Սարգիս Քամալյան
Սարգիս Քամալյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 25, 1860 |
Ծննդավայր | Շուլավեր, Թիֆլիսի գավառ, Թիֆլիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | 1934 |
Վախճանի վայր | Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | թարգմանիչ, բանահավաք, ուսուցիչ և գրող |
Ազգություն | հայ |
Կրթություն | Ներսիսեան դպրոց (1880), Տարտուի համալսարան, HU Berlin և Ենայի համալսարան |
Աշխատավայր | Ներսիսեան դպրոց |
Սարգիս Ավետիքի Քամալյան (մայիսի 25, 1860, Շուլավեր, Թիֆլիսի գավառ, Թիֆլիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - 1934, Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ բանահավաք, գրող, թարգմանիչ, մանկավարժ[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1880 թվականին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, 1898—1903 թվականներին սովորել Դորպատի, Բեռլինի, Ենայի համալսարաններում։ Շուրջ 50 տարի զբաղվել է մանկավարժությամբ՝ 1904—1907 թվականներին՝ Ներսիսյան դպրոցում, տարբեր տարիների՝ Կողբ գյուղում (Նոյեմբերյանի շրջանում), Գանձակում, Թիֆլիսի Հովնանյան (Մարիամյան–Հովնանյան) օրիորդաց դպրոցում)։ 1896 թվականին, հայկական դպրոցների փակման կապակցությամբ, Քամալյանը ֆելիետոն է տպագրել «Արձագանք»-ում և, կայսրական իշխանությունների հետապնդումից ազատվելու համար, անցել է Գերմանիա։
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Քամալյանի բանահավաքչական ու գրական գործունեության մեջ մեծ տեղ ունեն հեքիաթների, առակների մշակումները («Հեքիաթներ», 1892 թ., «Ծովինար», 1893 թ., «Շեն թագավորի աղջիկը», 1894 թ., «Հողածին և անմեռ աշխարք», 1897 թ., «Ազգային առակներ», 1907 թ., Ժողովածուներ և առանձին գրքույկներ), նշանավոր գրական երկերի համառոտ վերապատումները («Սասունցի Հովնան», 1900 թ., «Սիրելի հերոս», 1905 թ.)։ Քամալյանը գրել է նաև պատմվածքներ ու զրույցներ, որոնցում օգտագործել է հայոց պատմությունից առնված նյութեր («Խուլ Խաչիկ», 1894 թ., «Գալո Ափո», 1895 թ., «Աստված չճանաչող», 1895 թ., «Վարդանանց և Ղևոնդյանց մասին», 1910 թ.)։ Կատարել է թարգմանություններ–փոխադրություններ՝ գերմաներենից (Հոֆման, «Ժամանակը՝ ոսկի», 1904 թ., վեպ), ռուսերենից, ֆրանսերենից («Արտաշահ բաներ», 1911 թ., ժողովրդական)։ «Եզոպոսի կյանքը» (1915 թ.) Մաքսիմոս Պլանուդի «Եզոպոսի կենսագրությունը» աշխատության թարգմանություն–փոխադրությունն է։ Քամալյանը թողել է բանահյուսական, ազգագրական ու բանասիրական հարուստ ժառանգություն (անտիպ), որը պահպանվում է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում և Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ծովինար։ Հէքեաթ։ Թիֆլիս։ Ի. Մարտիրոսեանց, 1893[2]։
- Խուլ Խաչիկ։ Պատմական վէպիկ։ Թիֆլիս։ Մ. Շարաձէի, 1894[3]։
- Աստուած չճանաչող։ (Թանղրի թանմազ)։ Թիֆլիս։ Մ. Շարաձէի, 1895[4]։
- Աստուած աղքատի կերպում։ Զրոյց։ Թիֆլիս։ Յովհաննէս Մարտիրոսեանցի, 1895[5]։
- Երկասիրութիւններ։ Թիֆլիզ։ Մ. Մարտիրոսեանցի, 1896[6]։
- Հողածին եւ անմեռ աշխարք։ Թիֆլիս։ Յովհաննէս Մարտիրոսեանցի, 1897[7]։
- Ժամանակը ոսկի։ Պատկերազարդ [վիպակ]։ Թիֆլիզ։ Հերմէս, 1904[8]։
- Սիրելի հերոս։ Հասան խանի ժամանակի պատմութիւն։ Թիֆլիս։ Հերմէս, 1905[9]։
- Սիրտ։ Գրքից ինն պատմութիւն։ (10 պատկերով)։ Թիֆլիս։ Հերմէս, 1906[10]։
- Գալօ Ափօ եւ Խաչան։ [Պատմվածք], Թիֆլիս։ Հերմէս, 1906[11]։
- Ազգային առակներ։ Թիֆլիս։ տպ. Ն. Աղանեանցի, 1907[12]։
