Հրանտ Թավաքալյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Թավաքալյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հրանտ Թավաքալյան
 
Կրթություն՝ Ներսիսյան դպրոց
Մասնագիտություն՝ պետական գործիչ, քաղաքական գործիչ և հեղափոխական
Ծննդյան օր 1892
Ծննդավայր Մադրասա, Շամախիի գավառ, Բաքվի նահանգ, Ռուսական կայսրություն

Հրանտ (Մնացական) Մկրտչի Թավաքալյան (1892, Մադրասա, Շամախիի գավառ, Բաքվի նահանգ, Ռուսական կայսրություն), հայ հեղափոխական, պետական գործիչ, 1920 թվականի դեկտեմբերի 4-ից մինչև 1921 թվականի փետրվարի 25-ը եղել է Երևան քաղաքի և գավառի հեղկոմի նախագահ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1892 թվականին Բաքվի նահանգի Մադրասա գյուղում։ Սկզբնական կրթությունն ստացել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, որն ավարտելուց հետո վերադարձել է Մադրասա և զբաղվել ուսուցչությամբ։ 1917 թվականին ընդունվել է Կիևի առևտրի ինստիտուտը, այնուհետև ուսումը շարունակել Կիևի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում[2]։

1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո ընտրվել է Կիևի զինվորական կոմիտեի անդամ, 1918-1919 թվականներին եղել է Հայկական գործերի կոմիսարիատի ներկայացուցիչը Ցարիցինում և Աստրախանում։ Մասնակցել է քաղաքացիական կռիվներին։ 1920 թվականի հունվարին Ռուսաստանի կոմկուսի Անդրկովկասյան երկրային կոմիտեի կողմից աշխատանքի է ուղարկվել Հայաստան։ Բանտարկվել է Մայիսյան ապստամբությանը մասնակցելու համար։ Խորհրդային կարգերի հաստատումից հետո ազատվել է բանտից։ 1920-1921 թվականներին եղել է Երևան քաղաքի և գավառի հեղկոմի նախագահը։ 1921 թվականին նշանակվել է կոմկուսի Երևանի գավառային կոմիտեի քարտուղար[3]։

1921 թվականից մինչև 1923 թվականը եղել է ՀԿ(բ)Կ Զանգեզուրի գավառային կոմիտեի քարտուղար։ 1923 թվականի սեպտեմբերին գործուղվել է ԱՄՆ՝ Հայաստանի օգնության կոմիտեի (ՀՕԿ) աշխատանքները կազմակերպելու նպատակով։ 1924 թվականի օգոստոսին հեռացվել է կոմկուսի շարքերից և Արտակարգ հանձնաժողովի միջոցով մեկուսացվել է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Երևանի նախկին քաղաքապետներ // Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայք
  2. Հրանտ Թավաքալյան // Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայք
  3. Հրանտ Թավաքալյանի մասին ru.hayazg.info կայքում
Նախորդող
Մկրտիչ Մուսինյանց
Երևան քաղաքի և գավառի հեղկոմի նախագահ
Հրանտ Թավաքալյան

04.12.1920 – 25.02.1921
Հաջորդող
Գևորգ Սարգսյան