Ռոզա Սիրունյան
Ռոզա Սիրունյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 8, 1962 (60 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Երևանի Ալեքսանդր Մյասնիկյանի անվան թիվ 66 հիմնական դպրոց (1979), Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոց և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան (1985) |
Մասնագիտություն | տնտեսագետ |
Աշխատավայր | Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տուն |
Պարգևներ և մրցանակներ |
Ռոզա (Ռուզաննա) Վանյայի Սիրունյան (հոկտեմբերի 8, 1962, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ մշակութային գործիչ։ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, 2013[2]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռոզա Սիրունյանը ծնվել է 1962 թվականին, Երևանում։ 1969-1979 թվականներին սովորել է Երևանի Մյասնիկյանի անվան թիվ 66 միջնակարգ դպրոցում և հաճախել Երևանի Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային դասարան։ 1985 թվականին ավարտել է Երևանի պետական ժողտնտեսության ինստիտուտը։ 1984 թվականից եղել է «Հայհամերգ» միավորման գլխավոր հաշվապահի տեղակալ, 1990 թվականից՝ Կամերային երաժշտության տան գլխավոր հաշվապահ, եղել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի և Արամ Խաչատրյան համերգասրահ ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ, 2003 թվականին տնօրենի պաշտոնակատար, 2005 թվականից՝ տնօրեն[3]։ 2017 թվականից Համահայկական նվագախմբի տնօրենն է։ Եղել է տարբեր փառատոների ֆինանսական պատասխանատու, այդ թվում՝ Երևանյան միջազգային երաժշտական փառատոն, Արվեստներ և մշակույթ կառավարման դասընթաց, Ստեփան Էլմաս մրցույթ, Համաշխարհային երաժշտության փառատոն, Չիլինգարյանի անվան Ջութակի, ալտի և թավջութակի մրցույթ, Համահայկական դաշնամուրային մրցույթ, Քուրթ Վեյլի շաբաթ Հայաստանում, Մարդու իրավունքների օր Հայաստանում և այլն։
2013 թվականի մայիսի 5-ին Հայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակով ընտրվել է Երևանի ավագանու անդամ[4], 2017 թվականի մայիսի 14-ին Հայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակով ընտրվել է Երևանի ավագանու անդամ[5]։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ, 2011 թ.
- ՀՀ «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալ, 2013 թ.
- ՀՀ Ազգային Ժողովի պատվոգիր, 2013 թ.
- ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, 2013 թ.[2]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով»։ Elections.am (հայերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2016-11-25-ին։ Վերցված է 2018-01-23
- ↑ 2,0 2,1 Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին
- ↑ Baghdasaryan Aram։ «AV Production - Ռուզաննա Սիրունյան»։ avproduction.am։ Արխիվացված է օրիգինալից 2022-09-21-ին։ Վերցված է 2018-01-23
- ↑ «Կինը և հասարակությունը»։ Կինը և հասարակությունը (hy-am)։ Վերցված է 2018-01-23
- ↑ «yerevan.am | Պաշտոնական կայք | Խմբակցություններ»։ www.yerevan.am։ Վերցված է 2018-01-23