- Երկու զրոյց։ (Հայ ծերունուց լսած)։ Թիֆլիս։ Ն. Աղանեանցի, 1907[13]։
- Ինչու էր հերսոտել։ X հարուստը մախաթի ծակում։ Փոքրոգի բարեկամներ։ Թիֆլիս։ Ն. Աղանեանի, 1907[14]։
- Վարդանանց եւ Ղեւոնդեանց մասին։ (Զրոյց հայ ժողովրդի համար)։ Տփղիս։ Էպօխա, 1910[15]։
- Սրտաշահ բաներ։ [Պատմվածքներ]։ Թարգմանված և փոխադրած ռուսերենից, գերմաներենից, ֆրանսերենից։ Թիֆլիս։ Էպօխա, 1911[16]։
- Շէն թագաւորի աղջիկը։ Պատկերազարդ զրոյց։ Թիֆլիս։ Էպօխա, 1912[17]։
- Ոսկեթեւիկ։ Հեքիաթներ։ Թիֆլիս։ Էպօխա, 1912[18]։
- Կեցցէ համբերութիւնը։ Պատմվածք։ Թիֆլիս։ տպ. Էպօխա, 1914[19]։
- Հայը Յովբի օրում։ Մխիթար երէցի զրոյցը ժողովրդի համար։ Թիֆլիս։ Պրօգրէս, 1917[20]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Սանդուխտ Ասլանյան, Սամվել Կարապետյան, «Շուլավեր», Երևան 2002թ., էջ 158։
- ↑ Քամալյան Սարգիս Ավետիքի (1893)։ Ծովինար: Հէքեաթ (Երկրորդ տպագրութիւն ed.)։ Թիֆլիս: տպ. Ի. Մարտիրոսեանց
- ↑ Քամալյան Սարգիս Ավետիքի (1894)։ Խուլ Խաչիկ: Պատմական վէպիկ։ Թիֆլիս: տպ. Մ. Շարաձէի
- ↑ Քամալյան Սարգիս Ավետիքի (1895)։ Աստուած չճանաչող: Թանղրի թանմազ։ Թիֆլիս: տպ. Մ. Շարաձէի
- ↑ Քամալյան Սարգիս Ավետիքի (1895)։ Աստուած աղքատի կերպում: Զրոյց։ Թիֆլիս: տպ. Յովհաննէս Մարտիրոսեանցի
- ↑ Քամալյան Սարգիս Ավետիքի (1896)։ Երկասիրութիւններ։ Թիֆլիզ: տպ. Մ. Մարտիրոսեանցի
- ↑ Քամալյան Սարգիս Ավետիքի (1897)։ Հողածին եւ անմեռ աշխարք։ Թիֆլիս: տպ. Յովհաննէս Մարտիրոսեանցի
- ↑ Քամալյան Սարգիս Ավետիքի (1904)։ Ժամանակը ոսկի: Պատկերազարդ [վիպակ]։ Թիֆլիզ: տպ. Հերմէս
- ↑ Քամալյան Սարգիս Ավետիքի (1905)։ Սիրելի հերոս: Հասան խանի ժամանակի պատմութիւն։ Թիֆլիս: տպ. Հերմէս
- ↑ Ամիչիս Էդմօնդօ դէ (1906)։ Սիրտ: Գրքից ինն պատմութիւն: (10 պատկերով)։ Թիֆլիս: տպ. Հերմէս
- ↑ Քամալյան Սարգիս Ավետիքի (1906)։ Գալօ Ափօ եւ Խաչան: Պատմվածք (Բ. տպագր ed.)։ Թիֆլիս: տպ. Հերմէս
- ↑ Քամալյան Սարգիս Ավետիքի (1907)։ Ազգային առակներ։ Թիֆլիս: տպ. Ն. Աղանեանցի
- ↑ Քամալյան Սարգիս Ավետիքի (1907)։ Երկու զրոյց: Հայ ծերունուց լսած։ Թիֆլիս: տպ. Ն. Աղանեանցի
- ↑ Քամալյան Սարգիս Ավետիքի (1907)։ Ինչու էր հերսոտել: X հարուստը մախաթի ծակում: Փոքրոգի բարեկամներ։ Թիֆլիս: տպ. Ն. Աղանեանի
- ↑ Քամալյան Սարգիս Ավետիքի (1910)։ Վարդանանց եւ Ղեւոնդեանց մասին: Զրոյց հայ ժողովրդի համար։ Տփղիս: տպ. Էպօխա
- ↑ Քամալյան Սարգիս Ավետիքի (1911)։ Սրտաշահ բաներ: [Պատմվածքներ]: Թարգմանված և փոխադրած ռուսերենից, գերմաներենից, ֆրանսերենից։ Թիֆլիս: տպ. Էպօխա
- ↑ Քամալյան Սարգիս Ավետիքի (1912)։ Շէն թագաւորի աղջիկը: Պատկերազարդ զրոյց (Գ. բարեփոխած տպագր ed.)։ Թիֆլիս: տպ. Էպօխա
- ↑ Քամալյան Սարգիս Ավետիքի (1912)։ Ոսկեթեւիկ: Հեքիաթներ։ Թիֆլիս: տպ. Էպօխա
- ↑ Բօկկաչիօ Իօհ (1914)։ Կեցցէ համբերութիւնը: Պատմվածք։ Թիֆլիս: տպ. Էպօխա
- ↑ Քամալյան Սարգիս Ավետիքի (1917)։ Հայը Յովբի օրում: Մխիթար երէցի զրոյցը ժողովրդի համար։ Թիֆլիս: տպ. Պրօգրէս
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |
- Մայիսի 25 ծնունդներ
- 1860 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- 1934 մահեր
- Թբիլիսի քաղաքում մահացածներ
- Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի շրջանավարտներ
- Տարտուի համալսարանի շրջանավարտներ
- Հումբոլդտի համալսարանի շրջանավարտներ
- Ենայի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Հայ մանկագիրներ
- Հայ տղամարդ գրողներ
- Հայ թարգմանիչներ
- Հայ բանահավաքներ
- Հայ մանկավարժներ