Սահմանադրական իրավունք միություն
| Սահմանադրական իրավունք միություն | |
|---|---|
| Տեսակ | կուսակցություն |
| Երկիր | |
| Առաջնորդ | Հայկ Բաբուխանյան |
| Հիմնադիր | Հրանտ Խաչատրյան |
| Հիմնադրված | 1989 |
| Գաղափարախոսություն | Պահպանողականություն Ռուսամետություն Եվրոսկեպտիցիզմ |
| Քաղաքական հայացք | աջակողմյան |
| Շտաբ | Երևան, Հայաստան |
Սահմանադրական իրավունք միություն (կրճատ ՍԻՄ) քաղաքական կուսակցություն Հայաստանում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնադրվել է 1989 թվականին Հրանտ Խաչատրյանի կողմից, 1988 թվականի հունիսին կազմավորված Երևանի 26 կոմիսարների շրջանի Սահմանադրական խմբի հիման վրա։ Առաջնորդը 2008 թվականից՝ Հայկ Բաբուխանյանն է։
1990 թվականին մասնակցել է Հայաստանի Գերագույն խորհուրդ -ի ընտրություններին, ունեցել 1 պատգամավոր։
1999 թվականի Հայաստանի Ազգային ժողովի ընտրություններին մասնակցել է «Իրավունք և միաբանություն» դաշինքի կազմում, ունեցել 2 պատգամավոր։
2003 թվականի Հայաստանի Ազգային ժողովի ընտրություններին մասնակցել է «Արդարություն» դաշինքի կազմում, ունեցել 1 պատգամավոր։
2012 թվականին ընտրված Հայաստանի ազգային ժողովում ուներ 1 պատգամավոր (Հայկ Բաբուխանյան)՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցության կազմում։
2020 թվականին կուսակցությունը հավանություն է տվել Հայրենիքի փրկության շարժմանը։
2021 թվականին կուսակցությունը միացել է «Նոր միություն» քաղաքական դաշինքին՝ «Ազգի ձայն» և «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ» կուսակցությունների հետ միասին։
2021 թվականի ապրիլին կուսակցությունը համագործակցության հուշագիր է ստորագրել Արցախում «Արդարություն» կուսակցության հետ։
Գաղափարախոսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կուսակցությունը դեմ է և՛ կոմունիզմին, և՛ լիբերալիզմին։ Կուսակցության նպատակն է, որ Հայաստանը դառնա Ռուսաստանի, Վրաստանի, Իրանի և արաբական երկրների համագործակցության կենտրոն։ Բաբուխանյանը հայտարարել է, որ լիովին աջակցում է Հայաստանի անդամակցությանը Եվրասիական միությանը և նշել է, որ «Եվրասիական միությունը տնտեսական ցուցանիշներով գերազանցում է Եվրամիությանը»։ Բաբուխանյանը հայտնի է իր ռուսամետ դիրքորոշմամբ և նույնիսկ կոչ է արել արգելել Հայաստանում Բրիտանական խորհուրդը։
2018 թվականի հայկական թավշյա հեղափոխության ժամանակ Բաբուխանյանը պնդում էր, որ Ջորջ Սորոսի ղեկավարած հիմնադրամները նպաստել են Հայաստանում վերջին անկարգություններին։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական հարց հանրագիտարանից։ |