Արքայական դղյակ
![]() Արքայական դղյակը Վարշավայում | |
![]() | |
![]() | |
Կոորդինատներ | 52°14′52″ հս․ լ. 21°00′51″ ավ. ե.HGЯO |
Գտնվում է | Վարշավա,![]() |
Կառուցվել է | 1598-1618 |
Շինության ձևը | դղյակ |
Կառուցել է | Սիգիզմունդ III Վազա |
Ներկա վիճակը | Վերականգնվել է 1971-1984, կանգուն |
![]() | |
* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն
| |
Երկիր | ![]() |
Տիպ | Մշակութային |
Չափանիշներ | II, IV |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | Եվրոպա |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | 1980 (4-րդ նստաշրջան) |
Համար | 30 |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ![]() |

Արքայական դղյակ[1] (լեհ.՝ Zamek Królew ski w Warszawie) , Վարշավայում (Լեհաստան) գտնվող ճարտարապետական և պատմական հուշարձան։ Ազգային մշակույթի հուշարձան։ Մտցված է Լեհաստանի թանգարանների պետական ցուցակի մեջ։ 1980 թվականից Արքայական դղյակը Վարշավայի պատմական կենտրոնի հետ միասին մտցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկ։ 1994 թվականից Լեհաստանի պատմական հուշարձան է[2]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արքայական դղյակը Մազովեցկի իշանների միջնադարյան դղյակի տեղում 1598-1618 թվականներին կառուցել է Լեհաստանի թագավոր և Լիտվայի մեծ իշխան Սիգիզմունդ III Վազան։ Դղյակը կառուցվել է արհեստական բարձունքի վրա, ունեցել է հնգանկյունի տեսք և քաղաքի շինություններից առանձնացել է 60 մետր բարձրությամբ Սիգիզմունդի աշտարակով, որի համար նախատիպ են հանդիսացել (ըստ որոշ հեղինակների) Սմոլենսկի ամրաշինական կառույցները։
Դղյակը թալանվել է 17-րդ դարի կեսի շվեդական արշավանքի և Հյուսիսային պատերազմի ժամանակ։ Թեև Յան Սոբեսկին և Ավգուստ III-ը ֆինանսավորել են դղյակի վերականգնման աշխատանքները, բայց խարխլված կառույցի լրիվ վերականգնումը կապվում է Ստանիսլավ Պոնյատովսկու անվան հետ։ Նրա նախաձեռնությամբ Վիսլայի ափի երկայնքով կառուցվել է դղյակի կլասիցիզմի ոճով նոր ժամանակակից թևը, իսկ հին ամրոցում կառուցվել են մի շարք նոր դահլիճներ և այլ կառույցներ, ներառյալ հիմնական դղյակը բարոկկոյի ոճով կառուցված «Ճարմանդի տակի» դղյակին միացնող գրադարանի երկար մասնաշենքը։
1829 թվականի (մայիսի 12), մայիսի 24-ին Արքայական դղյակի Սենատորների դահլիճում տեղի է ունեցել Նիկոլայ I-ի թագադրումը Լեհական թագավորության գահին։
Երկու համաշխարհային պատերազմների արանքում դղյակը՝ տարբեր դարերի և ոճերի կառույցների խառնուրդը, մանրակրկիտ վերանորոգվել է, և այստեղ է տեղափոխվել Լեհաստանի նախագահ Իգնացի Մոսցիցկին։ Երկրորդ Համաշխարհային պատերազմի սկզբին գերմանացիները ականապատել են դղյակը և ենթարկել պլանավորած և անխնա ավերածության։
Պատերազմից հետո մինչև 1971 թվականը դղյակի տեղը դատարկ է մնացել։ 1971 թվականին Լեհաստանի Ժողովրդական Հանրապետության սեյմը վերջնական հրաժարվել է դղյակի տեղում նոր կառավարական շենք կառուցել և որոշել է ըստ մնացած հատվածների և լուսանկարների վերականգնել դղյակը, նրան տալ այն տեսքը, որ նա ունեցել է 17-րդ դարում։ Վերականգնողական աշխատանքները տևել են մինչև 1988 թվականը։ Կուբիցկու կամարասրահը օգտագործման է հանձնվել 2009 թվականին[3]։
Այժմ դղյակում թանգարան է, որտեղ այլոց հետ մեկտեղ ցուցադրվում են Ռեմբրանդ վան Ռեյնի և Յան Մատեյկոի կտավները, Բելոտտոյի Հին Վարշավայի տեսարանները, նաև Տադեուշ Կոստյուշկոյի աճյունասափորը։
Ներքին հարդարանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- M. M. Drozdowski, A. Zahorski Historia Warszawy, PWN, Warszawa 1975.
- Aleksander Król, Zamek Królewski w Warszawie. Od końca XIII wieku do roku 1944, PIW, Warszawa 1971.
- Bohdan Guerquin, Zamki w Polsce, Wydawnictwo Arkady, Warszawa 1974.
- Andrzej Rottermund, Zamek Królewski w Warszawie, Wydawnictwo Naukowe PWN, Warszawa, 2002, ISBN 83-221-0746-3.
- Agnieszka Sypek, Robert Sypek: Zamki i warownie ziemi mazowieckiej. Warszawa: Wydawnictwo Trio, 2002, s. 26-36. ISBN 83-88542-34-6.
- Lileyko Jerzy (1980)։ Vademecum Zamku Warszawskiego (լեհերեն)։ Warsaw։ ISBN 83-223-1818-9
- Stefan Kieniewicz, ed. (1984)։ Warszawa w latach 1526–1795 (Warsaw in 1526–1795) (լեհերեն)։ Warsaw։ ISBN 83-01-03323-1
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Большая российская энциклопедия (2006)։ Варшава։ Москва: Большая российская энциклопедия։ էջեր 614—617։ ISBN ISBN 5-85270-333-8.
- ↑ Zarządzenie Prezydenta Rzeczypospolitej Polskiej z dnia 8 września 1994 r. w sprawie uznania za pomnik historii (Monitor Polski, 1994).
- ↑ «Arkady Kubickiego w Zamku Królewskim otwarte»։ wyborcza.pl։ Վերցված է 15 Սեպտեմբեր 2016
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Արքայական դղյակ կատեգորիայում։ |