Սանիթեք Հայաստան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սանիթեք Հայաստան, «Սանիթեք Ինթերնեյշնլ Գրուպ»[1] թափոնների կառավարման միջազգային ընկերության մասնաճյուղը Հայաստանում։ Գլխամասային գրասենյակը գտնվում է Լիբանանում։ Ընկերությունը հիմնվել է 2010 թ. սեպտեմբերին Բեյրութում, իսկ 2014 թ. դեկտեմբերից գործում է նաև Հայաստանի մայրաքաղաք Երևանում[2][3][4]։ Սանիթեքը համագործակցում է Ասիայի, Եվրոպայի և Միացյալ Նահանգների մի շարք ընկերությունների հետ։ 

Գործունեությունը Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սանիթեքը հաղթել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից հայտարարված միջազգային մրցույթում, որը  կազմակերպվել էր Երևանի աղբահանության խնդիրը լուծելու նպատակով[5]։ Երևանի վարչական շրջաններից մի քանիսում աղբահանության աշխատանքներն իրականացնելու համար  ընկերությունը սկզբնապես ներդրել է 10 միլիոն եվրո և աշխատանքի ընդունել 150 մարդ՝ նախատեսելով 2015 թ. ավարտին արդեն ներդրումները հասցնել 20 միլիոն եվրոյի, իսկ աշխատակիցների քանակը՝ 1100-ի[6]։ Արդյունքում՝ Սանիթեքը սկսել է աղբահանություն իրականացնել Երևանի 12 վարչական շրջաններից 11-ում, այդ թվում՝ Արաբկիրում[7], Նուբարաշենում[8], Նոր Նորքում և Էրեբունիում[9]։

Ծառայություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սանիթեքը մատուցում է բազմաբնույթ ծառայություններ, որոնք վերաբերում են թափոնների կառավարմանը, այդ թվում՝ սանիտարական մաքրում, աղբահանություն, ձնամաքրման աշխատանքներ, կոմպոստացում, թափոնների այրում, կոշտ և առողջապահական թափոնների համար նախատեսված կայանների կառուցում և շահագործում, սանիտարական աղբավայրերի կառուցում և կառավարում։

Կորպորատիվ կառուցվածք և ղեկավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թ. դեկտեմբերին Սանիթեքը ներկայացրել էր Մադլեն էլ Բոլբոլին[2] որպես  ընկերության հայաստանյան մասնաճյուղի ղեկավար։ 2015 թ. օգոստոսին ընկերությունն արդեն ներկայացնում էր «Սանիթեքի» բաժնետերերից Նիկոլաս Թավիլը[10]։ Ավելի ուշ նա դարձավ Սանիթեք ընկերության համասեփականատեր՝ զբաղեցնելով գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնը (մինչև օրս)[11][12]։ 

Մարտահրավերներ և քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թ. ամռանը Երևանում «Էլեկտրիկ Երևան» անունով հայտնի քաղաքացիական շարժման ընթացքում Սանիթեք ընկերության աղբամանները ցուցարարների կողմից օգտագործվեցին որպես  բարիկադներ։ Ընկերությունը զգալի նյութական վնասներ կրեց[13][14]։

2016 թ. ամռանը և գարնանը ընկերությունը բազմիցս դիմեց քաղաքացիներին՝ խնդրելով չայրել և չվնասել Սանիթեքի աղբամանները տարբեր վարչական շրջաններում[15][16][17][18]։

Ընկերությունը հաճախ ստիպված է լինում լրացուցիչ աշխատանքներ կատարել,  քանի որ մարդիկ նետում են աղբը դրա համար չնախատեսված վայրերում[19]։

Բարեգործություն և սոցիալական նախաձեռնություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

 2016 թ. ապրիլին Սանիթեքը միացավ Երևանում հասարակական ծառայություններ  մատուցող մի շարք այլ ընկերությունների՝ մարդասիրական օգնություն ուղարկելով Արցախ[20]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ISWA: Profile Sanitek». www.iswa.org (անգլերեն). Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 1-ին.
  2. 2,0 2,1 «Տրվել է աղբահանության և սանմաքրման միջազգային օպերատորի աշխատանքների մեկնարկը».
  3. «Մայրաքաղաք. Երևանում աշխատանքներն է սկսել աղբահանության իրականացնող օպերատորը - Լուրեր | ArmeniaNow.com». www.armenianow.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 1-ին.
  4. «Տրվել է աղբահանության և սանմաքրման միջազգային օպերատորի աշխատանքների մեկնարկը». Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 1-ին.(չաշխատող հղում)
  5. «15 համայնքների աղբահանման բրենդը`կանաչ եւ սեւ պոլիէթիլենային պարկերից անցում աղբի վերամշակմանը - Հետք - Լուրեր, հոդվածներ, հետաքննություններ». Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 1-ին.
  6. Mediamax. ««Սանիթեք»-ն աղբահանություն կանի ամբողջ Երևանում». Banks.am. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 1-ին.
  7. ««Սանիթեք»-ը աղբահանության և սանմաքրման աշխատանքներ է իրականացնում նաև Արաբկիր վարչական շրջանում».
  8. ««Սանիթեքը» մուտք գործեց Նուբարաշեն».
  9. ««Սանիթեքը»` նաև Էրեբունիում - Հետք - Լուրեր, հոդվածներ, հետաքննություններ». Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 1-ին.
  10. «Նիկոլաս Թավիլի հարցազրույցը Շանթ հեռուստաընկերության առավոտյան եթերում». www.facebook.com. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 1-ին.
  11. ««Սանիտեկ»-ը երևանցիներից ներողություն է հայցում և խոստանում՝ վաղն այլ պատկեր է լինելու».
  12. ««ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ ՄՇԱԿՈՒՅԹ Է»…». Ճամփորդ. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 1-ին.
  13. ««Սանիտեկ» ՍՊԸ-ի ներկայացուցչի գրավոր հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ - Հետք - Լուրեր, հոդվածներ, հետաքննություններ». Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 1-ին.
  14. «Ակտիվիստները հրաժարվում են աղբամանները տալ «Սանիտեկ»-ին».
  15. «Ինչու են այրվել «Սանիթեք»-ի աղբամանները».
  16. «Հրդեհվել են «Սանիթեք»-ի աղբարկղները».
  17. «Վանդալիզմ՝ աղբամանների նկատմամբ».
  18. «Երեւանում այրել են «Սանիտեկ» ընկերության աղբամանները».
  19. «Չսահմանված վայրերում աղբ թափողների նկատմամբ օրենքը կիրառվելու է ամբողջ խստությամբ».
  20. «Երևանի քաղաքապետարանն ավելի քան 100 տոննա անհրաժեշտ սնունդ է ուղարկել ԼՂՀ».