Սերգեյ Չապլիգին
Սերգեյ Ալեքսեևիչ Չապլիգին (ռուս.՝ Сергей Алексеевич Чаплыгин, ապրիլի 5, 1869[1][2], Չապլիգին, Ռյազանի նահանգ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 8, 1942[3][1][2], Նովոսիբիրսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[3]), տեսական մեխանիկայի բնագավառի խորհրդային գիտնական, ժամանակակից հիդրոաերոդինամիկայի հիմնադիրներից։ ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1929 թվականին, թղթ․ անդամ՝ 1924 թվականից), սոցիալիստական աշխատանքի հերոս (1941 թվականին), Ն․ Ե․ Ժուկովսկու աշակերտը։
Ավարտել է Մոսկվայի համալսարանը (1890 թվականին)։ Գիտական աշխատությունները հիմնականում նվիրված էին տեսական մեխանիկայի երկու դասական խնդիրներին՝ չինտեգրվող կապերի առկայությամբ մարմնի շարժմանը և անշարժ կետի շուրջը ծանր պինդ մարմնի շարժմանը։ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին սկսել է զբաղվել շիթային հոսքերով, անսեղմելի հեղուկներում շիթի տեսության հետազոտություններով։ Չապլիգինի դոկտորական դիսերտացիայում, որում տրվել էր ցանկացած մինչձայնային արագությամբ գազային հոսքի հետազոտման մեթոդը, դրվել է գազային դինամիկայի զարգացման սկիզբը։ Մեծ արագությունների աերոդինամիկայի բնագավառում Չապլիգինի առաջադրած մեթոդները կարևոր դեր խաղացին ժամանակակից ինքնաթիռների հաշվարկի ռացիոնալացման համար։ Լուծել է աերոմեխանիկայի և ավիացիայի մի շարք բարդ խնդիրներ։ Չապլիգինը ավանդ ունի նաև մաթեմատիկայի բնագավառում։ Դիֆերենցիալ հավասարումների մոտավոր ինտեգրման Չապլիգինի հետազոտությունները մաթեմաթիկական մտքի խոշոր նվաճումներից են։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Չապլիգինը մասնակցել է սոցիալական շինարարությանը, Ն․ Ե․ Ժուկովսկու հետ՝ Աերոհիդրոդինամիկայի կենտրոնական ինստիտուտի ստեղծմանը (ինստիտուտիի առաջին ղեկավարը եղել է Ն․ Ե․ Ժուկովսկին, 1921-1942 թվականներին՝ Չապլիգինը)։ Ն․Ե․Ժուկովսկու անվան մրցանակ։ Պարգևատրվել է Լենինի 2 շքանշանով։ 1942 թվականին ԽՍՀՄ սահմանել է Չապլիգինի անվան մրցանակ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1995.
- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 Чаплыгин Сергей Алексеевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ http://xn--b1aecnthebc1acj.xn--p1ai/%D0%9E%D0%BD-%D0%BF%D0%BE%D0%B4%D0%B0%D1%80%D0%B8%D0%BB-%D0%BD%D0%B0%D0%BC-%D0%BA%D1%80%D1%8B%D0%BB%D1%8C%D1%8F
- ↑ Александровна К. И., Владимирович Ш. В. Профессор Дмитрий Юрьевич Панов: от авиации к информатике, Professor Dmitry Panov: from aviation to informatics (ռուս.) // Вопросы истории естествознания и техники — 2023. — Т. 44, вып. 1. — С. 128—151. — ISSN 0205-9606; 2713-041X — doi:10.31857/S020596060024517-0
- 1 2 3 4 5 6 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- 1 2 Летопись Российской академии наук. Т. VI. 1941—1945 (ռուս.) — М.: Архив Российской академии наук, 2021. — С. 522. — 592 с. — ISBN 978-5-6046932-0-9
- 1 2 3 4 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Identifiants et Référentiels (ֆր.) — ABES, 2011.
- ↑ Летопись Российской академии наук. Т. VI. 1941—1945 (ռուս.) — М.: Архив Российской академии наук, 2021. — С. 38. — 592 с. — ISBN 978-5-6046932-0-9
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերգեյ Չապլիգին» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 669)։ |
- Ապրիլի 5 ծնունդներ
- 1869 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Հոկտեմբերի 8 մահեր
- 1942 մահեր
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Մոսկվայի պետական համալսարանի շրջանավարտներ
- Սոցիալիստական աշխատանքի հերոսներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- ՌԽՖՍՀ գիտության վաստակավոր գործիչներ
- Սուրբ Ստանիսլավի շքանշանի ասպետներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ռուս գիտնականներ
- Ռուս ֆիզիկոսներ
- Կաթվածից մահացածներ
- Խորհրդային մեխանիկներ
- Մաթեմատիկոսներ այբբենական կարգով
- 20-րդ դարի ֆիզիկոսներ
- ԽՍՀՄ ԳԱ իսկական անդամներ
- Մոսկվայի պետական համալսարանի պրոֆեսորներ
- Ռուս ճարտարագետներ
- ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոսներ
- ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամներ
- Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Խորհրդային մաթեմատիկոսներ
- Աերոտիեզերական ճարտարագետներ
- Մոսկվայի պետական համալսարանի դասախոսներ
- Լենինյան մրցանակի դափնեկիրներ
- Անձինք նամականիշերի վրա