Ալինա Քուշկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալինա Քուշկյան
Ծնվել էօգոստոսի 13, 1958(1958-08-13) (65 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1981)
Մասնագիտությունբժիշկ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (2002)
ԱշխատավայրԵրևանի հայ-ամերիկյան «Էրեբունի» պետական բժշկական քոլեջ
ԿուսակցությունՀայաստանի Հանրապետական կուսակցություն

Ալինա Մաքսիմի Քուշկյան (օգոստոսի 13, 1958(1958-08-13), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բժիշկ։ Բժշկական գիտությունների դոկտոր (2002)։ ՀՀ ԱՆ Երևանի հայ-ամերիկյան «Էրեբունի» պետական բժշկական քոլեջի[1] տնօրեն, Երևանի պետական բժշկական համալսարանի Քույրական գործի կազմակերպման ամբիոնի վարիչ։

Հարություն Քուշկյանի քույրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալինա Քուշկյանը ծնվել է 1958 թվականին, Երևանում։ 1981 թվականին ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի «Բուժական գործ» ֆակուլտետը։ 1982-1993 թվականներին` աշխատել է ՀՀ առողջապահության նախարարության Գլխավոր վարչության պոլիկլինիկայում որպես տեղամասային բժիշկ, 1993 թվականից՝ Երևանի հայ-ամերիկյան «Էրեբունի» պետական բժշկական քոլեջի տնօրեն, 1997- 1999 թվականներին, միաժամանակ` ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի միջին բուժանձնակազմի մասնագիտացման և կատարելագործման ֆակուլտետի դեկան, 1999 - 2011 թվականներին` ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի Քույրական գործի կազմակերպման ամբիոնի վարիչ համատեղության կարգով, 1999 թվականից` ՀՀ առողջապահության նախարարության Քույրական գործի գլխավոր մասնագետ, 2011 թվականից` Երևանի պետական բժշկական համալսարանի Քույրական գործի կազմակերպման ամբիոնի վարիչ համատեղության կարգով։

2017 թվականի մայիսի 14-ին Հայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակով ընտրվել է Երևանի ավագանու անդամ[2]։

Աշխատանքները վերաբերում են բուժքույրական գործի բարեփոխումների և կրթական համակարգերի զարգացման ծրագրի մշակմանը։ Հեղինակ է ուսումնամեթոդական ձեռնարկների[3]։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Sigma Theta Tau միջազգային բուժքույրական պատվավոր միության անդամ, 1999
  • ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի փորձագիտական խմբի անդամ, 2002 -2005
  • Sigma Theta Tau միջազգային բուժքույրական պատվավոր կազմակերպության տնօրենների խորհրդի անդամ, 2009-2013
  • ՀՀ ԱՆ ԱԱԻ գիտական և ուսումնա- մեթոդական խորհուրդների անդամ, 1998
  • «Բուժքույրական լրատու Էրեբունի» գիտագործնական հանդեսի գլխավոր խմբագիր, 2006
  • Քույրական գործի կազմակերպիչների ասոցիացիայի հիմնադիր նախագահ, 2010
  • Հայաստանի I, II և III Միջազգային Բուժքույրական կոնգրեսի կազմակերպչական և գիտական խորհուրդների նախագահ, 2010, 2013, 2015
  • ՀՀ ԱՆ ԱԱԻ գիտական խորհրդի անդամ, 2011
  • Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի գիտական խորհրդի անդամ, 2011
  • Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ԺԴ.00.17 «Հանրային առողջություն և առողջապահության կազմակերպում» մասնագիտական խորհրդի անդամ, 2012

Կուսակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀԿ անդամ, ՀՀԿ կանանց խորհրդի սոցիալական հանձնախմբի ղեկավարն է[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Երևանի հայ-ամերիկյան «Էրեբունի» պետական բժշկական քոլեջ` տասնամյակներով կատարելագործվող փորձ՝ հանուն մասնագիտական կրթության». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 12-ին.
  2. «yerevan.am | Պաշտոնական կայք | Խմբակցություններ». www.yerevan.am. Վերցված է 2018 թ․ հունվարի 23-ին.
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007
  4. Քուշկյան Ալինա Մաքսիմի

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]