Jump to content

Լյուդմիլա Սարգսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լյուդմիլա Սարգսյան
Դիմանկար
Ծնվել էմարտի 30, 1959(1959-03-30)[1] (65 տարեկան)
ԾննդավայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
 Lyudmila Sargsyan Վիքիպահեստում

Լյուդմիլա Նարիմանովի Սարգսյան (մարտի 30, 1959(1959-03-30)[1], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ քաղաքական գործիչ։

1982 թվականին ավարտել է Երևանի Էլեկտրոնային հաշվիչ մեքենաների տեխնիկումը։ Տեխնիկ, մաթեմատիկոս-ծրագրավորող։ 2011 թվականին ընդունվել է Հյուսիսային համալսարանի ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա (ծրագրավորում) ֆակուլտետ։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1977-1979 թթ. Երևանի Կ.Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտում աշխատել է լաբորանտ, 1984-1985 թթ. ԽՍՀՄ տեղական արդյունաբերության մինիստրության ԳԱՄ հաշվողական կենտրոնում՝ տեխնիկ, 1985-1995 թթ. առողջապահության նախարարության համակարգում՝ ճարտարագետ (Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի քիթ-կոկորդ-ականջ ամբիոնի ծրագիր)։ 1997-1999 թթ. եղել է «Արաբկիր» ՓԲԸ հաշվապահ։

2003 թ. Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության անդամ է, 2004 թ.` ատենապետ։

2009 թ. ընտրվել է Երևանի ավագանու անդամ համամասնական ընտրակարգով «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինքից, սակայն հրաժարվել է մանդատից։

2012 թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինքից։

2013 թվականից Վերակազմյալ Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետն է։

07.02.2013 - 08.09.2013 խմբակցության կողմից առաջադրվել է էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի նախագահի տեղակալ։

2019թ. դարձել է Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ։

Ամուսնացած է, ունի երկու զավակ[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուդմիլա Սարգսյան» հոդվածին։