Jump to content

Ալեքսանդր Միկուլին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Միկուլին
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 2 (14), 1895
ԾննդավայրՎլադիմիր, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էմայիսի 13, 1985(1985-05-13) (90 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի Ն. Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարան և Կիևի պոլիտեխնիկական ինստիտուտ
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունmilitary flight engineer և ճարտարագետ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս
Լենինի շքանշան I աստիճանի Սուվորովի շքանշան II աստիճանի Սուվորովի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Ժողովուրդների բարեկամության շքանշան Կարմիր Աստղի շքանշան «Պատվո նշան» շքանշան «Մարտական ծառայությունների» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
և Ստալինյան մրցանակ
ԱնդամությունՌուսաստանի գիտությունների ակադեմիա և ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա
 Aleksandr Mikulin Վիքիպահեստում

Ալեքսանդր Ալեքսանդրովիչ Միկուլին (ռուս.՝ Александр Александрович Микулин, փետրվարի 2 (14), 1895, Վլադիմիր, Ռուսական կայսրություն[1] - մայիսի 13, 1985(1985-05-13), Մոսկվա, ԽՍՀՄ), ավիացիոն շարժիչների բնագավառի խորհրդային կոնստրուկտոր, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1943), ինժեներատեխնիկական ծառայության գեներալ-մայոր (1943), սոցիալիստական աշխատանքի հերոս (1940)։ ԽՄԿԿ անդամ 1954 թվականից։

1929 թվականին մշակել է ԱՄ-34 շարժիչի Ալեքսանդր Ալեքսանդրովիչ Միկուլին նախագիծը։ Շարժիչը տեղակայվել է ԱՆՏ- 25 ինքնաթիռներում, որոնցով 1937 թ.-ին Վալերի Չկալովը և Միխայիլ Գրոմովը Հյուսիսային բևեռով երկարատև անվայրէջք թռիչք կատարեցին դեպի ԱՄՆ։

1939 թվականին, Միկուլինի ղեկավարությամբ ստեղծված ԱՄ-35Ա շարժիչը տեղակայվել է ՄԻԳ կործանիչներում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի հետագա տարիներին Միկուլինը ղեկավարել է ԱՄ-38 և ԱՄ-38Ֆ հզոր շարժիչների ստեղծման աշխատանքները։ 1943 թվականին նշանակվել է ավիացիոն շարժիչների գլխավոր կոնստրուկտոր։ Մշակել է խորհրդային առաջին տուրբակոմպրեսորը և փոփոխական քայլի պտուտակը։ Ետպատերազմյան տարիներին Միկուլինի գլխավորությամբ ստեղծվել են մի շարք տուրբառեակտիվ շարժիչներ։

Արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակների (1941, 1942, 1943, 1946 թվականներին)։ Պարգևատրվել է Լենինի 3 շքանշանով։

  • Մ-17
  • ԱՄ-34
  • ԱՄ-35
  • ԱՄ-37
  • ԱՄ-38
  • ԱՄ-39
  • ԱՄ-42
  • ԱՄ-43
  • ԱՄ-44
  • ԱՄ-45
  • ԱՄ-46
  • ԱՄ-47
  • ԱՄ-2
  • ԱՄ-3
  • ԱՄ-5

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Микулин Александр Александрович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Միկուլին» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 550