Սմբատ Խաչատրյանց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սումբատ Հարությունի (Արտեմի) Խաչատուրյանց
Դրոշ
Երևանի քաղաքագլուխ
1915-1917
Նախորդող Հովհաննես Մելիք-Աղամալյան
19121914
Հաջորդող Թադևոս Թոշյան
19171918
 
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ազգություն հայ

Սմբատ (Սումբատ) Խաչատուրյանց, Երևանի իններորդ քաղաքագլուխ[1]։

Սմբատ Խաչատուրյանցը 20-րդ դարի սկզբի հայ ականավոր քաղաքական և ռազմական գործիչներից էր՝ Ռուսական կայսրության Կովկասի փոխարքայությունում։ 20 տարի՝ 1894-1914 թվականները, ապրել ու աշխատել է Բաքվում։ Նա նշանակվել է Երևանի քաղաքագլուխ 1915 թվականի փետրվարին պաշտոնավարել շուրջ 3 տարի՝ 1917 թվականի դեկտեմբերը։ Դա պատմության համար մի ծանր ժամանակահատված էր, երբ սկսվել էր Առաջին համաշխարհային պատերազմը, ապա նաև՝ 1917 թվականի Փետրվարյան ու Հոկտեմբերյան հեղափոխությունները։ 1915 թվականին Երևանի քաղաքագլուխը Հովհաննես Թումանյանի ու Հովսեփ Խունունցի հետ այցելել էր Կովկասյան ճակատի հայ կամավորների դիրքեր։ Իր գործունեությունը շարունակել է նաև հետագայում, երբ Առաջին Հանրապետության տարիներին, երբ որպես հայկական կողմի պատվիրակ մասնակցել է հայ-վրացական բանակցություններին։ 1919 թվականին ընտրվել է Հայկական Խորհրդարանի պատգամավոր։ Ավելի ուշ՝ 1920 թվականին, Թիֆլիսում մասնակցել է Անդրկովկասի պետությունների համաժողովին։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդող
Հովհաննես Մելիք-Աղամալյան
19121914
Երևանի քաղաքագլուխ
Սմբատ Խաչատրյանց

19151917
Հաջորդող
Թադևոս Թոշյան
19171918