Հրանտ Խաչատրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հրանտ Խաչատրյան
հայ․՝ Հրանտ Խաչատրյան
Հրանտ Խաչատրյան 05.jpg
Ծնվել է հոկտեմբերի 26, 1951(1951-10-26) (67 տարեկան)
Ծննդավայր Բաղրամյան, Արարատի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Flag of Armenia.svg Հայաստան
Ազգություն հայ
Կրթություն Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
Մասնագիտություն քաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր

Հրանտ Հրաչի Խաչատրյան (հոկտեմբերի 26, 1951(1951-10-26), Բաղրամյան, Արարատի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ), Հայաստանի քաղաքական գործիչ, Հայաստանի Ազգային ժողովի 2-3 գումարումների պատգամավոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1951 թ. հոկտեմբերի 26-ին Արտաշատի շրջանի Բաղրամյան գյուղում։

  • 1972 թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ Ճարտարագետ-ռադիոտեխնիկ։
  • 1972-1973 թթ. ԳԱ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտում աշխատել է ճարտարագետ,
  • 1973-1978 թթ. Ռադիոֆիզիկական չափումների համամիութենական ինստիտուտում՝ ճարտարագետ, ավագ ճարտարագետ, խմբի ղեկավար։
  • 1978-1983 թթ. և 1986-1990 թթ. Հրազդանի «Մեքենաշինարար» ԱՄ «Հատիս» կենտրոնում եղել է առաջատար ճարտարագետ, ենթաբաժնի վարիչ, բաժնի վարիչ։
  • 1983-1986 թթ. Մոսկվայի ավիացիոն ինստիտուտում՝ ասպիրանտ, կրտսեր գիտաշխատող[1]։

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1988 թ. Երևանի 26 կոմիսարների շրջանի սահմանադրական խմբի հիմնադիր նախագահ։
  • 1989 թ. հիմնադրել և մինչև 2008 թ. ղեկավարել է «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցությունը։
  • 1998 թ. եղել է ՀՀ Նախագահի թեկնածու, ՀՀ Նախագահին կից Քաղաքական խորհրդի գործադիր քարտուղար։
  • 1990-1995 թթ.՝ ԳԽ պատգամավոր (թիվ 180 ընտրատարածք)։ ԳԽ անկախ պետականության հաստատման և ազգային քաղաքականության հարցերի մշտական հանձնաժողովի քարտուղար։
  • 1999-2003 թթ.` ԱԺ պատգամավոր («Իրավունք և միաբանություն» դաշինքի համամասնական ընտրացուցակով)։ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ։ «Իրավունք և միաբանություն» խմբակցության անդամ։
  • 2003-2007 թթ.՝ ԱԺ պատգամավոր («Արդարություն» դաշինքի համամասնական ընտրացուցակով)։ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ։ «Արդարություն» խմբակցության անդամ։
  • 2005 թ. եղել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու։

Ամուսնացած է, ունի երկու որդի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «National Assembly of RA»։ www.parliament.am։ Վերցված է 2017-01-02