Գուրգեն Մուսինյանց
Գուրգեն Մուսինյանց ռուս.՝ Гурген Мкртичевич Мусинянц | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 28, 1895 Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | մայիսի 2, 1967 (71 տարեկան) Մոսկվա, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն |
Գերեզման | Դոնսկոե գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | գիտնական |
Հաստատություն(ներ) | Պրոֆեսոր Ն․ Ժուկովսկու անվան կենտրոնական աերոհիդրոդինամիկական ինստիտուտ |
Գործունեության ոլորտ | աերոմեխանիկա |
Ալմա մատեր | Մոսկվայի Ն. Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարան |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր |
Գիտական ղեկավար | Նիկոլայ Ժուկովսկի |
Պարգևներ | |
Հայր | Մկրտիչ Մուսինյանց |
Գուրգեն Մկրտչի Մուսինյանց (մայիսի 28, 1895, Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - մայիսի 2, 1967, Մոսկվա, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն), աերոդինամիկայի բնագավառի հայ խորհրդային գիտնական։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1940), պրոֆեսոր (1938), ՌԽՖՍՀ գիտությունների և տեխնոլոգիաների վաստակավոր գործիչ (1946)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գուրգեն Մուսինյանցը ծնվել է 1895 թվականին Երևանում, Մկրտիչ Մուսինյանցի ընտանիքում։ Ավարտել է Մոսկվայի բարձրագույն տեխնիկական ուսումնարանը (1918)։ 1918 թվականից աշխատել է աերոհիդրոդինամիկայի կենտրոնական ինստիտուտում, դասավանդել ռազմաօդային ակադեմիայում։ Մուսինյանցը կատարելագործել և ստեղծել է չափիչ ու աերոդինամիկ սարքեր, ստեղծել աշխարհում լավագույն աերոդինամիկ կշեռքը (1940)՝ Ա․ Ն․ Տուպոլևի աերոդինամիկ խողովակի համար։ Ն․ Ե․ Ժուկովսկու ղեկավարությամբ կատարել է ուղղաթիռի պտուտակի հաշվարկը։ Մասնակցել է հաշվարկման փորձարկման բյուրոյի (այդ տարիներին ԽՍՀՄ-ում միակը), Մոսկվայի (այնուհետև մյուս քաղաքների) մետրոպոլիտենի օդափոխիչների ստեղծմանը[1]։
Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մահացել է 1967 թվականին Մոսկվայում։ Թաղված է Մոսկվայի Դոնսկոե գերեզմանատանը։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր (1946)
- Լենինի շքանշան (2)
- Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան
- Կարմիր աստղի շքանշան
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Конспект лекций по курсу «Аэродинамический расчет самолета». М. 1933.[2]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007
- ↑ Каталог РНБ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 89)։ ![]() |
|
- Մայիսի 28 ծնունդներ
- 1895 ծնունդներ
- Երևան քաղաքում ծնվածներ
- Մայիսի 2 մահեր
- 1967 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Նոր Դոնսկի գերեզմանատանը թաղվածներ
- Մոսկվայի պետական տեխնիկական համալսարանի շրջանավարտներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանակիրներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- Ստալինյան մրցանակի դափնեկիրներ
- ՌԽՖՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հայ գիտնականներ
- Տեխնիկական գիտությունների դոկտորներ
- Հայ պրոֆեսորներ
- Խորհրդային մեխանիկներ