Ալեքսանդր II

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ալեքսանդր II (Ռուսաստան)ից)
Picto infobox prétendant à un trône.png
Ալեքսանդր II
Կայսր-ցար
Alexander II 1870 by Sergei Lvovich Levitsky.jpg
Իշխանություն Մարտի 2, 1855 – Մարտի 13, 1881
Թագադրում Սեպտեմբերի 7, 1855
Լրիվ անուն Ալեքսանդր Նիկոլայեվիչ II
Ռուսերեն Александр II Николаевич
Զինվորական կոչում List of Russian field marshals
Ծնվել է՝ ապրիլի 17 (29), 1818[1]
Ծննդավայր Մոսկվա, Ռուսական կայսրություն[1]
Մահացել է՝ մարտի 1 (13), 1881[1] (62 տարեկանում) Մարդասպանություն
Վախճանի վայր Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1]
Թաղվել է՝ Պողոս-Պետրոս եկեղեցի, Սանկտ Պետերբուրգ
Պողոս-Պետրոս տաճար
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Ազգություն Ռուս
Հաջորդող Ալեքսանդր III
Ուղեկից Մարիա Ալեքսանդրովնա
Տոհմ Q870568?
քաղաքական գործիչ
Հայր Նիկոլայ I
Մայր Ալեքսանդրա Ֆեոդորովնա
Երեխաներ Նիկոլայ Ալեքսանդրովիչ, Ալեքսանդր III, Վլադիմիր Ալեքսանդրովիչ, Ալեքսեյ Ալեքսանդրովիչ, Սերգեյ Ալեքսանդրովիչ, Պավել Ալեքսանդրովիչ, Ալեքսանդրա Ալեքսանդրովնա, Մարիա Ալեքսանդրովնա, Գեորգի Ալեքսանդրովիչ Յուրևսկի, Օլգա Ալեքսանդրովնա Յուրևսկայա, Եկատերինա Ալեքսանդրովնա Յուրևսկայա և Yevgeni Ivanovich Alekseyev
Կրոնական հավատքներ ուղղափառություն
Պարգևներ
Սուրբ Հոգու շքանշան, Սուրբ Միխայիլի շքանշանի ասպետ, Ոսկե գեղմի շքանշանի ասպետ, Սուրբ Ալեքսանդր Նևսկու ասպետական շքանշան, Սպիտակ Արծվի շքանշան, Սուրբ Աննայի Առաջին Փառքի շքանշան, Սուրբ Ստանիսլավի 1-ին աստիճանի շքանշան, Սուրբ Ալեքսանդր Նևսկու շքանշան, Անդրեաս առաքյալի շքանշան, Արիության ոսկե թուր, Սուրբ Գեորգիի 4-րդ դասի շքանշան և Knight Grand Cross of the Military Order of William
Ստորագրություն SignatureAlexanderII.jpg

Ալեքսանդր Երկրորդ (ապրիլի 17 (29), 1818[1], Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] - մարտի 1 (13), 1881[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1]), Ռուսաստանի կայսրն էր։ Ծնվել է ապրիլի 17-ին։ Քաղաքական հայացքներով պահպանողական էր, սակայն երկրի տնտեսական զարգացման ընթացքը, պարտությունը 1853-1856 թվականներին Ղրիմի պատերազմում, հասարակական ընդվզումները և հեղափոխական շարժումների աշխուժացումը հակադրեցին նրան մի շարք բուրժուական հեղափոխություններ անցկացնել։ Դրանցից ամենակարևորը 1861 թվականինի գյուղացիական ռեֆորմն էր, որով վերևից վերացվեց ճորտատիրությունը և ուղի հարթվեց Ռուսաստանում կապիտալիզմի զարգացման համար։ 1863-1864 թվականներին լեհական ապստամբության ճնշումից հետո հեղափոխական շարժման մեջ սկսված տեղատվությունը Ալեքսանդր 2-րդին հնարավորություն ընձեռեց անցնելու բռնության և հալածանքների քաղաքականության։ Որպես պատրվակ ծառայեց Կարակոզովի մահափորձը Ալեքսանդրի 2-րդի դեմ՝ 1866 թվականի ապրիլի 4-ին։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղափոխական շարժման դեմ պայքարելու նպատակով Ալեքսանդր 2-ը 1880 թվականին ստեղծեց Գերագույն կարգադրիչ հանձնաժողով՝ լիբերալի համբավ վայելող Լորիս-Մելիքովի գլխավորությամբ, որը բռնությունների հետ մեկտեղ նախատեսում էր իրականացնել որոշ բարենորոգումներ։ Արտաքին քաղաքականության մեջ Ալեքսանդր 2-ը գերմանական կողմնորոշում ուներ։ Նա մեծ տեղ էր տալիս Արևելյան հարցին՝ ձգտելով վերանայել տալ 1856 թվականի Փարիզի հաշտության պայմանագիրը։ Բալկաններում ամրանալու նպատակով 1877 թվականին պատերազմ սկսեց Թուրքիայի դեմ, որի հետևանքը եղավ Բուլղարիայի ազատագրումը թուրքական լծից։ Ալեքսանդր 2-ի օրոք Ռուսաստանին միացվեց Կարսը, Արդահանը, Բաթումը, Միջին Ասիայի զգալի մասը, Հեռավոր Արևելքի մի շարք շրջաններ։ Կարսի և Արդահանի գրավման շնորհիվ թուրքական լծից ազատագրվեց այդ շրջանների հայ բնակչությունը։ Ալեքսանդր 2-ը սպանվեց մարտի 1-ին, Պետերբուրգում, նարոդովոլականների դատավճռով՝ Ի.Ի. Գրինևիցկու նետած ռումբից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png