Բենիկ Պետրոսյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
| Բենիկ Պետրոսյան | |
|---|---|
| Ծնվել է | հունվարի 4, 1939[1] |
| Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Մահացել է | մայիսի 11, 1996 (57 տարեկան) |
| Վախճանի վայրը | Երևան, Հայաստան |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1959) և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1966) |
| Մասնագիտություն | քանդակագործ |
| Ամուսին | Ալիսա Ադամյան |
| Երեխաներ | Արև Պետրոսյան և Արեգ Պետրոսյան |
Բենիկ Գեղամի Պետրոսյան (հունվարի 4, 1939[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 11, 1996, Երևան, Հայաստան), հայ քանդակագործ։
Քանդակագործ Արեգ Պետրոսյանի և նկարիչ, ձևավորող Արև Պետրոսյանի հայրն է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1959 թվականին ավարտել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը։ 1966 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։
Ստեղծագործել է մոնումենտալ, հաստոցային, դեկորատիվ քանդակագործության բնագավառներում, բարձր մակարդակի է հասել հատկապես մանրաքանդակի ոլորտում (500-ից ավելի)։ Գործերից պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Տրետյակովյան պատկերասրահում (Մոսկվա), տարբեր երկրների թանգարաններում, մասնավոր հավաքածուներում[2]։
Բենիկ Պետրոսյանի աշխատանքները ցուցադրվել են ոչ միայն հայրենիքում, այլ նաև նախկին խորհրդային երկրներում, ներառյալ՝ Ռումինիայում, Հարավսլավիայում, Կանադայում, Ճապոնիայում, Սիրիայում, Լեհաստանում, Գերմանիայում, Հոլանդիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում[3]։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Բանտարկված այլախոհներ» (հարթաքանդակ, 1968, բրոնզ)
- «Միջնադարյան երգ» («Երգչախումբ», 1971, ալյումին, հարթաքանդակ)
- «Երիտասարդություն» (1974, փայտ)
- «Հիրոսիմա» (1976, պղինձ, հարթաքանդակ)
- «Լաստիվեր» (1976, Իջևան, գեղջկական կյանքի պատկերներ՝ բերքահավաք, գինու տոն, հայ շինականի դաշտային աշխատանք, տղամարդկանց, կանանց և կենդանիների որոշ կերպարանքներ)[4]։
- «Շախմատ» (1978, բրոնզ)
- «Մահվան մեղեդի» (1980, բրոնզ)
- «Հանդիսատեսներ» (հարթաքանդակ, 1981, պլաստմասսա, Երևանի Կամերային թատրոն)
- «Վիշտ» (1984, բրոնզ)
- «Բարեկամություն» (1984, երկաթ, եռակցում, Աբովյան)
- «Ճաքած նուռ» (1995, բրոնզ)
- «Դեյր էր Զորի ճանապարհին» (1988, երկաթ)
- «Ադամ և Եվա» (1990, քար, փայտ, բրոնզ, արծաթ)
- Երևանի Կամերային թատրոնի որմնաքանդակներ
Կնոջը նվիրված քանդակաշարերը տոգորված են քնքուշ հեգնանքով և քնարականությամբ։
- «Հանգստացող տիկինը» (1969, արծաթ)
- «Հովանոցով աղջիկը» (1980, բրոնզ)
- «Լոգանքից հետո» (1984, բրոնզ)
- «Օնիքսե աղջիկներ» (1994)
1994 թվականին ստեղծել է «Հալեպյան շարքը» (Սիրիայի «Սիս» կենտրոն, Ալի Բաբայի քարանձավ, 80 թեմատիկ հարթաքանդակներ)։
Ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անհատական ցուցահանդեսներ՝
- «Բենիկ Պետրոսյանի բրոնզե դարը» (հետահայաց ցուցահանդես) Հայաստանի ազգային պատկերասրահ, 2016[5]
- Երևան (1957-2001)
- Ֆրանսիա
- Սիրիա
- ԱՄՆ
-
Բենիկ Պետրոսյանի 70-ամյակին նվիրված ցուցահանդես Հայաստանի նկարիչների միությունում[6], 2010
-
«Բենիկ Պետրոսյանի բրոնզե դարը» (հետահայաց ցուցահանդես) Հայաստանի ազգային պատկերասրահ, 2016
Մեջբերումներ Բենիկ Պետրոսյանից
[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականի դեկտեմբերի 22-ին Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության աջակցությամբ Թումանյան 9 հասցեում բացվեց Բենիկ Պետրոսյանի հուշաքարը, որի հեղինակը ճարտարապետ Լևոն Իգիթյանն է։ Այս հասցեում է գտնվել Բենիկ Պետրոսյանի արվեստանոցը[3]։
2023 թվականին, Երևան քաղաքի ավագանու որոշմամբ, Երևանի Ներքին Շենգավիթի 3-րդ փողոցն անվանակոչվել է Բենիկ Պետրոսյանի անունով[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #1016241941 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
- ↑ 3,0 3,1 Թումանյան 9 հասցեում բացվեց Բենիկ Պետրոսյանի հուշաքարը
- ↑ Լաստիվերը, դրա քարանձավն ու «հեթանոսական» քանդակների իրական հեղինակը
- ↑ Mediamax. ««Բենիկ Պետրոսյանի բրոնզե դարը»` Ազգային պատկերասրահում». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ Mediamax. «Բենիկ Պետրոսյան». Bravo.am (ամհարերեն). Վերցված է 2018-01-25-ին.
- ↑ Երևանում մի շարք փողոցներ են անվանակոչվել
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բենիկ Պետրոսյանի կայքը Արխիվացված 2014-05-16 Wayback Machine
- Բենիկ Պետրոսյան
- ԲԵՆԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՎՏԱՆԳՎԱԾ Է
- ՄԱՆՐԱՔԱՆԴԱԿԻ ԴՊՐՈՑԻ ՀԻՄՆԱԴԻՐ ԲԵՆԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆ
- Քանդակագործի ժառանգությունը` կործանման եզրին
- «Կարևոր է Բենոյի երազած մանրաքանդակի դպրոցի ստեղծումը Հայաստանում». www.irates.am (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 25-ին.
- Հունվարի 4 ծնունդներ
- 1939 ծնունդներ
- Երևան քաղաքում ծնվածներ
- Մայիսի 11 մահեր
- 1996 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի շրջանավարտներ
- Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Քանդակագործներ այբբենական կարգով
- Հայ քանդակագործներ