Առաքել Ավագյան
| Առաքել Ավագյան | ||
|
| ||
|---|---|---|
| հուլիսի 29, 1922 - հունիսի 11, 1923 | ||
| Նախորդող | Սուրեն Շադունց | |
| Հաջորդող | Արամ Շահգելդյան | |
| Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ | |
| Ծննդյան օր | 1895 | |
| Ծննդավայր | Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն | |
| Վախճանի օր | անհայտ | |
| Քաղաքացիություն | ||
Առաքել Պետրոսի Ավագյան (1895, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - անհայտ), հայ քաղաքական գործիչ, Երևանի քաղաքապետ (1922-1923)[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1895 թվականին Երևանի նահանգում, արհեստավորի ընտանիքում։ Սովորել և ավարտել է երկդասյա զեմստվոյական, ապա քաղաքային չորսդասյա ուսումնարանը։ Մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին, եղել է պարտիզանական հեծյալ գնդի հրամանատար։ Աշխատանքային գործունեությունն սկսել է 1918 թվականից, աշխատել է Երևանի ավտոձեռնարկությունում՝ որպես վարորդ։ 1921 թվականից անցել է կուսակցական աշխատանքի։ 1921-1922 թվականներին պաշտոնավարել է ՀԽՍՀ պարենավորման ժողկոմիսարիատում[1]։
1922 թվականի հուլիսի 29-ին ընտրվել է Երևան քաղաքի և գավառի խորհուրդների նախագահ և պաշտոնավարել մինչև 1923 թվականի հունիսի 18-ը[1]։
Մահվան թվականն անհայտ է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Երևանի նախկին քաղաքապետները. Համառոտ կենսագրություններ և պաշտոնավարման տարեթվեր. Առաքել Պետրոսի Ավագյան









