Հայաստանի ժողովրդական կուսակցություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հայաստանի ժողովրդական կուսակցություն
Logo of the People's Party of Armenia.svg
Տեսակկուսակցություն
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
ՀիմնադիրԿարեն Դեմիրճյան
Հիմնադրված1998
Գաղափարախոսությունսոցիալիզմ
ՇտաբԵրևան, Հայաստան

Հայաստանի ժողովրդական կուսակցություն (կրճատ՝ ՀԺԿ), ձախակողմյան սոցիալիստական կուսակցություն Հայաստանում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրվել է 1998 թվականին Կարեն Դեմիրճյանի կողմից։ 1999 թվականի Հայաստանի հանրապետական կուսակցության հետ միասին՝ ստեղծելով Միասնություն դաշինքը մասնակցել է ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին՝ ստանալով մեծամասնություն և ընտրվելով ՀՀ Ազգային ժողովի նախագահ։ Կարեն Դեմիրճյանի սպանությունից հետո կուսակցության ղեկավար է դարձել Ստեփան Դեմիրճյանը։ Կուսակցությունը մասնակցել է 2003 թվականի խորհդարանական ընտրություններին, ստացել է 1․1% ձայն, ուստի և չի անցել խորհրդարանում։ Իրենց նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանը, 2003 թվականի ՀՀ նախագահի ընտրությունների առաջին փուլում ստացավ ձայների 27.4%-ը, իսկ երկրորդ փուլում՝ ձայների 32․5%-ը։ 2007 թվականի Ազգային ժողովի ընտրություններին ստացան 1.68% ձայն, որը նույնպես չապահովեց տեղեր խորհրդարանում։ Մինչև 2007 թվականի Ազգային Ժողովի ընտրությունները կուսակցությունը Հայ ազգային կոնգրեսի հետ միասին ստեղծեցին Կոնգրես-ՀԺԿ դաշինքը[1]։ Դաշինքը ստացավ ձայների 3․72%, ուստի չստացավ տեղ խորհրդարանում։ Կուսակցությունը որոշում կայացրեց չմասնակցել 2018 թվականի ՀՀ Ազգային ժողովի 7-րդ գումարման ընտրություններին՝ սատարելով Իմ քայլը դաշինքին[2]։

Գաղափարախոսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականին կուսակցությունը փոխեց իր գաղափարախոսությունը ռուսամետությունից եվրոպամետություն։ Դեմիրճյանը պնդում էր․ «Հայաստանը պետք բռնի Եվրոպական ինտեգրման ճանապարհը»՝ արդյունավետորեն փոխելով կուսակցության կողմնորոշումը ԱՊՀ երկրների հետ համագործակցելուց դեպի Եվրոպայի հետ համագործակցություն[3]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]