Հովիկ Չարխչյան
Jump to navigation
Jump to search
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Հովիկ Չարխչյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 25, 1964 (56 տարեկան) |
Ծննդավայր | Թայթան, Արարատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | գրականագետ, հրապարակախոս, լրագրող և խմբագիր |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ |
Աշխատավայր | Հայաստանի պաշտպանության նախարարություն |
Հովիկ Չարխչյան Վիքիքաղվածքում | |
Հովիկ Չարխչյան Վիքիդարանում |
Հովիկ Ալբերտի Չարխչյան (հունիսի 25, 1964, Թայթան, Արարատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրող, գրականագետ, լրագրող։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Արարատի շրջանի Վանաշեն գյուղում։ Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում, որն ավատել է 1981 թվականին՝ ոսկե մեդալով։ 1983 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1984-1986 թթ. ծառայել է խորհրդային բանակում։ Ուսումն ավարտելուց հետո երկար տարիներ աշխատել է մամուլում։ Խմբագրել է մի շարք թերթեր։ 1996-1998 թթ. եղել է Հայաստանի պաշտպանության նախարարության լրատվության ու քարոզչության վարչության պետի տեղակալ։ Հեղինակ է Սևակագիտական մի քանի աշխատությունների։
Երկերի մատենագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սիրում եմ քեզ (նամականի), Վեդի, 1991:
- Սպարապետ (հրապարակումների ժողովածու), Երևան, 2002:
- Սուլամիթա. Սևակի մեծ սերը, հատոր 1, Երևան, 2004:
- Սուլամիթա. Սևակի մեծ սերը, հատոր 2, Երևան, 2004:
- Սևակի մահվան առեղծվածը, Երևան, 2005:
- Չարենցի կրակոցը (փաստագրական վեպ), Երևան, «Տիգրան Մեծ», 2010, 608 էջ։
- Մինչև աշխարհի ծայրը, «Անտարես», 2015:
- Ես` ենթակա, գրում եմ` ստորոգյալ, Ե., Անտարես, 2017:
- Անժամանակ, Ե., «Դարակ», 2019, 268 էջ: Խմբագիր՝ Աշոտ Գաբրիելյան:
Գրականագիտական հրապարակումները մամուլում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ոչ թե սրտի տեղափոխություն, այլ հոգու այլակերպություն, «Գիտության աշխարհում» ամսագիր, թիվ 1, 2005:
- Չարենցյան գաղտնագրեր, «Գիտությունների աշխարհում», թիվ 2, 2005:
- Ով է թարգմանել «Քառասունքը», «Գիտությունների աշխարհում», թիվ 4, 2006:
- Եղիշե Չարենց. էջեր կենսագրության համար, «Գիտությունների աշխարհում», թիվ 1, 2007:
- Չարենցի չնկարահանած սցենարը, «Երկիր», 12. 2. 2005:
- Պարույր Սևակ. երկու անտիպ նամակ, «Երկիր», 17. 6. 2005:
- Սևակի մեծ սերը և Սահինյանի «ռոմանս անսեր»-ը, «Ժամանակի միտք», նոյեմբեր, 2004:
- 37 թիվն սկսել է 37 թվից դեռ շատ առաջ, «Հայոց լեզուն և գրականություն» ամսագիր, թիվ 1-2:
- Եղծ Գալոեանոյ, վասն մաքուր օդոյ, «Հայկական ժամանակ», 16. 8.2007:
- Չարենցյան մի անհայտ վավերագիր, «Հայկական ժամանակ», 3. 12. 2005:
- Սևակ և Ստալին. մոլորություն և ապաշխարանք, «Մեգապոլիս» ամսագիր, թիվ 4, 2010 թ.:
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Հովիկ Չարխչյան հոդվածին
- Հովիկ Չարխչյան. Բանաստեղծություններ
- Հովիկ Չարխչյանի բլոգը
- Հ. Չարխչյան, 30-ականների «գողե՞րը». գրողները միմյանց մեղադրում էին հանցանքի մեջ
- Հ. Չարխչյան, Ինչպես Չարենցը Հռոմում սեղանի վրա բարձրացավ ու արտասանեց
- Հ. Չարխչյան, Չարենցի գերուհին և նրա երրորդ դուստրը
- Հ. Չարխչյան, ՉԱՐԵՆՑԻ ԿՅԱՆՔԻՑ
- Հ. Չարխչյան, Անտիպ ՍԵՎԱԿԸ
- Հ. Չարխչյան, Սևակ և Ստալին
|