Անդրեյ Տուպոլև
| Անդրեյ Նիկոլայի Տուպոլև ռուս.՝ Андрей Николаевич Туполев | |
|---|---|
| Ծնվել է | 1888, հոկտեմբերի 29 (նոյեմբերի 10) |
| Ծննդավայր | Պուստոմազովո, |
| Մահացել է | 1972, դեկտեմբերի 23 (84 տարեկանում) |
| Մահվան վայր | Մոսկվա |
| Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Q28666742? (1908) և Մոսկվայի Ն. Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարան (1918) |
| Կոչում | ԽՍՀՄ ԳԱ անդամ |
| Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր |
| Մասնագիտություն | ավիակոնստրուկտոր |
| Աշխատատու | Ա. Ն. Տուպոլևի անվան ԿԲ և Պրոֆեսոր Ն․ Ժուկովսկու անվան կենտրոնական աերոհիդրոդինամիկական ինստիտուտ |
| Զբաղեցրած պաշտոններ | ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր |
| Կուսակցություն | անկախ քաղաքական գործիչ |
| Պարգևներ և մրցանակներ | |
| Անդամություն | Ռուսաստանի գիտությունների ակադեմիա[1], Ռուսաստանի գիտությունների ակադեմիա[1] և Կենտրոնական գործադիր կոմիտե |
| Երեխաներ | որդի` Ալեքսեյ Անդրեյի Տուպոլև, դուստր` Յուլիա Անդրեյի Տուպոլևա |
| Ստորագրություն | |
Անդրեյ Նիկոլայի Տուպոլև (ռուս.՝ Андре́й Никола́евич Ту́полев, հոկտեմբերի 29 (նոյեմբերի 10), 1888[2][3], Pustomazovo, Կորչևսկոյ գավառ, Տվերի նահանգ, Ռուսական կայսրություն[3] - դեկտեմբերի 23, 1972[4][2][5][…], Մոսկվա, ԽՍՀՄ[4][3]), խորհրդային ավիակոնստրուկտոր, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1953), գեներալ-գնդապետ-ինժեներ (1968), սոցիալիստական աշխատանքի եռակի հերոս (1945, 1957, 1972)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1888 թվականի հոկտեմբերի 29-ին (նոյեմբերի 10) Տվերի մարզում, գավառական նոտարի ընտանիքում։ 1906 թվականին ավարտել է Տվերի մարզի գիմնազիան։
Բարձրագույն կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեռ գիմնազիայում սովորելու տարիների Տուպոլևը հետաքրքրություն է ցուցաբերել ճշգրիտ առարկաների և տեխնոլոգիայի նկատմամբ։ 1908 թվականին ընդունվել է Մոսկվայի բարձրագույն տեխնիկական ուսումնարանը։ Սովորելու տարիներին լուրջ հետաքրքրված է եղել աերոդինամիկայով։ 1918 թվականին գերազանց ավարտել է ուսումնարանը։
Մասնագիտական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ա․ Տուպոլևը Նիկոլայ ժուկովսկու հետ կազմակերպել է Աերոհիդրոդինամիկայի կենտրոնական ինստիտուտը․ 1918-1935 թվականներին եղել է այդ ինստիտուտի ղեկավարի տեղակալ։ 1922 թվականին ինստիտուտի կազմում ստեղծել է փորձնական կոնստրուկտորական բյուրո և գլխավորել այն։ Տուպոլևը մշակել է ինքնաթիռների ավելի քան 100 տեսակ, որոնցից 70-ը ունեցել են սերիական թողարկում։ Նրա կոնստրուկցիայի ինքնաթիռներով սահմանվել է 78 համաշխարհային ռեկորդ, իրականացվել 28 եզակի թռիչք, այդ թվում՝ ԱՆՏ-4 ինքնաթիռով «Չելյուսկին» շոգենավի անձնակազմի փրկումը, ԱՆՏ-25 ինքնաթիռով՝ Հյուսիսային բևեռի վրայով Վալերի Չկալովի և Մ․ Գրոմովի անվայրէջք թռիչքը ԱՄՆ, Ի․ Պապանինի գլխավորած «Հյուսիսային բևեռ» գիտական արշավախմբի ափհանումը։
Տուպոլևի կոնստրուկցիայի մեծ թվով ռմբակոծիչ, տորպեդակիր, հետախուզական ինքնաթիռները (SP-1, SP-3, UP, SP-7, ՄՏԲ 2, ՏՈՒ-2) և տորպեդային կատերները (Գ-4, Գ-5) կիրառվել են «Հայրենական մեծ պատերազմի» (1941-1945 թվականներ) մարտական գործողություններում։

