Ալեքսանդրա Ֆեոդորովնա (Նիկոլայ I-ի կինը)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդրա Ֆեոդորովնա
 
Մասնագիտություն՝ ազնվական և թագավորական կոնսորտ
Դավանանք ուղղափառություն
Ծննդյան օր հուլիսի 13, 1798(1798-07-13)[1]
Ծննդավայր Բեռլին, Պրուսիայի թագավորություն
Վախճանի օր հոկտեմբերի 20 (նոյեմբերի 1), 1860[2][1] (62 տարեկան)
Վախճանի վայր Ցարսկոյե Սելո, Պուշկին, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն[2][3]
Թաղված Պողոս-Պետրոս տաճար
Դինաստիա Հոհենցոլլերներ
Քաղաքացիություն  Ռուսական կայսրություն
Հայր Ֆրիդրիխ Վիհելմ III
Մայր Լուիզա
Ամուսին Նիկոլայ I[3][4]
Զավակներ Ալեքսանդր II, Մարիա Նիկոլաևնա, Ոլգա Նիկոլաևնա, Ալեքսանդրա Ֆեոդորովնա, Կոնստանտին Նիկոլաևիչ[5], Նիկոլայ Նիկոլաևիչ Ռոմանով, Միխայիլ Նիկոլաևիչ, Ելիզավետա Նիկոլաևնա[1], unnamed daughter Romanov?[1], second unnamed daughter Romanov?[1] և third unnamed daughter Romanov?[1]
 
Պարգևներ
Անդրեաս առաքյալի շքանշան և Սպիտակ Արծվի շքանշան

Ալեքսանդրա Ֆեոդորովնա, (Ֆրիդերիկա Լուիզա Շառլոտա Վիլհեմ Պրուսկայա, արքայադուստր, գերմ.՝ Friederike Luise Charlotte Wilhelmine von Preußen, հուլիսի 13, 1798(1798-07-13)[1], Բեռլին, Պրուսիայի թագավորություն - հոկտեմբերի 20 (նոյեմբերի 1), 1860[2][1], Ցարսկոյե Սելո, Պուշկին, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն[2][3]), ռուսական կայսր Նիկոլայ I-ի կին, Ալեքսանդր II-ի մայր, ռուսական կայսրուհի

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրեդերիկ Շարլոտա Վիլհելմինան ծնվել է 1798 թվականի հուլիսի 13-ին, եղել է թագավոր Ֆրիդրիխ Վիլհելմ III-ի և թագուհի Լուիզայի երրորդ երեխան և առաջին աղջիկը։ Նա եղել է ռուսական թագավորներ Ֆրիդրիխ Վիլհելմ IV-ի և Վիլհելմ I-ի քույրը, ով եղել է առաջին գերմանացի թագավորը։ Մորը կորցրել է 12 տարեկանում։ Նապոլեոնյան բանակի Բեռլին մտնելուց հետո, թագավորի ընտանիքը թաքնվեց Արևմտյան Պրուսիայում, ռուս կայսր Ալեքսանդր I-ի պաշտպանության ներքո։ 1814 թվականին Շարլոտան ծանոթացավ Ալեքսանդր I-ի եղբայր՝ Նիկոլայ Պավլովիչի հետ։ Երիտասարդները սիրահարվեցին միմյանց առաջին իսկ հայացքից, և արդեն 1815 թվականի նոյեմբերի 14-ին արքայադուստրը և մեծն արքայազնը նշանադրվեցին։

Ամուսնությունն անհրաժեշտ էր Ռուսաստանի և Պրուսիայի կապերի ամրապնդման համար։ Նիկոլայը չէր կարող ժառանգել ռուսական գահը, քանի որ գահի ժառանգորդն էր իր ավագ եղբայր Կոնստանտինը, և Շարլոտան ուրախ էր լինել մեծն իշխանուհի և հեռու մնալ պալատի ինտրիգներից։ Հարսնացուի երիտասարդ լինելու պատճառով ամուսնությունը հատաձգվեց երկու տարով։

Շարլոտա Պրուսկան 12 տարեկանում

Արքայադուստը Ռուսաստան է ժամանում 1817 թվականի հունիսի 24-ին՝ անվանափոխվեց, որպես Ալեկսանդրա Ֆեոդորովնա և հունիսի 25-ին նշանվում է Նիկոլայ Պավլովիչի հետ[6]։ Օծվելուց հետո ստանում է մեծն իշխանուհու տիտղոս և Սուրբ Եկատերինա շքանշան։ Պսակադրությունը տեղի ունեցավ արքայադստեր ծննդյան օրը` 1817 թվականի հուլիսի 13-ին, Ձմեռային պալատում[7][8]։ Նախքան ամուսնությունը ապագա իշխանուհին գրում է. «Ես շատ եմ լացել այն մտքից, որ ես հանդիպելու եմ այրի թագուհու հետ, որի մասին պատմող պատմություններից այդքան վախեցել եմ»։ Բայց այնուամենայնիվ հարսանիքի ընթացքում Մարիա Ֆեոդորովնայի և Ալեկսանդրայի հանդիպումը հաջող ընթացավ, և նրանք շարունակեցին իրենց լավ հարաբերությունները (ինչը չի կարելի ասել նրա և կայսրուհի Ելիզավետա Ալեկսանդրովնայի հարաբերությունների մասին)։ Հարսանիքից հետո Ալեկսանդրան ստանում է իշխանուհու տիտղոս։

Նիկոլայը և Ալեկսանդրան հարսանիքից հետո 1817 թ.

Ռուսական պալատում նոր իշխանուհին սիրով ընդունվեց բոլորի կողմից. «Մենք հիշում ենք նրա կատարած աշխատանքերը, որը ներկայացվում էր գերմանական գեղեցկության շրջանակներում»- գրել են ժամանակակիցները[9]։ Ալեկսանդրա Ֆեոդորովնան առանձնանում էր նրբագեղությամբ, սիրալիությամբ և կենսուրախությամբ։ Ընկերության անդամներից էր իշխանուհու մանկության մտերիմ ընկերուհին, կոմսուհի Սեսիլյա Գուռովսկայան ով դարձավ ռուսական սպա Ֆրեդերիկսի կինը։ Թեև Ալեկսանդրան սովորել էր ռուսաց լեզու (պոետ Ժուկովսկու ղեկավարության տակ), նախընտրում էր իր ողջ կյանքի ընթացքում հաղորդակցվել գերմաներենով։

Նիկոլայի և Ալեկսանդրայի ամուսնությունից ինը ամիս հետո իշխանուհին ունենում է իր առաջնեկին` որդի Ալեկսանդրին, ում անվանել են կայսեր Ալեկսանդի I-ի պատվին։ Ահա թե ինչ է գրել Ալեկսանդրա Ֆեոդորովնա ծննդաբերությունից հետո.

Առավոտյան ժամը տասնմեիկն լսեցի իմ առաջնեկի աղաղակը։ Նիկոլայը համբուրեց ինձ, չգիտեյինք անգամ Աստված մեզ դուստր թե որդի է պարգևել, երբ մայրս ներս մտավ և ասաց` «Նա տղան է»։ Մեր երջանկությունը կրկնապատկվեց, սակայն ինձ տանջում էր այն փաստը, որ մեր որդին ի վերջո կայսեր է դառնալու:

Ապագա կայսրուհին, ով 1825 թվականին տեղափոխվեց Պետրոգրաֆ, անորոշության մեջ էր` ինչը կապված էր թագաժառանգ Կոնստանտինի հրաժարման հետ։ Երբ նա ստացավ դեկաբրիստների ապստամբության լուրը, նա շտապեց եկեղեցի աղոթելու իր ընտանիքի բարորության համար։ Կոնստանտինը զգացել էր, որ իր դեմքը ջղաձգվում է և իր մոտ առաջացել են նյարդային հիվանդություններ, այդ պատճառով նա ստիպված էր մի քանի անգամ հետաձգել թագադրումը։ Ապստամբությունից մեկ օր հետո նա իր օրագրում գրել էր.

Ես կարծում եմ, որ մենք բավականին տանջվել և դիմակայել ենք։ Սակայն երկնքի կամոք մենք այլ ճակատագրի արժանացանք։ Երեկվա օրն ամենասարսափելին էր, որ երբևէ ես զգացել եմ։ Անհնար էր թաքցնել այդ պահի վտանգը։ Տեր Աստված, կարելի է խենթանալ պատկերացնելով այն փաստը, որ կարող եմ կորցնել իմ թանկարժեք կյանքը։ Աստված իմ, ինչ օր է:

Ալեքսանդրա Ֆեոդորովնան իր դուստր Մարիայի հետ Սև ծովի ափին (1829)

Լսելով այն մասին, որ դեկաբրիստների կանայք հետևում են իրենց ամուսիններին, Ալեկսանդրա Ֆեոդորովնան իր օրագրում գրել է. «Եթե լինեի իրենց տեղում ես այդպես կանեյի»[10]։ Պատանեկության տարիներին Ալեքսանդրա ֆեոդորովնան եղել է կոկետուհի, բավականին շատ գումարներ է ծախսել Եվրոպայի լավագույն հանգստյան տներում, գրեթե ամեն տարի իր ամուսնու հետ մեկնել է Գերմանիա։ Նրա անունը հիշատակվում է «Եվգենի Օնեգինի» փայլուն ստեղծագործությունում, որը չի ընդգրկվել վեպի վերջնական խմբագրում` «Լալայի-Ձեռք» անվամբ։ Դա կայսրուհու պալատական մականունն էր (nom de société): Ռոմանտիզմի դարաշրջանում` երբ բոլոր պոետները և նկարիչները գովերգում էին Իտալիայի գեղեցկությունը, կայսրուհին ցանկանում էր այցելել այդ երկիր։ Որպեսզի բավարարվեր կայսրուհու ցանկությունը, Նիկոլայը պատվիրեց Պետերգոֆում նրա համար կառուցել «Պոմպեյան» ոճով տաղավար։ Մոսկվայում տաղավարն անվանոմ էին Ալեքսանդրիայի պալատ։

Բանաստեղծ Տարաս Շևչենկոն այսպես է ներկայացրել կայսրուհու երգիծական դիմանկարը։

...Թագուհին աստված չէ,
Բարկացած և չար,
Բարակ և երկար,
Ինչպես աստվածուհի[11]։

Համաձայն ժամանակակիցների հիշողությունների, «Երբ Նիկոլայը կարդաց Տ. Շևչենկոյի զրպարտությունը կայսրուհու մասին նա բարկացավ և ասաց. ենթադրենք նա դժգոհ էր և ատում էր ինձ, բայց ինչու հենց կայսրուհին»[12]։ Ալեքսանդրան միանալով ռուսական թագաժառանգի հետ, ստանում է կայսրուհու տիտղոս։ Նիկոլայ I-ի և Ալեկսանդրա Ֆեոդորովնայի թագադրումը տեղի է ունեցել 1826 թվականի օգոստոսի 22-ին Կրեմլի Վերափոխման տաճարում[13][14]։ Թագադրման ժամանակ կայսրուհին ստանում է Սբ. Անդրեա առաջինի կոչումը[15]։

Նիկոյալ I-ին կայսրը իր կնոջ հանդեպ տածում էր նուրբ, անձնանվեր, նրբագեղ զգացում:Նրա համար Ալեքսանդրան մի հիասքանչ թռչնակ էր, որին նա պահում էր` փակված, ոսկե և թանկարժեք քարերով զարդարված վանդակում, ում կերակրում էր նեկտարով, օրորելով քնեցնում էր երաժշտության և անուշաբույր հոտերի ներքո, բայց նրա թևերը առանց ափսոսանքի կկտրեր, եթե նա ցանկանար դուրս թռչել իր ոսկեզօծված վանդակից:

1829 թվականի մայիսի 12-ին` Լեհաստանի թագավորության` Արքայական դղյակի սենատորական դահլիճում, տեղի ունեցավ Նիկոլայ I-ի և Ալեքսանդրա Ֆեոդորովնայի թագադրումը, որը եզակի իրադարձություն էր Ռուսաստանի և Լեհաստանի պատմության մեջ։

Ձմեռային պալատի հրդեհի ժամանակ կայսրը առաջին հերթին կարգադրում է պահպանել այն նամակները, որոնք Ալեքսանդրան իրեն գրել է Գերմանիայից, երբ նրանք նշանադրված են եղել։ Ընտանեկան երջանկությունը գերազանցեց նրա քայքայված առողջությանը (նա հանդուրժել է ութ երեխայի), և Սանկտ Պետերբուրգի կլիմային հարմարվելու անկարողությանը։ Հաճախակի հիվանդությունների պատճառով նա ստիպված էր մեկնել եվրոպական հանգստավայրեր։ Նրա սրտում կսկիծ առաջացավ հատկապես այն ժամանակ, երբ Ալեքսանդրան իմացավ Նիկոլայի և Վարվարա Նելիդովայի հարաբերությունների մասին, հետ վերադառնալուց հետո բժիշկները հաստատեցին, որ կայսրուհու կյանքը վտանգի տակ կլինի, եթե նա կրկին հղիանա և խորհուրդ տվեցին, որ նա դադարեցնի սեռական հարաբերությունները ամուսնու հետ։

Միևնույն ժամանակ 1830-ականներին, Ալեքսանդրա Ֆեոդորովնան շրջապատված էր երիտասարդ սպաներով, Սկարյատին, Կուրակին, Դանտես, Բետանկուր և Ալեքսանդր Տուբեցկոյ, որոնք նամակներն ուղարկում են Ալեքսանդրիայի ընկերուհուն` Սոֆի Բոբրինսկային, որին կայսրուհին քնքշորեն անվանում էր «Թավիշ»[16]։ Ինչպես իր ամուսինը այնպես էլ կայսրուհին տանել չէր կարողանում ծխախոտը, և հետագայում ստիպեցին իրենց առաջնեկին հրաժարվել այդ կախվածությունից։ Կայսրուհու ամենօրյա ռեժիմը, ըստ ժամանակակիցների[17], հետևյալն էր.

Իշխանուհու աշխատանքային օրն սկսվում էր վաղ առավոտյան` շքերթներով։ Այնուհետև սկսվում էր ընդունելությունը։ Կայսրուհին առանձնանում էր քարորդ ժամվա ընթացքում, որից հետո անձնակազմով գնում էին երկու ժամ տևողությամբ զբոսանքի։ Հետո նախքան ձիավարությունը, նա լոգանք էր ընդունում։ Հետ վերադառնալով` կրկին անցնում էր աշխատանքի։ Այնուհետև նա այցելում էր իր իրավասության տակ գտնվող մի քանի հաստատություն։ Դրանից հետո նա կայսերը ուղեկցում էր ճամբարներից մեկը, որտեղ նա շտապում էր մասնակցել պարահանդեսի։ Այսպիսով, օրերն անցնում էին և օրերի ընթացքում կայսրուհին իր ուժը կորցնում էր։ Խոսակցություններ կան, որ կայսրուհու մոտ հայտնաբերվել էր թոքախտ, և կար վախ, որ ձմեռը` Սանկտ Պետերբուրգում նրա առողջության համար ճակատագրական էր, բայց նա չէր համարձակվի կայսրից վեց ամսով հեռու մնալ:

Կայսրուհի Ալեքսանդրա Ֆեոդորովնան ամուսնացած ժամանակ: Լուսանկարի հեղինակ Վինտերխալտեր (1856):

Ալեքսանդրա Ֆեոդորովնան գիտեր, թե ինչպես վերահսկել իր զգացմունքները, թաքցնում էր վիրավորանքները, փորձում էր լինել երջանիկ, բայց միևնույն ժամանակ տառապում էր։ Մարկիզ դը Կյուստինը 1839 թվականին նշել է, որ կայսրուհին բաց երկնքի տակ պարում էր լեհական պարեր, և «պարում էր այնքան ժամանակ, քանի դեռ ոտքերի վրա կանգնելու ուժ ուներ»։ Այնուամենայնիվ նա չէր կարող չնշել, որ քառասուն տարեկան հասակում կայսրուհին ավելի ծեր տեսք ուներ քան իրականում կար։

Այրի կայսրուհի Ալեքսանդրա Ֆեոդորովնան մահից մեկ տարի առաջ։

Նյարդային ցնցումները տգեղացնում էին նրա դեմքի գեղեցկությունը, երբեմն նույնիսկ ցնցվում էր գլուխը։ Նրա խորը, կապույտ և մեղմ աչքերը մատնում էին իր ուժեղ տառապանքը, որը նա թաքցնում էր հրեշտակային հանգստությամբ։ Կայսրուհին վաղուց էր նկատել, որ ոչ ոք չի կարող ճիշտ որոշել իր տարիքը։ Նա այնքան թույլ էր, որ լիովին զուրկ էր կենսունակությունից։ Նրա կյանքն ամեն օր մարում էր, և նա հասկանում էր, որ նա այլևս երկրին չի պատկանում։

1845 թվականին, երբ բժիշկները Ալեքսանդրա Ֆեոդորովնային հորդորեցին մեկնել հարավ՝ Պալերմո, առողջությունը բարելավելու համար։ Չկարողանալով դիմանալով բաժանմանը, կայսրուհին մեկնում է Սիցիլիա (նրան ուղեկցում էր Նելիդովայի պալատական ազնվական օրիորդը, ում հետ կայսրուհին այդ ընթացքում կարողացավ բարելավել հարաբերությունները)։ 1837 թվականին նա սկսեց պալատ կառուցել Օրեանդայում, սակայն Ալեքսանդրա Ֆեոդորովնան, ով անկեղծորեն սիրեց Ղրիմը միայն մեկ անգամ էր այցելել այնտեղ։ Տարիների ընթացքում նա նախընտրում էր ավելի շատ ժամանակ անցկացնել Լազուրի ափին։

1854 թվականին Ալեքսանդրա Ֆեոդորովնան ավելի քան մոտ էր մահվան։ Նիկոլայ I-ի մահից մեկ տարի անց, կայսրուհին փակվեց Ալեքսանդրյա պալատում և հինգ տարի կրում էր այրի կայսրուհու տիտղոսը։ Նա շրջապատված էր պալատական օրիորդներով, ովքեր երեկոները նրա համար կարդում էին Շիլլեր և Գյոթե, ինչպես նաև նրա մոտ էր Վարվարա Նելսդովան։ Այդ տարիների ընթացքում կայսրուհին միշտ հիվանդ էր, բուժվում էր Շվեյցարիայում, Նիցցայում և Հռոմում, իսկ 1860 թվականի հուլիսին արտասահման մեկնելուց հետո նա անընդհատ հիվանդանում էր։ Կայսրուհին մահացավ 1860 թվականի հոկտեմբերի 20-ին Արքայական գյուղում, վաթսունվեց տարեկանում։ Թաղման արարողությունը տեղի ունեցավ նոյեմբերի 5-ին Պետրոպավլովյան տաճարում։

Երեխաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հելսինկիի կենտրոնական հրապարակը՝ նվիրված Ալեքսանդրա Ֆեոդորովնայի հիշատակին

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինոձևավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Lundy D. R. The Peerage
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Александра Феодоровна (ռուս.) // Русский биографический словарь.СПб.: Русское историческое общество, 1896. — Т. 1. — С. 118—121.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Александра Феодоровна, супруга Николая I (ռուս.) // Энциклопедический словарь / под ред. И. Е. АндреевскийСПб.: Брокгауз — Ефрон, 1890. — Т. I. — С. 373—374.
  4. Николай I (ռուս.) // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1897. — Т. XXI. — С. 119—124.
  5. Константин Николаевич (ռուս.) // Русский биографический словарьСПб.: 1903. — Т. 9. — С. 120—155.
  6. Александр I. Манифест. Об обручении Великого Князя Николая Павловича с Принцессою Шарлотою, Дщерию Короля Прусского // Полное собрание законов Российской империи, с 1649 года. — СПб.: Типография II отделения Собственной Его Императорского Величества канцелярии, 1830. — Т. XXXIV, 1817, № 26939. — С. 421—424.
  7. Александр I. Манифест. О бракосочетании Его Императорского Высочества Великого Князя Николая Павловича с Дщерию Его Величества Короля Прусского, нареченную Великою Княжною Александрою Федоровною // Полное собрание законов Российской империи, с 1649 года. — СПб.: Типография II отделения Собственной Его Императорского Величества канцелярии, 1830. — Т. XXXIV, 1817, № 26951. — С. 438.
  8. Федорченко В. И. Императорский Дом. Выдающиеся сановники: Энциклопедия биографий: В 2 т. — Красноярск: БОНУС; М.: ОЛМА-ПРЕСС, 2001. — Т. 1. — С. 33—34. — ISBN 5-7867-0058-5
  9. «Русские портреты XVIII и XIX столетий». Том 5. № 26.
  10. Тарасов Б. Н. Николай Первый — рыцарь самодержавия. — М.: OЛMA Медиа Групп, 2007, с. 229
  11. Сон (У всякого своя доля…) В украинской Викитеке
  12. Письмо В. Г. Белинского к П. В. Анненкову, <1—10 дек. 1847> — В. Г. Белинский. Полн. собр. соч. в 13-ти тт. — Т.12: Письма 1841—1848. — М., 1956. — С. 435—442; 568—572.
  13. Высочайший манифест. // «Московския ведомости», 25 августа 1826, № 68, стр. 2717—2722; ibid., 2722—2723 (краткое описание коронационных торжеств).
  14. Коронация императора Николая I Արխիվացված 2016-12-26 Wayback Machine
  15. Карабанов П. Ф. Списки замечательных лиц русских / [Доп.: П. В. Долгоруков]. — М.: Унив. тип., 1860. — 112 с. — (Из 1-й кн. «Чтений в О-ве истории и древностей рос. при Моск. ун-те. 1860»)
  16. Раевский, Николай Алексеевич Д. Ф. Фикельмон о дуэли и смерти Пушкина // Избранное. — М.: Художественная литература, 1978. — С. 321.
  17. Из книги «Россия в 1839 году».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Александра Феодоровна, супруга Николая I». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Дараган, Пётр Михайлович Воспоминания первого камер-пажа великой княгини Александры Феодоровны. 1817—1819 Արխիվացված 2013-12-27 Wayback Machine // Русская старина, 1875. — Т. 12. — № 4. — С. 769—796; Т. 13. — № 5. — С. 1—19.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդրա Ֆեոդորովնա (Նիկոլայ I-ի կինը)» հոդվածին։