Հովհաննես Ղորղանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հովհաննես Զուրաբի Ղորղանյան
Հովհաննես Ղորղանյան.jpeg
Դրոշ
Երևանի քաղաքագլուխ
1879-1884
Հաջորդող Բարսեղ Գեղամյան
(1884-1893)
 
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ազգություն հայ
Ծննդյան օր 1833(1833)
Ծննդավայր Թիֆլիս
Քաղաքացիություն Flag of Russia.svg Ռուսական կայսրություն
 
Պարգևներ

Սուրբ Աննայի 3-րդ,
Սուրբ Ստանիսլավի 2-րդ և 3-րդ շքանշաններ,
Ղրիմի պատերազմի հուշամեդալ

Հովհաննես Ղորղանյան, Երևանի առաջին քաղաքագլուխ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Ղորղանյանը ծնվել է Թիֆլիսում, ազնվական ընտանիքում։ Թիֆլիսի ռեալական գիմնազիան ավարտելուց հետո 21 տարեկանում անցնում է պետական ծառայության, այնուհետև տեղափոխվում Երևան։ Մինչև 50 տարեկանը զբաղվել է կրթամանկավարժական գործունեությամբ։ Դրան զուգահեռ Ղորղանյանը աշխատել է Երևանի նահանգի ղեկավարի մոտ՝ զբաղեցնելով զանազան պատասխանատու պաշտոններ։ 1853-1856 թվականներին մասնակցել է Ղրիմի կամ Արևելյան պատերազմին։

Ռուսական կայսրության Կովկասի փոխարքայի հրամանով 1877 թվականին Հովհաննես Ղորղանյանը կազմակերպում և գլխավորում է Երևանի քաղաքային ինքնավարությունը։ 1879 թվականի հոկտեմբերի 1-ին կայսր Ալեքսանդր II-ի հրամանագրով Երևանը պաշտոնապես դասվեց Ռուսական կայսրության քաղաքների շարքը։ Ռուսական մյուս քաղաքների նմանությամբ ընտրվեց առաջին քաղաքային Դուման՝ այսօրվա Ավագանու նախատիպը։ Հովհաննես Ղորղանյանը նշանակվեց Երևանի առաջին քաղաքագլուխ։ Նրա պաշտոնավարությունը տևում է 5 տարի՝ 1879 թվականի սեպտեմբերից 1884 թվականի հոկտեմբերը։

Հովհաննես Ղորղանյանը պարգևատրվել է Սուրբ Աննայի 3-րդ, Սուրբ Ստանիսլավի 2-րդ և 3-րդ աստիճանի շքանշաններով։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդող
-
Երևանի քաղաքագլուխ
Հովհաննես Ղորղանյան

1879 - 1884
Հաջորդող
Բարսեղ Գեղամյան
18841893