Բաբկեն Ներսիսյանի հուշասյուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բաբկեն Ներսիսյանի հուշասյուն

Բաբկեն Ներսիսյանի հուշասյուն
Ընդհանուր տեղեկություններ
Համայնք Կենտրոն
Գտնվում է Աբովյան փողոց 21
Քանդակագործ(ներ) Տիգրան Արզումանյան
Ճարտարապետ(ներ) Լևոն Իգիթյան
Նյութ բրոնզ, բազալտ
Շինարարության ավարտ 2018
Ներկա վիճակ կանգուն



Բաբկեն Ներսիսյանի հուշասյուն, բրոնզե դիմաքանդակով բազալտե հուշասյունը գտնվում է Երևանի Կենտրոն համայնքում՝ Աբովյան փողոցի թիվ 21 հասցեում (այդ շենքում է ապրել Բաբկեն Ներսիսյանը)[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշասյունը բացվել է 2018 թվականին ապրիլի 7-ին՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Բաբկեն Ներսիսյանի ծննդյան 100-ամյա հոբելյանի առիթով[2]։ Հուշասյան գաղափարն իրականություն է դարձել ՀՀ մշակույթի նախարարության, «Բաբկեն Ներսիսյան» մշակութային-բարեգործական հիմնադրամի[3] և Երևանի քաղաքապետարանի համատեղ ջանքերով[4]։ Հուշասյան բացմանը ներկա են գտնվել ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանը, ռեժիսոր Արմեն Էլբակյանը, Բաբկեն Ներսիսյանի որդին՝ Տիգրան Ներսիսյանը և հարսը՝ Նելլի Խերանյանը[5]։

Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ սիրով եմ իրականացրել այս աշխատանքը, որովհետև իմ սերնդակիցները շատ լավ հիշում են Բաբկեն Ներսիսյանին և շատ ոգևորված էին այս գաղափարով։ 1960-1980-ականների այդ ծաղկաբույլի մեջ նա իր ուրույն տեղն ուներ այնպիսի հզոր դերասանների կողքին, ինչպիսիք էին Վահրամ Փափազյանը, Հրաչյա Ներսիսյանը…[6]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Երևանում բացվեց Բաբկեն Ներսիսյանի դիմաքանդակով հուշասյունը
  2. Բացվեց Բաբկեն Ներսիսյանի բազալտե հուշասյունը
  3. ««Ներսիսյանական այս կենդանի հուշասյունն այսուհետ մեր քաղաքի և մեր սրտում է»». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 9-ին.
  4. «Կտեղադրվի Բաբկեն Ներսիսյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ». www.yerevan.am. Վերցված է 2018 թ․ ապրիլի 9-ին.
  5. «Բազալտե հուշասյուն՝ Բաբկեն Ներսիսյանի հոբելյանի առթիվ». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 9-ին.
  6. mincult

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]