Գրիգոր Հասրաթյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գրիգոր Հովհաննեսի Հասրաթյան
Ծնվել է նոյեմբերի 24, 1918({{padleft:1918|4|0}}-{{padleft:11|2|0}}-{{padleft:24|2|0}})
Ծննդավայր ՀԽՍՀ
Մահացել է մայիսի 10, 2001({{padleft:2001|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:10|2|0}}) (82 տարեկանում)
Մահվան վայր Երևան, Հայաստան
Քաղաքացիություն Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Armenia.svg Հայաստան
Ազգություն հայ
Կրթություն Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
Մասնագիտություն քաղաքական գործիչ և հասարակական գործիչ
Զբաղեցրած պաշտոններ Երևանի քաղաքապետ
Պարգևներ և
մրցանակներ
Երևանի պատվավոր քաղաքացի և Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
Երեխաներ Ռուբեն Հասրաթյան
Gregory Hasratyan Վիքիպահեստում

Գրիգոր Հովհաննեսի Հասրաթյան (նոյեմբերի 24, 1918({{padleft:1918|4|0}}-{{padleft:11|2|0}}-{{padleft:24|2|0}}), ՀԽՍՀ - մայիսի 10, 2001({{padleft:2001|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:10|2|0}}), Երևան, Հայաստան), հայ խորհրդային պետական և հասարակական գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1942 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը, ինժեներ-շինարար։ 1960 թվականից՝ Հայաստանի ճարտարապետների միության անդամ։

1942-1945 թվականներին աշխատել է որպես ինժեներ, 1945-1950 թվականներին՝ Լենինյան շրջգործկոմի կոմունալ բաժնի պետ:

1950-1952 թվականներին՝ Երևան քաղաքի Լենինյան շրջգործկոմի նախագահի տեղակալ, 1952-1956 թվականներին՝ նույն շրջգործկոմի նախագահ։

1956-1958 թվականներին Երևանի փոխքաղաքապետն էր:

1958-1960 թվականներին՝ «Երևաննախագիծ» ինստիտուտի տնօրենը։ 1960-62 թվականին Գրիգոր Հասրաթյանը[1] Լենինականի քաղաքապետն էր:

1962[2] թվականից մինչև 1975 թվականը՝ Երևանի քաղաքապետը, 1979-1985 թվականներին՝ Մինիստրների խորհրդին կից Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության և օգտագործման վարչության պետը։

1985-1990 թվականներին՝ Հայաստանի ազգագրության թանգարանի և Սարդարապատի համալիրի տնօրեն։ Աշխատանքային Կարմիր դրոշի երկու շքանշանի ասպետ։

1998 թվականին արժանացել է Երևանի պատվավոր քաղաքացի[3] կոչման։

2004 թվականին Երևանի Սայաթ-Նովա պողոտայի թիվ 6 շենքի հարևանությամբ տեղադրվել է Գրիգոր Հասրաթյանի հիշատակի հուշաքարը։ Նա Երևան քաղաքի 39րդ քաղաքապետն էր[4]:

Մեջբերումներ Գրիգոր Հասրաթյանից[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ճարտարապետությունը մարդու դաստիարակության միջոց է, այո՛, դա այդպես է, մարդն, անշուշտ, առաջին գործոնն է շինարարության մեջ։ Ոչ թե ինչ ենք կառուցում, այլ ում համար ենք կառուցում։ Նրա հոգևոր աշխարհը, նրա վաղվա օրը` ահա թե ամենից առաջ ինչ պիտի հոգանք մենք»[5]։

Մեջբերումներ Գրիգոր Հասրաթյանի մասին[6][խմբագրել | խմբագրել կոդը]

Aquote1.png Գրիգոր Հասրաթյանը նվիրված էր քաղաքին անմնացորդ, սիրում էր Երևանը և ապրում դրանով։ Քաղաքի ամեն մի անկյուն, ամեն մի պուրակ, թուփ, քար նա ճանաչում էր։
- Ջիմ Թորոսյան (Ճարտարապետ, ակադեմիկոս)
Aquote2.png


Aquote1.png Ես շատ հպարտ եմ, որ Գրիգոր Հասրաթյանի ժամանակակիցն եմ։ Ամենայն պատասխանատվությամբ կարող եմ ասել, որ Երևանը` որպես մայրաքաղաք, իր արտաքին տեսքով կայացավ հենց այն տարիներին, երբ քաղխորհգործկոմի նախագահը Գրիգոր Հասրաթյանն էր։
- Լավրենտի Բարսեղյան (Պատմական գիտությունների դոկտոր)
Aquote2.png


Aquote1.png Անբասիրությունը նրա միակ թուլությունն էր։
- Անդրեյ Բիտով (Ռուս արձակագիր)
Aquote2.png


Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]