Jump to content

Նիկոլայ Ժուկովսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլայ Ժուկովսկի
Николай Жуковский
Ծնվել էհունվարի 5 (17), 1847[1][2] կամ հունվարի 17, 1847(1847-01-17)[2]
Օրեխովո, Pokrov Uyezd, Վլադիմիրի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էմարտի 17, 1921(1921-03-17)[3][4][5][…] (74 տարեկան)
Մոսկվա, Խորհրդային Ռուսաստան[3]
ԳերեզմանԴոնսկոե գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  ՌԽՖՍՀ և  Խորհրդային Ռուսաստան
Մասնագիտությունմաթեմատիկոս, ֆիզիկոս, գյուտարար, ճարտարագետ և military flight engineer
Հաստատություն(ներ)Մոսկվայի Ն. Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարան, Մոսկվայի պետական համալսարան, Մոսկվայի կայսերական համալսարան և Մոսկվայի տրանսպորտի ինժեներների ինստիտուտ
Գործունեության ոլորտմեխանիկա
Ալմա մատերՄոսկվայի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ և Մոսկվայի պետական համալսարան[6]
Տիրապետում է լեզուներինռուսերեն[7][8]
Գիտական ղեկավարԱվգուստ Դավիդով[6]
Եղել է գիտական ղեկավարՆիկոլայ Մերցալով, Բորիս Ստեչկին, Սերգեյ Չապլիգին, Լեոնիդ Լեյբենզոն[6], Ալեքսանդր Կվասնիկով, Վիկտոր Կուլեբակին[6] և Կոնստանտին Ուշակով
Հայտնի աշակերտներՅանիս Աքերման, Ալեքսանդր Արխանգելսկի, Լեոնիդ Ասսուր, Նիկոլայ Դելոնե, Ալեքսանդր Միկուլին, Լեոնիդ Լեյբենզոն, Բորիս Ստեչկին, Անդրեյ Տուպոլև, Սերգեյ Չապլիգին, Գեորգի Օզերով, Վասիլի Շուլեյկին, Ալեքսանդր Նեկրասով, Լեոնիդ Սեդով[6] և Նիկոլայ Մերցալով
Ազդվել էԷռնստ Մախ
Պարգևներ
Սուրբ Աննայի Առաջին Փառքի շքանշան Սուրբ Ստանիսլավի 1-ին աստիճանի շքանշան Սուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշան Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշան և Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշան
Ստորագրություն
Изображение автографа
 Nikolai Zhukovsky Վիքիպահեստում

Նիկոլայ Եգորովիչ Ժուկովսկի (ռուս.՝ Николай Егорович Жуковский, (հունվարի 5 (17), 1847[1][2] կամ հունվարի 17, 1847(1847-01-17)[2], Օրեխովո, Pokrov Uyezd, Վլադիմիրի նահանգ, Ռուսական կայսրություն - մարտի 17, 1921(1921-03-17)[3][4][5][…], Մոսկվա, Խորհրդային Ռուսաստան[3]), գիտնական, մեխանիկայի ու մաթեմատիկայի մասնագետ, «ռուսական ավիացիայի հայր»։ Ժուկովսկին ինքը երբեք օդաչու չի եղել։ Բայց իր երկարատև կյանքի մեծ մասը նա նվիրաբերեց այն բանին, որ մարդկանց թռչել սովորեցնի։ Վլադիմիր քաղաքի մոտ գտնվող Օրեխովո գյուղի բնակիչները, ուր ամռանը, սովորաբար, հանգստանում էր Նիկոլայ Եգորովիչը, հաճախ էին նրան տեսնում տարօրինակ զբաղմունքի մեջ։ Մեկ էլ տեսար պրոպելլեր ունեցող նետեր կարձակեր ու կհետևեր, թե ինչպես են դրանք թռչում, մեկ էլ հեռադիտակով երկար կդիտեր թռչունների թռիչքը։ Կամ էլ մեջքին կկապեր փայտե ձողերի վրա ձգված լաթե թևեր և ամբողջ թափով կսլանար հեծանիվով։ Տեսնում էին նաև, թե ինչպես նա որսի ժամանակ ուշադիր զննում ու չափում էր խփված թռչնի թևերը։ Իսկ Մոսկվայի համալսարանում, ուր Նիկոլայ Եգորովիչը պրոֆեսոր էր, նա մի մեծ խողովակ էր տեղադրել, որի մեջ օդափոխիչն օդի ուժեղ հոսք էր ստեղծում (այդպիսի խողովակն անվանում են աերոդինամիկական խողովակ)։ Նիկոլայ Եգորովիչն այդ խողովակում ինքնաթիռի տարբեր թևերի մոդելներ էր փորձարկում։ Այդ փորձերի, դիտումների ու մաթեմատիկայի օգնությամբ Ժուկովսկին հասկացավ, թե ինչպես պետք է կառուցված լինեն մարդուն օդ բարձրացնելու ունակ ծանր մեքենայի թևերը։ Նա դարձավ «աերոդինամիկա» գիտության հիմնադիրը։ Դա գիտություն է այն մասին, թե ինչպես պետք է ինքնաթիռներ կառուցել և դրանցով թռչել։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 http://www.emomi.com/history/zhukovsky.pdf
  2. 2,0 2,1 2,2 2,3 Педагоги и психологи мира (ռուս.) — 2012.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Жуковский Николай Егорович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1972. — Т. 9 : Евклид — Ибсен. — С. 240—242.
  4. 4,0 4,1 4,2 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
  5. 5,0 5,1 5,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Mathematics Genealogy Project — 1997.
  7. Identifiants et Référentiels (ֆր.)ABES, 2011.
  8. CONOR.Sl
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլայ Ժուկովսկի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 302