Վահագն Խաչատրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վիքիպեդիայում կան հոդվածներ Խաչատրյան ազգանունով այլ մարդկանց մասին:



Վահագն Խաչատրյան
Vahagn-Khachatryan.jpg
Հայաստան Երևանի քաղաքապետ
Ստանձնեց պաշտոնը՝1992
Կուսակցություն՝Հայ ազգային կոնգրես
Ծննդյան օր՝ հուլիսի 26, 1959 (60 տարեկան)
Ծննդավայր՝Սիսիան

Վահագն Գառնիկի Խաչատրյան (ապրիլի 22, 1959(1959-04-22), Սիսիան, Սյունիքի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ), հայ տնտեսագետ, քաղաքական և պետական գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1959 թ. Սիսիան քաղաքում։ 1976 թ. ոսկե մեդալով ավարտել է Երևանի թիվ 118 միջնակարգ դպրոցը, 1976-1980 թթ.՝ Երևանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտը՝ տնտեսագետ որակավորմամբ։ 1980-1982 թթ. ծառայել է սովետական բանակում։ 1982-1992 թթ.՝ գիտա-մանկավարժական գործունեություն ԵրԺՏԻ-ում։ 1982-1990 թթ. աշխատել է «Հրազդանմեքենա» արտադրական միավորումում՝ որպես տնտեսագետ, տնտեսական հետազոտությունների լաբորատորիայի վարիչ։ 1990-1992 թթ. եղել է «Մարս» արտադրական միավորման բաժնի վարիչ, գլխավոր տնօրենի տեղակալ։ 1990-1995 թթ. պատգամավորների Երևանի քաղաքային խորհրդի պատգամավոր, 1992 դեկտեմբեր-1996 փետրվար ամիսներին՝ պատգամավորների Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ՝ Երևանի քաղաքապետ[1]։

1995-1999 թթ. - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր։

1996-1998 թթ. - ՀՀ Նախագահի խորհրդական։

2000 թ. - «Արմատ» ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոնի հիմնադիր անդամ

2006 թ. - «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր անդամ

2008-2013 թթ. - Հայ ազգային կոնգրեսի՝ Մալաթիայի տարածքային կառույցի ղեկավար, Կոնգրեսի տնտեսական հանձնախմբի անդամ

Գիտական, մասնագիտական հոդվածների, ազատական տնտեսագիտական, քաղաքական գրքերի թարգմանությունների և հրապարակումների հեղինակ է։

Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]