Հրաչյա Սարգսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Հրաչյա Սարգսյան
Երևան Երևանի քաղաքապետ
Ստանձնեց պաշտոնը՝դեկտեմբերի 22, 2021
Լքեց պաշտոնը՝մարտի 17, 2023
Կուսակցություն՝«Իմ քայլը» դաշինք
Նախորդող՝Հայկ Մարության
Ծննդյան օր՝ փետրվարի 13, 1985(1985-02-13) (38 տարեկան)
Ծննդավայր՝Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ

Հրաչյա Սարգսյան (փետրվարի 13, 1985(1985-02-13), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ճարտարագետ, Երևանի նախկին քաղաքապետ[1][2], ՀՀ վարչապետի խորհրդական[3]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1991-1999 թվականներին սովորել է Երևանի համար 185 միջնակարգ դպրոցում։ 1999-2001 թվականներին սովորել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հենակետային վարժարանում, 2001-2005 թվականներին՝ ՀՊՃՀ-ում, ստացել ճարտարագիտության բակալավրի աստիճան։ 2007-2009 թվականներին սովորել է Հայաստանի պետական կառավարման ակադեմիայում, ստացել մագիստրոսի աստիճան։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2014-2018 թվականներին աշխատել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ում։ 2018 թվականի սեպտեմբերի 23-ին «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքով ընտրվել է Երևան քաղաքի ավագանու անդամ։ Նույն թվականի հոկտեմբերի 29-ին Երևանի ավագանու նիստում նշանակվել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ[4], այնուհետև 2021 թվականի դեկտեմբերի 22-ին ընտրվեց Երևանի քաղաքապետ։

2023 թվականի մարտի 17-ին նա հրաժարական տվեց Երևանի քաղաքապետի պաշտոնից[5]։

2023 թվականի ապրիլի 4-ին Հրաչյա Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական։

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդիսացել է «Առաքելություն» կուսակցության քաղաքական խորհրդի հիմնադիր-անդամ, որտեղից հեռացվել է 2021 թվականի հուլիսի 28-ին[6]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի մեկ զավակ[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Երևանի քաղաքապետ ընտրվեց Հրաչյա Սարգսյանը»։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան (հայերեն)։ Վերցված է 2021-12-22 
  2. LLC Helix Consulting։ «Հրաչյա Սարգսյանն ընտրվեց Երևանի քաղաքապետ - Այսօր` թարմ լուրեր Հայաստանից»։ www.aysor.am (անգլերեն)։ Վերցված է 2021-12-22 
  3. «Հրաչյա Սարգսյանը նշանակվել է վարչապետի խորհրդական»։ Hetq.am (հայերեն)։ Վերցված է 2023-04-04 
  4. «yerevan.am | Պաշտոնական կայք | Քաղաքապետարան»։ www.yerevan.am։ Վերցված է 2021-12-22 
  5. «Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարական տվեց»։ news.am (հայերեն)։ Վերցված է 2023-03-17 
  6. «Քաղաքապետի առաջին տեղակալը հեռացվել է «Առաքելություն» կուսակցությունից»։ Armtimes.com (հայերեն)։ Վերցված է 2021-12-22 
  7. «Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանի կենսագրությունը»։ Armtimes.com (հայերեն)։ Վերցված է 2021-12-22