Հետպատերազմյան տարիներին Տուպոլևի ղեկավարությամբ ստեղծվել են մի շարք ռազմական և քաղաքացիական ինքնաթիռներ, այդ թվում՝ ՏՈՒ-12 առաջին խորհրդային ռեակտիվ ռմբակոծիչը (1947), ՏՈՒ-104 առաջին ռեակտիվ ուղևորատար ինքնաթիռը (1954), ՏՈՒ-114, առաջին տուրբոպտուտակային միջմայրցամաքային ուղևորատար լայները (1957) և այլն։ Տուպոլևը ստեղծել է նաև մի շարք գերձայնային ինքնաթիռներ, այդ թվում ուղևորատար ՏՈՒ-144 ինքնաթիռը։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոչումներ և պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տուպոլևը եղել է Մեծ Բրիտանիայի թագավորական ավիացիոն ընկերության (1970) և Ավիացիայի ու տիեզերագնացության ամերիկյան ինստիտուտի (1971) պատվավոր անդամ։ 1958 թվականին «Ավիացիայի տեսության ասպարեզում լավագույն աշխատանքի համար» Տուպոլևին շնորհվել է Ժուկովսկու անվան ոսկե մեդալ։ Արժանացել է նաև Ավիացիայի միջազգային ֆեդերացիայի ոսկե մեծ մեդալի, Լեոնարդո դա Վինչիի անվան մրցանակի (Իտալիա), ավիացիայի հիմնադիրների ոսկե մեդալի (Ֆրանսիա) և այլ պարգևների։ VII գումարման Կենտգործկոմի անդամ։ ԽՍՀՄ III-VIII գումարումների Գերագույն խորհրդի պատգամավոր։ Լենինյան (1957) և ԽՍՀՄ պետական (1943, 1948, 1949, 1952, 1972) մրցանակներ։
Պարգևատրվել է Լենինի 8 շքանշանով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Летопись Российской академии наук. Т. VI. 1941—1945 (ռուս.) — М.: Архив Российской академии наук, 2021. — С. 514—515. — 592 с. — ISBN 978-5-6046932-0-9
- 1 2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 Большая российская энциклопедия (ռուս.) — М.: Большая российская энциклопедия, 2004.
- 1 2 Туполев Андрей Николаевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Encyclopædia Britannica
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անդրեյ Նիկոլաևիչ Տուպոլև (ռուս.)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեյ Տուպոլև» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
- Նովոդևիչյան գերեզմանատանը թաղվածներ
- Մոսկվայի պետական տեխնիկական համալսարանի շրջանավարտներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Նոյեմբերի 10 ծնունդներ
- 1888 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Դեկտեմբերի 23 մահեր
- 1972 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Խորհրդային ավիակոնստրուկտորներ
- ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիրներ
- Սոցիալիստական աշխատանքի հերոսներ
- Խորհրդային մեխանիկներ
- ԽՍՀՄ ԳԱ իսկական անդամներ
- Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանակիրներ
- Տեխնիկական գիտությունների դոկտորներ
- Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով պարգևատրվածներ
- Ռուս գյուտարարներ
- ՌԽՖՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչներ
- Լենինյան մրցանակի դափնեկիրներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- Ստալինյան մրցանակի դափնեկիրներ
- Ռուս ճարտարագետներ
- Աերոտիեզերական ճարտարագետներ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալակիրներ
- Կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- ԽՍՀՄ ԳԽ 3-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԳԽ 6-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԳԽ 4-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԳԽ 5-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ քաղաքական գործիչներ
- Ռուս գիտնականներ
- «Մարտական ծառայությունների համար» մեդալով պարգևատրվածներ
- Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ
- Ռուս գեներալներ
- Խորհրդային գյուտարարներ