Լազ Ալոնսո
![]() անգլ.՝ Laz Alonso | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 25, 1974 (48 տարեկան) |
Ծննդավայր | Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ |
Կրթություն | Հովարդի համալսարան |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասան |
Լազ Ալոնսո (մարտի 25, 1974, Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ), ամերիկացի դերասան, ով հայտնի է Ջեյմս Քեմերոնի՝ գիտական ֆանտաստիկա ժանրի «Ավատար» ֆիլմում Ցուտեի և «Ֆորսաժ 4» ֆիլմում Ֆենիքս Քալդերոնի կերտած դերերով։ Ալոնսոն ներկայացել է այլ ֆիլմերում ևս, ինչպիսիք են՝ «Ջարհեդը», «Այս Սուրբ ծնունդը», «Սուրբ Աննայի հրաշքը» և «Դետրոյթը»։ 2019 թվականին նա սկսել է հանդես գալ կոմիքսների վրա հիմնված «Տղաները» ֆիլմում՝ խաղալով Էմէմ (Մայրիկի կաթը) կերպարը։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալոնսոն սկսել է իր կարիերան՝ «BET» հեռուստաալիքում աշխատելով որպես հեռուստահաղորդավար։ Ալոնսոն նաև հանդես է եկել Թոնի Բրեքսթոնի և Ալիլայի տեսահոլովակներում[1] ։
Նա նաև երկրորդական դերեր է խաղացել «Ջարհեդ», «Կյանքի անկումը», «Ջի», «Այս Սուրբ ծնունդը», «Սուրբ Աննայի հրաշքը» ֆիլմերում։
2009 թվականին նա կերտել է Ֆենիքս Քալդերոնի՝ գլխավոր հակառակորդի դերը Ֆորսաժ 4 ֆիլմում։ Ալոնսոն Ջեյմս Քամերոնի գիտական ֆանտաստիկա ժանրի Ավատար ֆիլմում կերտել է նավատորմի ռազմիկի՝ Ցուտեի դերը[2]։
Ալոնսոն խաղացել է 2011 թվականի՝ «Փախուստի արքաները» հեռուստասերիալի առաջին եթերաշրջանում և երկրորդ եթերաշրջանի առաջին սերիայում՝ կերտելով գլխավոր դերեր[3]։
Ալոնսոն որպես հյուր հանդես է եկել «Ոսկորներ», «CSI․ Հանցագործության վայրը՝ Մայամի», «NCIS», «Սովորություն» և «Աչքեր» ֆիլմերում։
Նա գլխավոր դեր է կերտել 2013 թվականին «NBC» հեռուստաալիքով հեռարձակվող «Խաբեբայություն» դրամա ժանրի ֆիլմում[4]։
Ալոնսոն նաև հանդես է եկել «NBC» հեռուստաալիքով հեռարձակվող «Լաուրայի առեղծվածները» հեռուստասերալում՝ կերտելով գլխավոր դերերից մեկի՝ խուզարկու Բիլի Սոտոյի դերը[5]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալոնսոն ծնվել է Վաշինգտոնում և աֆրո-կուբական ծագում ունի։ Նա Հովարդ համալսարանի շրջանավարտ է[6]։ Ավարտել է մարքեթինգի ֆակուլտետը՝ ստանալով բակալավրի աստիճան և ընդունվել է աշխատանքի որպես ինվեստիցիոն բանկեր Ուոլ փողոցում, մինչև ֆիլմերում հանդես գալը։ Նա նվիրյալ քրիստոնյա է և բնակվում է Լոս Անջելեսում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Penn, Charlie (հունվարի 7, 2013)։ «Eye Candy: Laz Alonso Heats Up Primetime»։ Essence (magazine)
- ↑ Williams Brennan (հունվարի 27, 2012)։ «Laz Alonso Talks: ‘Black and Latino,’ NAACP Nomination, & Evolving Into A Producer»։ HuffPost
- ↑ Ng Philiana (մայիսի 17, 2012)։ «A&E Cancels 'Breakout Kings'»։ The Hollywood Reporter
- ↑ «‘Deception’ Canceled: NBC Chooses Not To Renew Meagan Good Drama For Season 2»։ HuffPost։ մայիսի 8, 2013
- ↑ Hawkins Kayla (սեպտեմբերի 17, 2014)։ «Who Is Laz Alonso? 'The Mysteries of Laura' Actor Might be Your New Favorite TV Star»։ Bustle (magazine)
- ↑ Laz Alonso: The "Fast & Furious" Interview at Sly Fox Film Reviews, March 23, 2009 (retrieved January 23, 2010)
|