Հայ ազգային կոնգրես
Ուշադրություն, այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ ՀԱԿ (այլ կիրառումներ)
Հայ ազգային կոնգրես Հայ ազգային կոնգրես | |
---|---|
![]() | |
Տեսակ | կուսակցություն |
Երկիր | ![]() |
Առաջնորդ | Լևոն Տեր-Պետրոսյան |
Հիմնադիր | Լևոն Տեր-Պետրոսյան |
Հիմնադրված | 2008 |
Գաղափարախոսություն | ցենտրիզմ |
Քաղաքական հայացք | աջակենտրոն |
Կրոնք | Սոցիալ-լիբերալիզմ |
Շտաբ | Երևան, Հայաստան |
Կայք | anc.am |
Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ), կուսակցություն Հայաստանում: Հիմնադրվել է 2008 թվականին ստեղծված «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինքի հիման վրա 2013 թվականին: Նախագահն է Լևոն Տեր-Պետրոսյանը։ Փոխնախագահներ՝ Լևոն Զուրաբյանը և Արամ Մանուկյանը: ՀՀՇ-ի և ՀԱԿ դաշինքի իրավահաջորդն է։ Կուսակցության բարձրագույն մարմինը համագումարն է: Համագումարն իրավասու է քննարկել և լուծել Կուսակցության գործունեությանը վերաբերող ցանկացած հարց: Համագումարը` ընդունում է Կուսակցության ծրագիրն ու հաստատում կանոնադրությունը, փոփոխություններ և լրացումներ կատարում դրանց մեջ, իր աշխատանքները կազմակերպելու նպատակով ձևավորում է ժամանակավոր հանձնաժողովներ, քննարկում և որոշումներ է ընդունում Կուսակցության գործունեության կարևորագույն խնդիրների և առկա քաղաքական իրավիճակի վերաբերյալ, պատվիրակներից երկու տարի ժամանակով ընտրում է Կուսակցության նախագահ: Հերթական համագումարը հրավիրվում է երկու տարին մեկ անգամ`վարչության կողմից: Համագումարի հրավիրման և օրակարգի մասին հայտնվում է Կուսակցության անդամներին ոչ ուշ, քան 30 օր առաջ: Մինչ օրս, սկսած 1989թ. 17 համագումարներ է անցկացրել Հայոց համազգային շարժումը, 2 համագումար դաշինքը եւ 2013թ. Ապրիլի 14-ին տեղի ունեցավ Հայ Ազգային Կոնգրես կուսակցության 1-ին համագումարը: Կուսակցությունը ԱԺ-ում ունեցել 5-րդ գումարման ԱԺ-ում ունեցել է խմբակցության 5 անդամ պատգամավոր՝ Արամ Մանուկյան, Լևոն Զուրաբյան, Գագիկ Ջհանգիրյան, Լյուդմիլա Սարգսյան, Ստեփան Դեմիրճյան։ 2014-2015 թթ․ եղել է ոչ իշխանական եռյակ դաշինքի անդամ։ 2015 թ․ պայքարել է սահմանադրական փոփոխությունների դեմ։ 2017 թ․ մասնակցել է ԱԺ ընտրությունների <<Կոնգրե-ՀԺԿ>> դաշինքով։ 2018 թ․ Երևանի քաղաքապետի և ԱԺ ընտրություններում սատարել է <<Իմ քայլը>> դաշինքին։