Մկրտիչ Մուսինյանց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մկրտիչ Մուսինյանց
Դրոշ
Դրոշ
Երևանի քաղաքագլուխ
1919-1920
Նախորդող Թադևոս Թոշյան
19171918
Հաջորդող Հրանտ Թավաքալյան
 
Կրթություն՝ Ներսիսյան դպրոց
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և հասարակական գործիչ
Ծննդյան օր հունվարի 14, 1868(1868-01-14)
Ծննդավայր Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Վախճանի օր 1929
Քաղաքացիություն  Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Հայր Թադևոս Մուսինյանց
Զավակներ Գուրգեն Մուսինյանց

Մկրտիչ Թադևոսի Մուսինյանց (հունվարի 14, 1868(1868-01-14), Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - 1929), Երևանի քաղաքագլուխ[1], քաղաքական, հասարակական գործիչ, բարերար, Հայաստանում հողագործության, գինեգործության զարգացման նվիրյալ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մկրտիչ Մուսինյանցը ծնվել է 1868 թվականին Երևանի Կոնդ թաղամասում, հին Երևանի հայտնի և հարգված ընտանիքներից մեկում։ Եղել է ընտանիքի երկրորդ երեխան։ 6 տարեկան հասակում կորցրել է հորը։ Սովորել է թեմական հոգևոր դպրոցում, Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, Ալեքսանդր Մանթաշյանի հովանավորությամբ ուսումը շարունակել է Մոսկվայում, սովորել ֆրանսերեն։ Մոսկվայում գտնվող եղբոր աջակցությամբ մեկնել է Ֆրանսիայի Մոնպելիե քաղաք, սովորել շերամապահություն, այնուհետև վերադարձել է Երևան, ուսումնասիրել Երևանում գինեգործության հեռանկարները, կազմել Երևանում գինեգործության դպրոց ստեղծելու նախագիծ, դիմել պետական մարմիններին աջակցության համար, սակայն մերժում է ստացել[2]։

1892 թվականի հոկտեմբերին Երևանի գինու և կոնյակի գործարանի տեր Ներսես Թաիրովի ու նրա գործընկեր Ալեքսանդր Օգանովի հրավերով Մուսինյանցն աշխատանքի է անցել գործարանում որպես գինեգործ և կոնյակի մասնագետ,1894 թվականին նշանակվել է գործարանի կառավարիչ։ 1899 թվականի սեպտեմբերի 1-ին, երբ Ն. Թաիրովն ու Ա. Օգանովը վաճառում են իրենց գործարանը մոսկովյան «Ն. Շուստով և որդիներ» ֆիրմային, Մուսինյանցը շարունակում է պաշտոնավարել և նրա նախաձեռնությամբ բերվում են ֆրանսիական ագրեգատներ, ավելանում է աշխատողների թիվը։ Գործարանը կառավարել է 21 տարի[2]։ Միաժամանակ զբաղվել է ինքնակրթությամբ, ուսումնասիրել է ապրանքագիտություն, հողագործություն, հաշվապահություն, օրենսդրություն, քաղաքագիտություն։

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին կոնյակի արտադրության մեջ կարողացել է պահպանել օգտագործվող սպիրտի պաշարները, որոնք Հայաստանի առաջին Հանրապետությանը մեծ քանակությամբ արտարժույթ են բերել։

Մուսինյանցը եղել է քաղաքային դումայի անդամ, Հայոց բարեգործական ընկերության Երևանի մասնաճյուղի անդամ, Գաղթականական եղբայրության օգնության հիմնադրամի փոխնախագահ, Երևանի նահանգի պարենավորման կոմիտեի նախագահ։

1919 թվականին ընտրվել է Երևանի քաղաքագլուխ և այդ պաշտոնը զբաղեցրել մինչև 1920 թվականի նոյեմբեր (09.01.1919-27.11.1920)[3]:

Դուք կոնյակի մարշալ եք։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Саркисян А.Е. Армяне-военные ученые, конструкторы, производственники и испытатели XX века. Ер.,1988, с.7.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդող
Թադևոս Թոշյան
19171918
Երևանի քաղաքագլուխ
Մկրտիչ Մուսինյանց

1919 - 1920
Հաջորդող
Հրանտ Թավաքալյան