Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արամ Միսակի Սուքիասյան (փետրվարի 27 , 1976 (1976-02-27 ) , Երևան , Հայկական ԽՍՀ , ԽՍՀՄ ), հայ ռեժիսոր ։ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (2012)։
Արամ Սուքիասյանը ծնվել է 1976 թվականին, Երևանում։ 1993-1998 թվականներին սովորել է Երևանի Թատերական արվեստի պետական ինստիտուտի երաժշտական թատրոնի բաժնում, 2002-2005 թվականներին՝ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիա ։ 1998-2000 թվականներին եղել է Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական թատրոնի դերասան և ռեժիսոր, 2000-2002 թվականներին՝ «Խորեն Աբրահամյան և թատրոն» հիմնադրամի դերասան և ռեժիսորի ասիստենտ։ 2001-2002 թվականներին՝ քրիստոնեությունը Հայաստանում որպես պետական կրոն ընդունման 1700-ամյակի եկեղեցական հանձնաժողովի մշակութային ծրագրերի ղեկավարը, 2003-2005 թվականներին՝ Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի փոխտնօրեն, 2007-2009 թվականներին՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի գեղարվեստական ղեկավար, 2009-2011 թվականներին՝ «Արարատ» մշակութային հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսեր։ 2011-2018 թվականներին աշխատել է Երևանի քաղաքապետարանում , զբաղեցրել է քաղաքապետի խորհրդականի, մշակութային ծրագրերի համակարգողի, Երևանի փոխքաղաքապետի պաշտոնները[1] ։
«Գրիգոր Լուսավորիչ» ռոք-օպերա (2001)
«Հայկյան» երիտասարդական համահայկական մրցանակաբաշխություն (2001-2004)
«Սասնա էրգիր» համերգ-ներկայացում (2005), ՀՀ անկախության 15-ամյակին նվիրված «Ոգու տոն» երաժշտաթատերական հանդիսություն (2006), «Խորեն Աբրահամյան» հուշ-երեկո (2006)
«Վանուշ Խանամիրյան 80»
«Ֆրունզե Դովլաթյան 80»
«Ժիրայր Ավետիսյան 80»
«Վլադիմիր Աբաջյան 80» հոբելյանական երեկոներ (2007)
«Շուշիի ազատագրման 15-ամյակ» (2007)
«Սարդարապատ 90»
«Երևանի օր 2790»
«Հայ օլիմպիականների մեծարման երեկո»
«Պարի միջազգային օր»
«Երևանի գունազարդ երկինք» (2008)
«Վազգեն Ա Վեհափառ Հայրապետ 100»
«Վիկտոր Համբարձումյան 100»
«Թ. Ալթունյանի անվան երգի պարի անսամբլ 70» երեկոներ (2008)
«Սոս Սարգսյան 80», «Գեորգի Ասատուրյան 85» հոբելյանական երեկոներ (2009)
«Ուսուցչի օր» տոնական հանդիսություն, «Կինոաշուն» փառատոնի հանդիսավոր բացում և փակում (2010)
ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված «Հերոսական բալլադ» երաժշտաթատերական հանդիսություն (2011)
«Նորայր Մեհրաբյան 70», «Անդրանիկ Մարգարյան 60» հոբելյանական երեկոներ (2011)
«Երևան` գրքի համաշխարհային մայրաքաղաք» բացման հանդիսավոր միջոցառում (2012)
«Հայաստանի կամերային նվագախումբ 50»
«Ալբերտ Մկրտչյան 75» հոբելյանական երեկոներ (2012)
«Հայակ» կինոմրցանակաբաշխություն (2012)
«Վազգեն Ա Վեհափառ Հայրապետ» (2008)
«Ծննդյանդ խորհուրդը» (2008)
«Նպատակներիս ծառը» (2010)
«Հայ կինոյի ոդիսականը» (2010)
«Թափառում» գեղարվեստական ֆիլմ ռոք-օպերա
«Հայկյան» մրցանակ, 2001 թ. և 2004 թվական
ՀՀ վարչապետի շնորհակալագիր, 2004 թվական
«Ոսկե Պրահա» միջազգային հեռուստաարտադրանքի փառատոնի մրցանակ, 2010 թվական
Մարդկության համաշխարհային բարեգործական հիմնադրամի գեներալ Մադաթովի անվան մրցանակի և Հոլիվուդի «Արփա» կինոմրցանակաբաշխության մրցանակի` լավագույն կինոսցենարի համար, 2012 թվական
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, 2012 թվական
Բառարաններ և հանրագիտարաններ