Վալերի Չկալով
Վալերի Չկալով ռուս.՝ Вале́рий Па́влович Чка́лов | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 2, 1904[1][2][3] |
Ծննդավայր | Չկալովսկ, Balakhninsky Uyezd, Նիժնի Նովգորոդի մարզ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | դեկտեմբերի 15, 1938[4][2] (34 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[4] |
Գերեզման | Կրեմլի պատի պանթեոն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Borisoglebsk Higher Aviators School? (1923) և Օրենբուրգի բարձրագույն ռազմաավիացիոն օդաչուական ուսումնարան |
Մասնագիտություն | օդաչու, փորձարկիչ օդաչու, քաղաքական գործիչ և airman |
Զբաղեցրած պաշտոններ | ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Վալերիա Չկալովա |
![]() |
Վալերի Պավլովիչ Չկալով (ռուս.՝ Вале́рий Па́влович Чка́лов, փետրվարի 2, 1904[1][2][3], Չկալովսկ, Balakhninsky Uyezd, Նիժնի Նովգորոդի մարզ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 15, 1938[4][2], Մոսկվա, ԽՍՀՄ[4]), խորհրդային օդաչու, Խորհրդային Միության հերոս (24․7․1936), բրիգադի հրամանատար։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1919 թվականին կամավոր մտել է Կարմիր բանակ։ 1921-1924 թվականներին սովորել է Եգորևսկի և Բորիսոգլեբսկի ավիացիոն, Մոսկվայի բարձրագույն պիլոտաժի, Սերպուխովի օդային հրաձգության և ռմբաձգության դպրոցներում։ 1924 թվականից ծառայել է Կարմրադրոշ կործանիչ էսկադրիլիայում։
1930 թվականից՝ փորձարկող–օդաչու։ Փորձարկել է ինքնաթիռների մոտ 70 տեսակ, մշակել և ներդրել է բարձրագույն պիլոտաժի նոր ձևեր։ Օժտված էր բացառիկ արիությամբ, համառությամբ ու ինքնատիրապետմամբ։
1936 թվականի հուլիսի 20-22-ին օդաչուներ Գեորգի Բայդուկովի և Ալեքսանդր Բելյակովի հետ անվայրէջք թռիչք է կատարել Մոսկվայից Կամչատկայի Պետրոպավլովսկ և ապա՝ Ուդ կղզի (9374 կմ՝ 56 ժամ 20 րոպեում), 1937 թվականի հունիսի 18–20-ին՝ նույն անձնակազմով Մոսկվայից Վանկուվեր (ԱՄՆ) Հյուսիսային բևեռի վրայով (8504 կմ՝ 63 ժամ 16 րոպեում)։
Վալերի Չկալովը եղել է ԽՍՀՄ I գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր։ 1936 թվականից եղել է ԽՄԿԿ անդամ։ Պարգևատրվել է Լենինի երկու, Կարմիր դրոշի շքանշաններով։ Զոհվել է նոր կործանիչի փորձարկման ժամանակ։ Թաղված է Մոսկվայում, Կրեմլի պատի տակ։
Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վալերի Չկալովի անունով կոչվել են բազմաթիվ բնակավայրեր տարբեր երկրներում։ Հայաստանում նրա անունով են կոչվում Լոռու մարզի Չկալով գյուղը և Գեղարքունիքի մարզի Չկալովկա գյուղը[5]։ Ընդհանուր առմամբ նրա անունով են կոչվում Ռուսաստանի 2 քաղաք, 2 գյուղ, 2 ավան, Եկատերինբուրգի շրջաններից մեկը, 6 քաղաքների 6 միկրոշրջաններ։ Օդաչուի անունով են կոչվում Ռուսաստանի տարբեր բնակավայրերի 1778 հրապարակներ, պողոտաներ, փողոցներ և նրբանցքներ[6]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 https://pantheon.world/profile/person/Valery_Chkalov
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
- ↑ 3,0 3,1 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.) — LZMK, 1999. — 9272 p. — ISBN 978-953-6036-31-8
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Чкалов Валерий Павлович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան»
- ↑ «Современники о В.П. Чкалове - Музей Валерия Павловича Чкалова»
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Моя жизнь принадлежит Родине․ Ст․ и речи, М․, 1954․
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Маркуша А. М. Бессмертный флагман (Чкалов): Лирический репортаж. — М.: Молодая гвардия, 1974. — Т. 37. — 160 с. — (Пионер — значит первый). — 100 000 экз.
- Водопьянов М. В. Валерий Чкалов. — М.: Молодая гвардия, 1954. — 288 с («Жизнь замечательных людей»). / Тираж 90000 экз.
- Беляков А. В. В. Чкалов. — М., 1974.
- Волков В. Покорение воздушного пространства и техники личности сталинского времени Archived 2011-08-17 at the Wayback Machine.// Культуральные исследования: Сб. науч. работ. — СПб.-М.: Изд-во Европейского ун-та в СПб., Летний сад, 2006. — С. 189—201.
- Маслов М. А. Роковой истребитель Чкалова: Самая страшная авиакатастрофа Сталинской эпохи. — М.: Коллекция, Яуза, Эксмо, 2010. — 96 с., ил. 1 800 экз., ISBN 978-5-699-47225-3
- И. Шевалев Пять встреч с великим лётчиком // Крылья Родины. — М:: ДОСААФ, 1974. — № 2. — С. 16, 17.
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 54)։ ![]() |
- Փետրվարի 2 ծնունդներ
- 1904 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Դեկտեմբերի 15 մահեր
- 1938 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Մոսկվա քաղաքում թաղվածներ
- ԽՄԿԿ անդամներ
- Խորհրդային Միության հերոսներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Խորհրդային օդաչուներ
- ԽՍՀՄ ԳԽ 1-ին գումարման պատգամավորներ
- Անձինք նամականիշերի վրա