Քաղաքացու որոշում սոցիալ-դեմոկրատական կուսակցություն
Քաղաքացու որոշում սոցիալ-դեմոկրատական կուսակցություն | |
---|---|
![]() ՔՈ ՍԴԿ պաշտոնական պատկերանիշ | |
Տեսակ | կուսակցություն |
Երկիր | ![]() |
Հիմնադրված | նոյեմբերի 3, 2018 |
Գաղափարախոսություն | environmentalism?, ուղիղ ժողովրդավարություն և սոցիալ-ժողովրդավարություն |
Շտաբ | Մաշտոցի պողոտա, Երևան, Հայաստան |
ՀՀ Ազգային ժողով | 0 / 130 |
Խորհուրդ | Գործադիր մարմին |
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն (կրճատ` «Քաղաքացու որոշում» կուսակցություն, հապավումը՝ ՔՈ ՍԴԿ), գործող քաղաքական, սոցիալ-դեմոկրատական կուսակցություն Հայաստանում։ Կուսակցության հիմնադիր համագումարը կայացել է 2018 թվականի նոյեմբերի 3-ին։
Կանոնադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կուսակցության բարձրագույն ղեկավար մարմինը համաժողովն է։ Մշտապես գործող կոլեգիալ ղեկավար կառույցը Գործադիր Մարմինն է, որն ունի 15 անդամ։ Գործադիր Մարմինը հաշվետու է համաժողովին, իսկ ԳՄ համակարգողն անդամներից ընտրված քարտուղարն է։ Կուսակցության առաջին ԳՄ քարտուղարը Սուրեն Սահակյանն էր[1]։
2020 թվականի սեպտեմբերի 27-ին կայացած երկրորդ համագումարին ընտրվել է 12 հոգուց բաղկացած նոր ԳՄ, և քարտուղար է ընտրվել Գոռ Հակոբյանը։
Համաժողովներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կուսակցության հիմնադիր համագումարը կայացել է 2018 թվականի նոյեմբերի 3-ին։
Երկրորդ՝ արտահերթ համագումարը կայացել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին։
Մասնակցությունը ընտրություններին[խմբագրել | խմբագրել կոդը]
Կուսակցությունը մասնակցել է Հայաստանի 2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններին[2][3]։ Համապետական ցուցակի առաջին եռյակում են եղել Սուրեն Սահակյանը, Արտակ Կիրակոսյանը և Ռուզաննա Տոռոզյանը։ Կուսակցության կարգախոսն էր «Ապագան ՔՈնն է»[4]։ Կուսակցությունը ստացել է 8,514 ձայն, կամ ձայների 0,68%-ը։ Ռեյտինգային ընտրակարգով առաջատարը Արթուր Ավագյանն էր, ով ստացել էր 500 ձայն։
Գերագույն մարմնի ներկայիս անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2020 թվականի սեպտեմբերի 27-ին կուսակցության հիմնադիր համաժողովում ընտրվել է Գործադիր Մարմին հետևյալ կազմով[5]․
Անուն Ազգանուն | Անուն Ազգանուն |
---|---|
Սուրեն Սահակյան | Իրինա Հովհաննիսյան |
Լիլիթ Հարությունյան | Գարեգին Միսկարյան |
Գոռ Հակոբյան | Միքայել Նահապետյան |
Հայկ Սահակյան | Արփինե Զարգարյան |
Արեգ Թադևոսյան | Հայկ Մելքոնյան |
Կարեն Հարությունյան | Արթուր Ավագյան |
Կուսակցության խորհրդանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կուսակցության խորհրդանիշն իրենից ներկայացնում է մատիտի տեսքով երկրաչափական պատկեր, որի վերևի հատվածը ներկված է բաց կանաչ գույնով, որի վրա սպիտակ գույնով գրված է ՔՈ Կուսակցություն։ Խորհրդանիշի ներքևի հատվածում պատկերված է ընտրություն խորհրդանշող մոխրագույն գույնի V-աձև նշանը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Կայացել է «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության հիմնադիր համագումարը»։ 03.11.2018
- ↑ ««Քաղաքացու որոշում» կուսակցությունը կմասնակցի ընտրություններին»։ 14/11/2018
- ↑ ««Քաղաքացու որոշում» կուսակցության առաջին 30 թեկնածուները»
- ↑ ««Ապագան Քոնն է»․ ՔՈ-ն հրապարակեց իր կարգախոսը, քարոզարշավը կսկսի Մաշտոցի պուրակից»
- ↑ «Գործադիր մարմին»։ Արխիվացված է օրիգինալից 2020-02-04-ին։ Վերցված է 2018-11-20