Անժամանակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անժամանակ
Գրքի շապիկի առաջին էջը
ՀեղինակՀովիկ Չարխչյան
Ժանրհոդված
Կազմված էերկու մասից
Բնօրինակ լեզուհայերեն
Էջեր268 էջ
ԽմբագիրԱշոտ Գաբրիելյան
Կազմի հեղինակԴավիթ Հակոբյան
ԵրկիրՀայաստան
Հրատարակման վայրԵրևան
ՀրատարակիչԴարակ
Հրատարակման տարեթիվ2019
ԳՄՍՀ978-9939-9222-1-8
ՀՏԴ821.19-8
ԳՄԴ84(5Հ)

«Անժամանակ», 2019 թվականին «Դարակ» հրատարակչության «Ժամանակ» մատենաշարով հրատարակած Հովիկ Չարխչյանի հոդվածների ժողովածուն։ Խմբագիր՝ Աշոտ Գաբրիելյան[1]։ Ձևավորումը՝ Դավիթ Հակոբյան։ 268 էջ։ Գիրքը բաղկացած է երկու մասից՝ «Ժամանակի մարդը» և «Մարդու ժամանակը»։ «Անժամանակ» գիրքն 55 պատմության մի ամբողջական ժողովածու է, որոնք հանրությանը քիչ հայտնի կամ անհայտ դեպքերի ու իրադարձությունների շարադրանք են[2]։ Գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել 2019 թվականի հոկտեմբերի 4-ին[3]։

Հեղինակի առաջաբանը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ասում են` պատմության մեջ աննշան դեպքեր չեն լինում։ Այն, ինչ առաջին հայացքից կարող է թվալ անցողիկ ու դիպվածային, հետագայում իր հետքն է թողնում ժամանակի և սերունդների նկարագրի վրա։ Եվ եթե մենք երբեմն մոռացության ենք մատնում դրանք, ապա մի օր գալիս է պահը, երբ հիշողության պարտադրանքով փաստերը վերստին դուրս են լողում անցյալի մոխիրներից, որպեսզի նախ զարմանք հարուցեն, իսկ հետո նաև դրդեն մեզ կրկնելու միտքն այն մասին, որ ոչինչ հենց այնպես չի կատարվում։

Մեր այս գրքում բազմաթիվ այդօրինակ դրվագներ կգտնեք։ Ժամանակագիրները նման վկայություններն անվանում են «սպիտակ էջեր», հետազոտողները հաճույքով իրենց գտածը կոչում են բացահայտում, մինչդեռ ոչ այնքան հեռու անցյալում այդ իրադարձություններից շատերն ընդամենը եղել են հազարավոր մարդկանց խոսակցության ու քննարկման թեման, նրանց ոգևորության ու հիասթափությունների պատճառը։ Ստորև ներկայացնելով տարաբնույթ պատմությունների սեփական ընտրանին` մենք հավակնություն չունենք դրանց հաղորդելու առավել մեծ նշանակություն, քան իրականում ունեցել են։ Սակայն համոզված ենք նաև, որ առանց այդ էջերի ինչ-որ բան, այնուամենայնիվ, թերի կմնա։

Գրքի բովանդակությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաս 1. Ժամանակի մարդը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Որտե՞ղ է Աբովյանի գերեզմանը
  • Նալբանդյանն ու ռնգեղջյուրը
  • Թե ինչպես Տերյանը փրկեց Էջմիածնի գանձերը
  • Պետրոս Դուրյանի հետմահու «ճամփորդությունը»
  • Թե ինչպես Դեմիրճյանը աղջիկ փախցրեց
  • Մահափորձ Ավետիս Ահարոնյանի դեմ
  • Տոլստոյի դուստրը՝ հայկական գեհենում
  • Ասք նավի մասին
  • Հողմերն ու ողորմելին
  • Գորկին Երևանը լքեց առանց հրաժեշտի
  • Կարաբալա. ասք ծաղկավաճառի մասին
  • Պոլոզ Մուկուչ
  • Ո՞վ էր Բակունցի «ալպիական» սերը
  • Բակունցի արշավախումբը
  • Չարենցի գերուհին
  • Ուռեկլյանի «գործը»
  • Զարյանների աստեղային ժամերը
  • Ո՞վ եք դուք, պարոն դասախոս
  • Սարյանի ծաղիկները` մինիստրի համար
  • Պարույր Սևակը և Ղարաբաղը
  • Տարկովսկու հայկական օրերը
  • Խաչատրյան և Հեմինգուեյ. միակ հանդիպումը
  • Պաբլո Ներուդան, Երևանի գազանանոցը և աստղագիրը
  • Եվ Անտոնիոնին Երևանում պահանջեց ինքնաթիռ…
  • Սարտրի չհասկացված Հայաստանը
  • Ջոն Սթեյնբեքը եղել է Հայաստանում
  • Մի սգավոր ինքնաթիռ` Արագածի լանջին

Մաս երկրորդ. Մարդու ժամանակը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ու մտաբերելով կսկիծը ձեր հոգիների մեջ...»
  • Թե ինչպես ավտոմեքենան եկավ Հայաստան
  • Թե ինչպես գրողը օդանավեր բերեց
  • Աշխարհբեկ Քալանթարի երկու քարերը
  • «Արի տուն» ծրագիրն ըստ Ասքանազ Մռավյանի
  • Ինչու Անդրանիկը ապտակեց Շիրվանզադեին
  • Սրտնեղած Գյուլբենկյանն ու արքայի սուրը
  • Դիլիջանի աղետը
  • Թե ինչպես որոշեցին ցամաքեցնել Սևանը
  • Երևանի մեծ ջրհեղեղը
  • Թե ինչպես հանդիպեցին Ստալինն ու հայ հսկան
  • Պատերազմը Արաքսի ափերին
  • Երբ վտանգ կա, գնա հայրենիք
  • Ռազմագերիներ. պատերազմից անիծվածները
  • Արդյո՞ք հայերն էին հրկիզել «Պոբեդա» զբոսանավը
  • Սարոյանը` թիրախի տակ
  • 1950-ականներ. երբ հայերը զայրանում են
  • Արյուն Երևանի մարզադաշտում
  • Պայթյուն Սասնաշենի երկնքում
  • Թե ինչպես գտնվեց Արտաշատ մայրաքաղաքը
  • Վազգեն կաթողիկոսն ու Երևանի ռադիոն
  • Վազգեն Առաջինի հրաշալի «մաքսանենգությունը»
  • Թե ինչպես փրկվեցինք ատոմային աղտից
  • Քշի Թուրքիա…
  • Պայծառատեսը, որ եկել էր փրկելու հայերին
  • Լույս Լենինականի երկնքում
  • Որտե՞ղ է «Երևան» երկնաքարը
  • Հայ առաջին կամ առաջին հայ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]