Բորիս Ստեչկին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բորիս Ստեչկին
Ծնվել էհուլիսի 24 (օգոստոսի 5), 1891
Տուլա, Ռուսական կայսրություն
Մահացել էապրիլի 2, 1969(1969-04-02)[1] (77 տարեկանում)
Մոսկվա, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
Flag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
Մասնագիտությունճարտարագետ
Հաստատություն(ներ)Պրոֆեսոր Ն․ Ժուկովսկու անվան կենտրոնական աերոջրուժաբանական ինստիտուտ, Մոսկվայի պետական ավտոմոբիլային և ճանապարհային տեխնիկական համալսարան, Մոսկվայի Ն. Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարան և Մոսկվայի ավիացիայի ինստիտուտ
ԱնդամակցությունՌուսաստանի գիտությունների ակադեմիա և ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա
Ալմա մատերՄոսկվայի Ն. Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարան
ԿոչումԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս
Գիտական ղեկավարՆիկոլայ Ժուկովսկի
ՊարգևներՍտալինյան մրցանակ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ Լենինի շքանշան Սոցիալիստական աշխատանքի հերոս Կարմիր Աստղի շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Լենինյան մրցանակ և Մոսկվայի 800-րդ ամյակին նվիրված մեդալ
Երեխա(ներ)Սերգեյ Ստեչկին


Բորիս Սերգեևիչ Ստեչկին (օգոստոսի 5, 1891, գյուղ Տրուֆանովո (Տուլայի նահանգ) - ապրիլի 6, 1969, Մոսկվա), հիդրոաերոմեխանիկայի և ջերմատեխնիկայի բնագավառի խորհրդային գիտնական։ ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1953), սոցիալիստական աշխատանքի հերոս (1961), Ն․ Ե․ Ժուկովսկու աշակերտը։

Ավարտել է Մոսկվայի բարձրագույն տեխնիկական ուսումնարանը (1918)։ Ն․ Ե․ Ժուկովսկու հետ մասնակցել է Աերոհիդրոդինամիկայի կենտրոնական ինստիտուտի ստեղծմանը, Ն․ Ե․ Ժուկովսկու անվան ռազմաօդային ակադեմիայի (1921-1953 թվականին՝ այդ ակադեմիայի պրոֆեսոր) կազմակերպիչներից է։ 1918-1927 թվականին դասավանդել է Մոսկվայի բարձրագույն տեխնիկական ուսումնարանում, 1933-1937 թվականին՝ Մոսկվայի ավիացիոն ինստիտուտումում, 1954-1961 թվականին՝ ԽՍՀՄ ԳԱ շարժիչների լաբորատորիայի վարիչ։ 1961 թվականին լաբորատորիան վերակազմվել է նույնանուն ինստիտուտի, և Ստեչկինը եղել է այդ ինստիտուտի առաջին տնօրենը (1961-19621954 թվականից՝ Մոսկվայի ավտոմոբիլա-ճանապարհային ինստիտուտի պրոֆեսոր։ Ստեղծել է ավիացիոն շարժիչների ջերմային հաշվարկի, ռեակտիվ օդային շարժիչների տեսությունները։ ԽՍՀՄ պետական (1946) և լենինյան (1957) մրցանակների դափնեկիր է։ Պարգեատրվել է Լենինի շքանշանով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Стечкин Борис Сергеевич // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 120 CC-BY-SA-icon-80x15.png