամասնական ցուցակով ընտրվել է Երևանի ավագանու անդամ[7]։
2012-2022 թվականներին եղել է «Էյ Էմ իրավաբանական ընկերություն» ՍՊԸ տնօրենը։
2014-2022 թվականներին հանդիսացել է Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության (EPLO) երևանյան մասնաճյուղի տնօրենը։
2022 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին հանդիսացել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ։
2022 թվականի դեկտեմբերի 26-ին նշանակվել է ՀՀ արդարադատության նախարար։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Մինասյանը պրոֆեսոր Արա Մինասյանի որդին է, Երևանի նախկին քաղաքապետ Գրիգոր Հասրաթյանի թոռը, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանի եղբայրը։
Գրիգոր Մինասյանն ամուսնացած է, ունի երեք դուստր[8]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Գրիգոր Մինասյանը նշանակվեց արդարադատության նախարար»։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան (հայերեն)։ Վերցված է 2022-12-27
- ↑ «Grigor Minasyan - Graphic Chart of the Structure - Ministry»։ www.moj.am։ Վերցված է 2022-01-18
- ↑ «AM Law Firm»։ www.am.am։ Վերցված է 2022-01-18
- ↑ «EUROPEAN PUBLIC LAW ORGANISATION - International Organizations»։ www.mfa.am (հայերեն)։ Վերցված է 2022-01-18
- ↑ «EPLO | EUROPEAN PUBLIC LAW ORGANIZATION»։ www1.eplo.int։ Վերցված է 2022-01-18
- ↑ (անգլերեն) Հարցազրույց Գրիգոր Մինասյանի հետ, https://www.youtube.com/watch?v=IQCXBa0dW-0, վերցված է 2022-01-18
- ↑ «Council of the Elders»։ www.yerevan.am։ Վերցված է 2022-01-18
- ↑ (անգլերեն) Առանց թեմայի. Գրիգոր Մինասյան, https://www.youtube.com/watch?v=hrXQ7bdSW6I, վերցված է 2022-01-18