Ուղիղ ժողովրդավարություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ուղիղ ժողովրդավարություն, ժողովրդի իշխանության ուղղակի իրա­կանացման միջոցների և ձևերի ամբող­ջություն։ Անվանվում է նաև ուղղակիի ժողովրղավարություն։ Անմիջական ժողովրդավարությունը ժողովրդավարության իրականացման հիմնական ձևերից ներկայացուցչական ժողովրդա­վարության հետ մեկտեղ։ Սահմանադ­րական իրավունքում ընդունված է առանձնացնել անմիջական ժողովրդավարության հրամայական և խորհրդատվական ձևերը։ Հրամայա­կանի դեպքում ժողովուրդը ինքն է ընդունամ վերջնական որոշումը, որի իրականացամը պարտադիր է պետական բոլոր մարմինների համար։ Հրամայական ձևերն են՝ հանրաքվեն, ընտրությունները (նախագահի, պատգամավորների և այլն)։ Խորհրդատվական ձևերն են՝ հար­ցումները (հանրաքվեները), ժողովրդական քննարկումները, քաղաքացիական ժողովրղական նախաձեռնությունները և այլն, ինչը հնարավորություն է տալիս ժողովրդի կամքին համահունչ որոշումներ ընդունել։

Կիրառված միայն տնտեսական ոլորտին՝ ուղիղ ժողովրդավարությունը հաճախ կոչվում է ինքնակառավարում։

Ի սկզբանե, ժողովրդավարություն ասելով հասկացել են հենց ուղիղ ժողովրդավարությունը (Հին Հունաստանի ժամանակաշրջանից մինչև 13-րդ դար), սակայն ներկայացուցչական ժողովրդավարությունն աստիճանաբար անվանվեց ժողովրդավարություն, և այսօր մենք ավելացնում ենք «ուղիղ» բառը ժողովրդավարությունը նկարագրելու համար։

Մեր թվարկությունից առաջ 5-րդ դարի աթենյան ժողովրդավարությունը սովորաբար պատմաբանների կողմից համարվում է ուղիղ ժողովրդավարության առաջին օրինակը, չնայած որ կանայք, օտարազգիները ու ստրուկները բացառվում էին։ Հիմնական մարմինները 500 տղամարդ քաղաքացուց բաղկացած ժողովներն էին։

Մեր օրերում բազմաթիվ երկրներում գոյություն ունեն ուղիղ կամ կիսաուղիղ ժողովրդավարության մեխանիզմներ. Շվեյցարիա, ԱՄՆ, Իսլանդիա, Իտալիա։ Ուղիղ ժողովրդավարության համակարգի ստեղծման շրջանակներում գոյություն ունեն միջազգային նախագծեր։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 1-12, 1974-1986 թթ, Երևան
  • Է․ Աղայան «Արդի հայերենի բացատրական բառարան», հատոր 1-2, 1976 թ, Երևան
  • А․ Б. Барихин "Большой юридический словарь", 2002 թ,Москва