Սերգեյ Մկրտչյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մկրտչյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սերգեյ Մկրտչյան | |
|---|---|
| Ծնվել է | օգոստոսի 24, 1911[1] Աշխաբադ, Անդրկասպյան մարզ, Թուրքեստան, Ռուսական կայսրություն[1] |
| Մահացել է | օգոստոսի 26, 1974[1] (63 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
| Քաղաքացիություն | |
| Ազգություն | հայ |
| Մասնագիտություն | երկրաբան |
| Հաստատություն(ներ) | ՀՀ ԳԱԱ[1] և ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտ[1] |
| Անդամակցություն | ՀՀ ԳԱԱ[2] |
| Ալմա մատեր | Ադրբեջանի նավթի և արդյունաբերության պետական համալսարան (1932)[1] |
| Կոչում | ակադեմիկոս[1] |
| Գիտական աստիճան | Երկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր |
| Պարգևներ | |
| Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Սերգեյ Սեդրակի Մկրտչյան (օգոստոսի 24, 1911[1], Աշխաբադ, Անդրկասպյան մարզ, Թուրքեստան, Ռուսական կայսրություն[1] - օգոստոսի 26, 1974[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ խորհրդային երկրաբան, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1956), պրոֆեսոր (1955), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1961)[3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1932 թվականին ավարտել է Ադրբեջանի պոլիտեխնիկական (հետագայում՝ նավթի) ինստիտուտը։ 1932-1942 թվականներին աշխատել է ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի երկրաբանական վարչությունում որպես երկրաբանա-հետախուզական ջոկատների պետ և տեխնիկական ղեկավար, իսկ 1943-1947 թվականներին՝ գլխավոր ինժեներ և պետի տեղակալ։ 1947 թվականից աշխատել է ՀԽՍՀ ԳԱ համակարգում, նախ՝ երկրաբանական գիտությունների ինստիտուտի սեկտորի վարիչ, 1950-1963 թվականներին և 1971-1974 թվականներին՝ տնօրեն։ 1961 - 1967 թվականներին ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս քարտուղար, 1967-1971 թվականներին՝ ՀԽՍՀ ԳԱ փոխնախագահ։ Մկրտչյանը աշխատանքային գործունեությանը զուգընթաց դասախոսել է Երևանի համալսարանում։ Աշխատություններում լուսաբանել է օգտակար հանածոների առաջացման ու տեղաբաշխման օրինաչափություններին՝ մագմատիզմին և երկրաբանական պատմությանը վերաբերող մի շարք պրոբլեմներ։ Նրա ղեկավարությամբ և ակտիվ մասնակցությամբ կատարված երկրաբանական հետազոտությունները հնարավորություն ընձեռեցին հիմնավորել և ՀԽՍՀ ընդերքում բացահայտել հարուստ բնական ռեսուրսներ։ Մկրտչյանը մասնակցել է «Հայկական ԽՍՀ երկրաբանություն» բազմահատոր հիմնարար հրատարակության կազմման աշխատանքներին և խմբագրել այն։ Մասնակցել է Միջազգային երկրաբանական կոնգրեսի XXII (Հնդկաստան, 1964 թ.), XXIII (Չեխոսլովակիա, 1968 թ.) և XXIV (Կանադա, 1972 թ.) նստաշրջանների աշխատանքներին։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր (1950 թ.)։
Պարգևատրվել է Լենինի և այլ շքանշաններով։
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Алавердский рудный район, Ереван, 1968, 154 с.
- Вопросы геологии Кавказа, Ереван, 1964, 257 с.(խմբ․)
- Зангезурская рудоносная область Армянской ССР, Ереван, 1958, 287 с.[4]
Մամուլ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հոդվածների մատենագիտություն[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) — Երևան: 1981. — հատոր 7. — էջ 644.
- ↑ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
- ↑ «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ հունիսի 27-ին.
- ↑ «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Սերգեյ Մկրտչյան». Վերցված է 2023 թ․ հունիսի 27-ին.
- ↑ «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ հունիսի 8-ին.
| Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերգեյ Մկրտչյան» հոդվածին։ |
| ||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 644)։ |
- Օգոստոսի 24 ծնունդներ
- 1911 ծնունդներ
- Աշխաբադ քաղաքում ծնվածներ
- Օգոստոսի 26 մահեր
- 1974 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- Կովկասի պաշտպանության համար մեդալակիրներ
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- ՀԽՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչներ
- ՀԽՍՀ վաստակավոր երկրաբաններ
- ԽՄԿԿ անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հայ երկրաբաններ
- Երկրաբաններ այբբենական կարգով
- Հայ պրոֆեսորներ
- Երևանի ավագանու 3-րդ գումարման անդամներ
- Երկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտորներ