Կոնստանտին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Կոնստանտին
Constantine
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Flag of Australia.svg Ավստրալիա
Ժանրֆիլմ սուպերհերոսների մասին, սարսափ ֆիլմ, ֆենթեզի ֆիլմ և դրամա
Թեմագերբնական, դև և ծխում
ՀիմքHellblazer?
Թվական2005 և փետրվարի 17, 2005[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՖրենսիս Լոուրենս
ՊրոդյուսերԼորենցո դի Բոնավենտուրա, Ակիվա Գոլդսման, Մայքլ Ուսլան, Բենջամին Մելնիկեր և Լոռեն Ղուլեր Դոններ
Սցենարի հեղինակFrank Cappello? և Քևին Բրոդբին[2]
ԴերակատարներԿիանու Ռիվզ, Ռեյչել Ուայզ, Շայա Լաբաֆ, Թիլդա Սուինթոն, Պրուիտ Թեյլոր Վինս, Ջիմոն Հոնսու, Գևին Ռոսդեյլ, Պետեր Ստորմարե, Խոսե Ցունիգա, Լարրի Սեդար, Էյփրիլ Գրեյս, Լազ Ալոնսո, Suzanne Whang?, Ֆրենսիս Գուինան[2], Միշել Մոնագան[2], Վալերի Էզլին[2], Քևին Ալեխանդրո[2] և Eileen Dietz?[2]
ՕպերատորՖիլիպ Ռուսելո
ԵրաժշտությունԲրայան Թայլեր
ՄոնտաժWayne Wahrman?
Պատմվածքի վայրԼոս Անջելես
Նկարահանման վայրԼոնգ Բիչ և Կալիֆոռնիա
ԿինոընկերությունVillage Roadshow Pictures, Vertigo?, Weed Road Pictures? և Դոներս Քոմփանի
Տևողություն116 րոպե
Շահույթ230 900 000 ԱՄՆ դոլար[3]
Պաշտոնական կայքէջ

Կոնստանտին (անգլ.՝ Constantine, ռուս.՝ Константин: Повелитель тьмы), Ֆրենսիս Լոուրենսի միստիկ ֆիլմը՝ նկարահանված «Դժոխքի պատվիրակը» (անգլ.՝ Hellblazer) կոմիքսների շարքի հիման վրա: Պրեմիերան տեղի է ունեցել 2005 թվականի փետրվարի 8-ին (ՌԴ-ում՝ 2005 թվականի մարտի 24-ին):

Գովազդային կարգախոս՝ Դժոխքը ցանկանում է նրան: Երկինքը չի ընդունում նրան: Երկիրը զգում է նրա կարիքը:

Ֆիլմի բյուջեն կազմել է 100 միլիոն դոլար: Համաշխարհային վարձույթում ֆիլմը ձեռք է բերել 230.9 միլիոն դոլար[4]:

Սույժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայիս Լոս Անջելեսում ապրում է էկզորսիստ և մեդիում Ջոն Կոնստանտինը՝ ընդունակ տեսնելու անդրշխարհիկը: Երիտասարդ ժամանակ չդիմանալով այդ պարգևի ծանրությանը՝ ինքնասպանություն է գործում, բայց նրան վերակենդանացնում են: Կլինիկական մահի ընթացքում Ջոնը հասցրել է լինել Դժոխքում: Դրանից հետո նա սկսեց պայքարել աշխարհ ներխուժող դևերի դեմ: տարիների ընթացքում նա դարձավ հայտնի էկզորսիստ՝ պաշտպանելով բազմաթիվ մարդկանց: Երկար ծխելու պատճառով Ջոնը ձեռք է բերել թոքերի քաղցկեղ, մոտակա ժամանակում նա պետք է մահանա, ինչից հետո, ինքնասպան լինելով, ընկնելու է դժոխք: Ջոնը տանջվում է և զայրանում, չհասկանալով, թե ինչու չի կարողանում թողություն ստանալ: Գաբրիել հրեշտակը փորձում է նրան բացատրել, որ Աստծո համար կարևոր են նրա սխրանքները, բայց նա այդ ամենը անում է եսասիրությունից դրդված, որպեսզի ներում ստանա:

Անժելան՝ ոստիկանության դետեկտիվը, փորձում է գտնել իր երկվորյակ քրոջ մահվան պատճառը, ով իրեն նետել է հոգեբուժարանի տանիքից, ուր հայտնվել էր անդրաշխարհիկ տեսիլքների պատճառով: Նրանք երկուսնն էլ երեխա ժամանակ տեսնում էին այն, ինչ չէին տեսնում մնացածը, բայց երբ Իզաբելին սկսեցին քարշ տալ հիվանդանոց և ստիպեցին հաբեր ընդունել, նա սկսեց պնդել, որ ոչինչ չի տեսնում, և որոշ ժամանակ անց տեսիլքները լքում են նրան: Հիմա Անժելան տառապում է մեղքի զգացումից և չի հավատում, որ իր աստվածապաշտ քույրը կարող էր ինքնասպան լինել: Նա գնում է Կոնստանտինի մոտ, ով սկզբում վռնդում է Անժելային, բայց դևերի հարցակումից հետո որոշում է օգնել: Ջոնը բացատրում է, որ Աստված և Լյուցիֆերը գրազ են եկել, որի խաղադրույք են դարձել մարդկային հոգիները: Հրեշտակները և դևերը չեն լքում դրախտն ու դժոխքը, երկրում կարող են գտնվել միայն կիսարյունները, որոնք կարող են մարդկանց ուղորդել ընտել չարը կամ բարին, բայց չեն կարող ստիպել: Ջոնը կարճ ժամանակով այցելում է Դժոխք և համոզվում, որ Իզաբելն այնտեղ է: Ցանկանալով համոզվել՝ Անժելան խնդրում է Ջոնին՝ իրեն կարճ ժամանակով ուղարկել Դժոխք: Ջոնը կատարում է խնդրանքը, բայց զգուշացնում, որ դա կվերադարձնի նրա մեդիումի ունակությունները և թույլ կտա նորից տեսնելդևերին, դևերը նույնպես կտեսնեն նրա ունակությունները, և նա այլևս չի կարողանա հեռու մնալ այդ ամենից:

Ջոնը զգում է, որ վերջին օրերի իրադարձությունները պատահականություններ չեն, և ինչ-որ սարսափելի բան է մոտենում: Նրա երկու հին ընկերները իրենց կյանքի գնով լուծում են տալիս այդ հարցին. Լյուցիֆերի տղան՝ Մամմոնը պատրաստվում է խախտել հրադադարը և Երկրի վրա ստեղծել իր թագավորությունը: Այս աշխարհ մտնելու համար նրան պետք է հզոր մեդիում և աստվածային օգնություն: Կիսադև Բալթազարը մահվան սպառնալիքի ներքո հայտնում է Կոնստանտինին, որ Մամմոնը ձեռք է բերել լեգենդար Ճակատագրի նիզակը, որի միջոցով կարող է անցում բացել դեպի մարդկանց աշխարհը: Մինչև Կոնստանտինը հետաքննություն էր անցկացնում Անժելային առևանգում են: Պարզվում է, որ հենց նա է այդ մեդիումը, որը պետք էր Մամմոնին: Կիսադևերը մտադիր են անցկացնել Մամմոնի «ծննդյան» արարողակարգը աղջկա մարմնից: Իր երիտասարդ օգնականի՝ Չեսի հետ Կոնստանտինը գնում է հիվանդանոց, որտեղ պահում են Անժելային: Ոչնչացնելով դևերին՝ նա կանգնեցնում է արարողակարգը և փորձում արտաքսել Մամմոնին Անժելայի միջից, բայց խառնվում է Գաբրիելը: Մտածելով, որ Դժոխքի հայտնվելը Երկրի վրա կստիպի մարդկանց մաքրվել և վերջապես արժանի դառնալ Աստծո սիրուն, Գաբրիելը սպանում է Չեսին և փորձում ավարտել արարողակարգը՝ Ճակատագրի նիզակով պատռելով Անժելայի որովայնը և Մամմոնին ազատ արձակելով: Կոնստանտինը կտրում է իր երակները՝ հաստատ իմանալով, որ Լյուցիֆերը ինքը կգա Ջոնի հոգու հետևից, և այդպես էլ լինում է: Կոնստանտինը հայտնում է Մամմոնի պլանների մասին: Լյուցիֆերը չցանկանալով խախտել խաղաղությունը՝ կանգնեցնում է Գաբրիելին, արտաքսում որդուն հետ Դժոխք և դժոխային կրակով ոչնչացնում Գաբրիելի թևերը:

Լյուցիֆերը պարտք է Ջոնին, նա առաջարկում է իրականացնել ցանկացած ցանկություն: Կոնստանտինը խնդրում է թույլ տալ Իզաբելի գնալ դրախտ՝ լավ գիտակցելով, որ դա նրա համար վայրկյանական մահ է ու հայտնվելու է Դժոխքում: Լյուցիֆերը բաց է թողնում աղջկա հոգուն և ցանկանում տանել Կոնստանտինին իր հետ, բայց չի կարողանում, քանի որ Ջոնը անձնազոհության գնալով մեղքերի թողություն է ստացել: Նրա հոգին գնում է դեպի դրախտային լույսը: Բարկացած Լյուցիֆերը որոշում է նրան թողնել երկրի վրա և բուժում է նրան, քանի որ դա միակ հնարավորությունն է, որ նա բավականաչափ մեղք կգործի, որպեսզի Դժոխք գնա: Սենյակում մնում են Ջոնը, Անժելան և Գաբրիելը, որը դարձել էր մահկանացու: Գաբրիելը փորձում է դրդել Ջոնին սպանել նրան, որպեսզի որպես նահատակ գնա Դրախտ, բայց Ջոնը միայն հարվածում է նրան՝ ասելով. «Սա ցավ է: Հարմարվիր»:

Վերջին դրվագում Ջոնը և Անժելան հանդիպում են երկնաքերի տանիքին՝ գիշերային քաղաքի ֆոնին: Կոնստանտինը նրան է տալիս Ճակատագրի նիզակը և խնդրում թաքցնել ապահով վայրում: Զրույցի վերջում Ջոնը իր սովորական ձևով ձեռքը գրպանն է տանում, կարծես թե ցանկանալով ծխել, բայց հանում է ծամոն:

Տիտրերից հետո Ջոնը այցելու է Չեսի գերեզմանին, այնտեղ դնում կրակայրիչը և դանդաղ հեռանում: Իր հետևում լսելով թևերի խշխշոց նա շրջվում է, տեսնում Չեսին ճերմակ շորերով և հրեշտակի թևերով: Չեսը ժպտում է, թափահարում է թևերը և անհետանում երկնքում:

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Կիանու Ռիվզ Ջոն Կոնստանտին Ջոն Կոնստանտին
Ռեյչել Ուայզ Անժելա Դոդսոն / Իզաբել Դոդսոն Անժելա Դոդսոն / Իզաբել Դոդսոն
Շայա Լեբաֆ Չես Կրեյմեր Չես Կրեյմեր
Թիլդա Սուինթոն Գաբրիել Գաբրիել
Ջիմոն Հոնսու Միդնայթ Միդնայթ
Մաքս Բեյքեր Բիմեն Բիմեն
Փրուիթ Թեյլոր Վայնս Հեննեսսի հայրը Հեննեսսի հայրը
Գեվին Ռոսսդեյլ Բալթազար Բալթազար
Պետեր Ստորմարե Լյուցիֆեր Լյուցիֆեր
Լազ Ալոնսո Դիահերձարանի պահակը Դիահերձարանի պահակը

Սաունթրեք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնստանտին
Թողարկված2005 և փետրվարի 17, 2005[1]
Ժանրֆիլմ սուպերհերոսների մասին, սարսափ ֆիլմ, ֆենթեզի ֆիլմ և դրամա
Տևողություն116 րոպե
ՊրոդյուսերԼորենցո դի Բոնավենտուրա, Ակիվա Գոլդսման, Մայքլ Ուսլան, Բենջամին Մելնիկեր և Լոռեն Ղուլեր Դոններ
# Անվանում Տևողություն
1. «Destiny»   2:00
2. «The Cross Over»   2:42
3. «Meet John Constantine»   2:39
4. «Confession»   2:32
5. «Deo et Patri»   1:16
6. «Counterweight»   2:47
7. «Into the Light»   2:54
8. «I Left Her Alone»   1:40
9. «Resurrection»   2:04
10. «Circle of Hell»   5:38
11. «Last Rites»   1:55
12. «Encountering a Twin»   1:06
13. «Flight to Ravenscar»   0:52
14. «Humanity»   2:58
15. «John»   1:31
16. «Someone Was Here»   1:44
17. «Hell Freeway»   2:43
18. «Ether Surfing»   1:13
19. «The Balance»   2:26
20. «Absentee Landlords»   1:35
21. «John’s Solitude»   1:25
22. «Lucifer»   1:56
23. «Rooftop»   1:18
24. «Constantine End Titles»   2:39
51:47

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 ČSFD — 2001.
  3. Box Office Mojo — 1999.
  4. https://www.boxofficemojo.com/movies/?id=constantine.htm