Լևոն Իգիթյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լևոն Սուրենի Իգիթյան
Areg Elibekyan's exhibition, Yerevan, Arame (3).jpg
Ծնվել էհունվարի 1, 1939(1939-01-01) (80 տարեկան)
ԾննդավայրԼուքսեմբուրգ,Վրացական ԽՍՀ
ՔաղաքացիությունՀՀ
Ազգությունհայ
ԿրթությունՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
ԵրկերԱռնո Բաբաջանյանի հուշարձան
Մասնագիտությունճարտարապետ
Գործունեությունճարտարապետ, պետական պաշտոնյա, կուսակցական
ԱշխատավայրՀայպետնախագիծ, Հայաստանի ճարտարապետների միություն, Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն և Ժամանակակից արվեստի թանգարան
Քաղաքական կուսակցությունՀայաստանի Հանրապետական կուսակցություն
Levon Igitian Վիքիպահեստում

Լևոն Սուրենի Իգիթյան (1939, հունվարի 1, Լուքսեմբուրգ, Վրացական ԽՍՀ[1][2]), ճարտարապետ, Երևան քաղաքի ավագանու նախկին անդամ։ 2012 թվականին Սերժ Սարգսյանի կողմից արժանացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ[1][3], իսկ 2013 թվականի հոկտեմբերի 9-ին՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչումներին[4]: Հանրության շրջանում նրա անձը կապվում է Երևանի բազմաթիվ պատմական և հուշարձան շենքերի քանդման հետ։ Արվեստաբան Հենրիկ Իգիթյանի եղբայրն է։

Կրթութույն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լ. Իգիթյանը 1956 թ. ավարտել է Երևանի N 12 միջնակարգ դպրոցը, 1959-1966 թվականներին սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետական բաժնում[1]։

Աշխատանքային գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Լ. Իգիթյանը սկսել է իր աշխատանքային գործունեությունը ուսանողական տարիներից՝ աշխատելով «Հայպետնախագիծ» ինստիտուտում։ 1969-1977 թթ.եղել է Երևաննախագիծ ինստիտուտի ճարտարապետ, խմբի ղեկավար։ 1977-1985 թթ. ՀԽՍՀ Ճարտարապետների միության պատասխանատու քարտուղարը, իսկ 1974-1991 թթ.` վարչության անդամ, այնուհետև՝ Հայաստանի ճարտարապետների միության վարչության անդամ մինչև 2007 թ.: 1986-1991 թթ. աշխատել է ՀԽՍՀ Պետշինում, իսկ 1991-2000 թթ. Հայաստանի Պետշինում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ՝ բաժնի վարիչ, վարչության պետ: 2009 թ. հանդիսանում է «Գեղագիտության ազգային կենտրոն» ՊՓԲԸ գլխավոր տնօրեն և Ժամանակակից արվեստի թանգարանի կառավարման խորհրդի նախագահ: Երկար տարիներ աշխատել է ՀՀ քաղաքաշինության նախարարի Նարեկ Սարգսյանին պատկանող «Նարեկ Սարգսյան ճարտարապետական արհեստանոց» կազմակերպության հետ[5]:

Ստեղծագործությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրականացրել է շուրջ 40 հուշարձանային նախագծեր և 100 գրքի ձևավորում[5]: Նրա ամենահեղինակավոր ստեղծագործություններն են Երևանում տեղադրված Առնո Բաբաջանյանի և Վիլյամ Սարոյանի հուշարձանները, Ուշացած լուսանկար արձանախումբը, ինչպես նաև Բենիկ Պետրոսյանի և Ռաֆայել Կանեցյանի[6] հուշատախտակները։

Հանրության նկատմամբ գռեհիկ վերաբերմունքի դրսևորումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լևոն Իգիթյանը մամլո ասուլիսների և այլ հրապարակային ելույթների ընթացքում գռեհիկ և վիրավորական հայտարարություններ է հնչեցնում իր գործունեությունը քննադատող քաղաքացիների հասցեին։

Արամի 30 շենքի քանդում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ավո ՖՄՀ» ընկերությունը, 2016 թվականի հունվարի 17-ի լույս 18-ի գիշերը Երևանի քաղաքապետարանի թույլտվությամբ հանրությունից գաղտնի քանդելով Երևանի Աբովյան-Արամ փողոցների խաչմերուկում գտնվող 150 տարվա պատմական մեկ հարկանի շենք, առաջացրել էր հանրային վրդովմունք[7][8][9][10]: Դեպքից հետո բազմաթիվ ճարտարապետներ, պատմաբաններ, արվեստագետներ, մշակույթի և այլ ոլորտների ներկայացուցիչներ, հանրային ակտիվ հատվածը մամուլի ասուլիսների ժամանակ ու հանրային այլ հարթակներում մեղադրեցին ՀՀ իշխանություններին, մասնավորապես՝ ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանին, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին ու ավագանուն, ինչպես նաև հարևանությամբ բարձրահարկ շենք կառուցող օտարերկրյա քաղաքացի Ավո Քարագոզյանին, Հին Երևանի հերթական հատվածը ոչնչացնելու, վանդալիզմի իրականացման մեջ[7][8][9][10]:

Ի պատասխան հանրային բողոքի Երևանի քաղաքի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Լևոն Իգիթյանը մամուլի ասուլիս հրավիրեց և դրական գնահատեց 150-ամյա պատմական շենքի քանդումը։ Իսկ լրագրողների հարցերին ի պատասխան՝ նա գռեհիկ ոճով ասաց, որ «Էս ի՞նչ եք խոսում դուք: Մենք մեկընդմիշտ պետք է հասկանանք` ճարտարապետական մակարդակ ունեցող ժողովուրդն էդ сарай-ն (նկատի ունի Արամի 30-ի 150-ամյա պատմական շենքը) արժեք չի համարի: Եթե ուզում եք մի բանի դեմ պայքարել` լավ թիրախ ընտրեք: Իմ խորին համոզմամբ` ղալմաղալ անելու, դեմագոգիայով զբաղվելու, ընդդիմադիր լինելու, երևալու համար չարժի սենց բաներ անել»[8][10][11]:

Գրող Հովիկ Չարխչյանը Լ. Իգիթյանի հայտարարությանն ի պատասխան ասել էր, որ «Եթե մի ժողովուրդ Լևոն Իգիթյանին համարում է արժեք, ցավում եմ մեր ժողովրդի համար: Այդքան հոգեպես և հոգևոր տեսակետից աղքատ չենք, лицемер-ի համար աղմուկ չեն հանում»[12]:

Լ. Իգիթյանի հայտարարությունից հետո հանրության վրդովմունքն ավելի սաստկացավ։ Նրա հասցեին հրապարակային հարթակներում հնչեցվում էին անձնական բնույթի վիրավորական արտահայտություններ, հայհոյանքներ։ Անգամ «Ազատություն» ռադիոկայանի՝ Լ. Իգիթյանի հետ նախապես պայմանավորված «Ֆեյսբուքյան մամուլի ասուլիս» հաղորդումը չկայացավ, քանի որ հարցադրում անողները հարցեր տալու փոխարեն հայհոյանքներով ու հեգնական արտահայտություններով տեքստեր էին գրել[8][13]:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 http://web.archive.org/web/20120602182841/http://www.yerevan.am/edfiles/files/avagani/avagkens/Levon%20Igityan.pdf Լևոն Սուրենի Իգիթյանի կենսագրական տվյալները Երևանի քաղաքապետարանի կայքի արխիվում:
  2. Լևոն Սուրենի Իգիթյանի կենսագրությունը Երևանի քաղաքապետարանի կայքում:
  3. Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին:
  4. ՀՀ Երևանի քաղաքապետարանի որոշումը Լ.Իգիթյանին կոչում շնորհելու մասին:
  5. 5,0 5,1 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ Լևոն Սուրենի Իգիթյանի կենսագրական տվյալները Երևանի քաղ%-ի կայքի արխիվում: անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  6. «Մայրաքաղաքում բացվել է վաստակավոր շինարար Ռաֆայել Կանեցյանի հուշատախտակը - Media-inform.com»։ Վերցված է 2017-05-06 
  7. 7,0 7,1 Գիշերով Երևանի կենտրոնում հիմնահատակ քանդել են ևս մեկ շենք. նոր Երևան` իսկը փողի հագով:
  8. 8,0 8,1 8,2 8,3 Արամի 30-ի մասին. «Սարայի համար աղմուկ չեն հանում»:
  9. 9,0 9,1 Անցած գիշեր Երևանում հիմնովին քանդվել է հերթական պատմական շենքը:
  10. 10,0 10,1 10,2 ԲԱՆԱՎԵՃ՝ ԱՐԱՄԻ 30 ՀԱՍՑԵԻ ՇԵՆՔԻ ԱՊԱՄՈՆՏԱԺՄԱՆ ՇՈՒՐՋ:
  11. «Արամի 30 շենքը ոչ թե արժեք է, այլ սարայ». - Լևոն Իգիթյան:
  12. «лицемер-ի համար աղմուկ չեն հանում». Հովիկ Չարխչյանը՝ Լևոն Իգիթյանի մասին:
  13. Ֆեյսբուքյան ասուլիս Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ, ճարտարապետ Լևոն Իգիթյանի հետ: