Քսենիա Ռոմանովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քսենիա Ռոմանովա
Xenia Alexandrovna of Russia.jpg
 
Մասնագիտություն՝ ազնվական
Ծննդյան օր մարտի 25 (ապրիլի 6), 1875[1][2]
Ծննդավայր Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[3]
Վախճանի օր ապրիլի 20, 1960(1960-04-20)[4] (85 տարեկան)
Վախճանի վայր Լոնդոն, Միացյալ Թագավորություն
Գերեզման Ռոկբրյուն Կապ Մարտեն
Թաղված Ռոկբրյուն Կապ Մարտեն
Դինաստիա Romanov-Holstein-Gottorp?
Քաղաքացիություն Flag of Russia.svg Ռուսական կայսրություն
Հայր Ալեքսանդր III[2][1]
Մայր Մարիա Ֆյոդորովնա
Ամուսին Ալեքսանդր Միխայլովիչ[1]
Զավակներ Princess Irina Alexandrovna of Russia?, Prince Andrei Alexandrovich of Russia?[4], Prince Feodor Alexandrovich of Russia?, Prince Nikita Alexandrovich of Russia?, Prince Dmitri Alexandrovich of Russia?[4], Prince Rostislav Alexandrovich of Russia? և Prince Vasili Alexandrovich of Russia?
 
Պարգևներ

Սուրբ Եկատերինայի շքանշան

Մեծ Իշխանուհի Քսենիա Ալեքսանդրովնա Ռոմանովա, ռուս ցար Ալեքսանդր III-ի և նրա կնոջ իշխանուհի Մարիա Ֆեոդորովնայի չորրորդ զավակը: Ծնվել է 1875 թվականի ապրիլի 6-ին Սանկտ Պետերբուրգի Անիչկովի Պալատում և մահացել 1960 թվականի ապրիլի 20-ին Լոնդոնում՝ Անգլիա: Թաղված է Ֆրանսիայում:

Նա իշխան Ֆելիք Յուսուպովի զոքանչն էր, ով հայտնի է Գրիգորի Ռասպուտինի սպանությամբ:

Ընտանիքը և առաջին տարիները[խմբագրել | խմբագրել կոդը]

Քսենիան մոր՝ Մարիա Ֆեոդորովնայի հետ (1878 թ.)

Մեծ Իշխանուհի Քսենիա Ալեքսանդրովնա Ռոմանովան ռուս նախավերջին կայսր Ալեքսանդր III-ի և նրա կնոջ՝ Մարիա Ֆեոդորովնայի ավագ դուստրն ու չորրորդ երեխան էր: Ծնվել է 1875 թվականի ապրիլի վեցին Սանկտ-Պետերբուրգի Անիչկովի պալատում: Այդ ժամանակաշրջանում Ռուսաստանի Կայսրությունը արդեն գտնվում էր անկայուն վիճակում: 1881 թվականին սպանվեց Քսենիայի պապը և Ալեքսանդր III-ի հայրը՝ կայսր Ալեքսանդր II-ը:Քսենիայի հայրը դարձավ կայսր: Ընտանիքին վտանգից պաշտպանելու նպատակով տեղափոխեցին Գաչինայի պալատ, որտեղ նրանք ապրում էին համարյա մշտական փակված կյանքով և դուրս էին գալիս միայն եկեղացական արարողությունների ժամանակ: Ալեքսանդր III-ը վախենում էր իր ընտանիքի անվտանգության համար, քանի որ հեղափոխություն ցանկացողների թիվը գնալով ավելանում էր: Նա ինքը դարձել էր ծայրահեղ ազգամոլ: Ընտանիքը ապրում էր բավականին համեստ ապրելակերպով: Երեխաները քնում էին սովորական սենյակներում առանց որևէ ճոխությունների, ուտում էին սովորական սնունդ: Քսանիան՝ ինչպես նաև նրա եղբայրները և քույրը, ստանում էր հիանալի դաստիարակություն և կրթություն: Նրա ուսուցիչները բոլորը հայտնի մանկավարժներ էին, նա բացի ռուսերենից խոսում էր նաև անգլերեն, ֆրանսերեն և գերմաներեն: Երեխա ժամանակ հայտնի էր իր ամաչկոտությամբ և տղայական պահվածքով: Շատ էր սիրում նկարել, դաշնամուր նվագել, զբաղվել մարմնավարժությամբ և բնության գրկում ժամանակ անցկացնել: Իր ծնողների հետ նա ամառները այցելում էր դանիական թագավորական ընտանիքին, հիանալի ժամանակ էր անցկացնում իր հարազատների հետ:

Ամուսնությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Քսենիա իր ամուսնու հետ

Քսենիան մանկուց շատ մոտ էր իր զարմիկներից մեկի՝ Մեծ Իշխան Ալեքսանդր Միխայիլովիչի հետ: Ալեքսանդրը իր հերթին շատ կապված էր Քսենիայի եղբորը` Նիկոլային: Քսենիան և Ալեքսանդր գտնվում էին նամակագրական կապերի մեջ: Ալեքսանդրը հասկանում էր, որ Քսենիան իրեն շատ էր սիրում: Երբ Քսենիան դարձավ 15 տարեկան, նա և Ալեքսանդրը ցանկություն հայտնեցին ամուսնանալ, սակայն Քսենիայի ծնողները համաձայնություն չտվեցին իրենց դստեր տարիքի պատճառով: Նրանք նաև լավ չէին ճանաչում Ալեքսանդրին և չգիտեին թե նա իրեն ինչպես կդրսևորեր ամուսնական կյանքում: Սակայն 1894 թվականին, երբ Ալեքսանդրի հայրը՝ Մեծ Իշխան Միխայիլ Նիկոլաևիչը անձամբ խնդրեց Քսենիայի ձեռքը իր որդու համար, կայսրն ու կայսրուհին համաձայնեցին: Ճոխ հարսանիքը տեղի ունեցավ 1894 թվականի օգոստոսի 6-ին: Ըստ Քսենիայի քրոջ`Օլգայի այդ օրը նրանց հայր կայսր Ալեքսանդր III-ը շատ ուրախ էր և դա կլիներ վերջին անգամը, երբ նա լիաթոք կուրախանար, քանի որ հիվանդության պատճառով նա կմահանար հարսանիքից երկու ամիս հետո: Նորապսակները մեղրամիսը անցկացրին Ղրիմում: Նույն ժամանակաշրջանում՝նոյեմբերի 1-ին Քսենիայի հայրը մահացավ և Նիկոլայ II-ը դարձավ Ռուսաստանի կայսր:

Երեխաները[խմբագրել | խմբագրել կոդը]

Քսենիա Ալեքսանդրովնան իր ամուսնու և երեխաների հետ

Քսենիա Ալեքսանդրովնան և Ալեքսնադր Միխայիլովիչը միասին ունեցան յոթ երեխա՝ մեկ աղջին և վեց տղա: Կայսր Ալեքսանդր III-ը երեխաների պապն էր մորական կողմից: Երեխաներին դիմում էին "արքայազն" և "արքայադուստր" տիտղոսով: Քսենիայի տղաներից յուրաքանչյուրը կարող էր դառնալ կայսր, սակայն նրանք բոլորը ամուսնացան տիտղոսով իրենցից ցածր կանանց հետ, ինչի պատճառով կորցրեցին այդ հնարավորությունը:

Քսենիայի դուստրը՝ Իշխանուհի Իրինա Ալեքսանդրովնան կապվել էր Իշխան Ֆելիք Յուսուպովի հետ: Նրանք սիրահարված էին և ցանկանում էին ամուսնանալ, սակայն Քսենիան, ինչպես նաև ընտանիքի մյուս անդամները, դեմ էին այդ միությանը, քանի որ Ֆելիք Յուսուպովը բավականին վատ համբավ ուներ: Սակայն Ֆելիք Յուսուպովը հանդիպեց Քսենիայի մորը՝ նախկին կայսրուհի Մարիա Ֆեոդորովնային և կարողացավ շահել նրա վստահությունը: Իրինայի և Ֆելիքսի ամուսնությունը տեղի ունեցավ 1914 թվականի փետրվարի 9-ին:

Տարիների ընթացքում Քսենիայի և նրա ամուսնու հարաբերությունները անկում էին ապրել: Նրանք իրար հետ շատ չէին շփվում, քնում էին տարբեր սենյակներում: Նրանք նույնիսկ ամուսնությունից դուրս սիրեկաններ էին պահում: Առաջին Համաշխարհային Պատերազմի ժամանակ Ալեքսանդրն ու Քսենիան շատ զբաղված էին և երկար ժամանակ անց էին կացնում կայսրությունից դուրս: Դրանից նրանց հարաբերություններն էլ ավելի էին տուժում: 1917 թվականի հեղափոխության ժամանակ նրանք իրար հանդիպեցին, բայց քանի որ պետք է փախուստի դիմեին բոլշևիկների ձեռքը չընկնելու համար, բաժանվեցին և առանձին փախան Ռուսաստանից:

Հարաբերությունները ընտանիքի անդամների հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդ Քսենիան

Քսենիան հայտնի էր իր խաղաղասեր բնավորությամբ և հարթում էր տնային կոնֆլիկտները: Երբ նրա եղբայր Մեծ Իշխան Միխայիլ Ալեքսանդրովիչը առանց ընտանիքի անդամներին զգուշացնելու ամուսնացավ արդեն երկու անգամ ամուսնացած և ամուսնալուծված Նատաշա Վյուլֆերտ անունով մի կնոջ հետ, ընտանիքի անդամները խզեցին կապերը վերջինիս հետ: Նիկոլայ II-ը նույնիսկ նրանց աքսորեց Ռուսաստանի Կայսրությունից: Քսենիան մանկուց շատ կապված էր իր եղբայրների հետ և նրա համար ցավալի էր նման պառակտումը: Մի քանի ամիս տևողությամբ բանակցություններից հետո նա վերջիվերջո կարողացավ Նիկոլային համոզել իր եղբորը ետ ընդունել (առանց նրա կնոջ): 1899 թվականին Քսենիայի համար մեծ հարված էր, երբ նրա մյուս եղբայրը՝ Մեծ Իշխան Գեորգին դժբախտ պատահարից մահացավ: Նա նաև շատ մոտ էր իր մոր և քրոջ հետ:

Նիկոլայը և Ալեքսանդրան[խմբագրել | խմբագրել կոդը]

Քսենիան

Քսենիան շատ կապված էր իր եղբոր՝ Նիկոլայի հետ: Երբ Նիկոլայը ամուսնացավ իր սիրելի Ալիքսի հետ (ով հետագայում կդառնար Ալեքսանդրա Ֆեոդորովնա) Քսենիան և իր ամուսին Ալեքսանդրը սկսեցին իրենց երեկոները անցկացնել նորապսակների հետ: Նրանք միասին ընթրում էին, այնուհետև սեղանի խաղեր էին խաղում և հաճելի զրուցում: Քսենիան որոշ ժամանակ շատ մոտ էր նաև Ալեքսանդրայի հետ, սակայն նրանց հարաբերությունները վատացան, երբ Քսենիան մեկ աղջիկ ունենալուց հետո 6 առողջ տղաներ ունեցավ, իսկ Ալեքսանդրան՝ ումից կախված էր կայսրության հետագա ժառանգորդը, ունեցավ չորս աղջիկ և միայն վերջում մեկ տղա, ով անբուժելի հիվանդ էր հեմոֆիլիայով: Ըստ տարբեր վկայությունների Ալեքսանդրան նախանձում էր Քսենիային այդ պատճառով: Հետագայում նրանց երեխաները իրար հազվադեպ էին հանդիպում և մոտ չէին: Ալեքսանդրայի որդու՝ Ցարեվիչ Ալեքսեյի հեմոֆիլիայի մասին Քսենիան իմացավ բավական ուշ, քանի որ հիվանդությունը գաղտնի էր պահվում:

Աքսորը[խմբագրել | խմբագրել կոդը]

1917 թվականին Ռուսաստանի Կայսրությունում արդեն սոցիալ-տնտեսական անկայուն վիճակը ավելի վատացավ: Դրան մեծ մասամբ նպաստում էր նաև տեղի ունեցող համաշխարհային պատերազմը: Քսենիան իր օրագրում գրում էր որ ժողովուրդը դուրս էր եկել և ուտելիք էր խնդրում, և գործարանները չէին աշխատում: Մարտի մեկին Նիկոլայ II-ին գահընկեց անելու նորություն տարածվեց և Քսենիան այդ մասին գրեց իր մորը և իրոք այդ օրը Նիկոլայը ստիպված ստորագրեց կայսրության կառավարումից հրաժարվելու պայմանագիրը: Նրա որդին առողջական խնդիրների պատճառով չէր կարող կայստ դառնալ, իսկ եղբայրը՝ Միխայիլը կտրուկ հրաժարվեց այդ պարտականությունից: Կայսրությունը անցավ բոլշևիկների ժամանակավոր իշխանության տակ: Նիկոլային իր ընտանիքի հետ միասին մի քանի ամիս տնային կալանքից հետո ուղարկեցին Տոբոլսկ: Քսենիան իր օրագրում գրում էր, որ չի հավատում, որ այդ ամենը իրոք տեղի է ունենում: Նա լքեց իր հայրենի Սանկտ-Պետերբուրգը ապրիլի վեցին և մեկնեց Ղրիմ, քանի որ թագավորական ընտանիքի որևէ ներկայացուցչի ներկայությունը կարող էր աքսորով և մահվան սպառնալիքով ավարտվել:

1918 թվականի հուլիսի 17-ին լուրեր տարածվեցին Նիկոլայ II-ի և նրա ընտանիքի սպանության մասին: Քսենիայի մայրը՝ Մարիա Ֆեոդորովնան մինչև կյանքի վերջը չէր հավատում իր որդու մահվանը: Քսենիան մոր հետ 1919 թվականին մեկնեց Անգլիա, որտեղ նրանց ընդունեց անգլիական թագավորական ընտանիքը: Հետագայում նրանց միացավ նաև Քսենիայի կրտսեր քույրը՝ Օլգան: Օլգան և Մարիա Ֆեոդորվնան մեկնեցին Դանիա, իսկ Քսենիան մնաց Անգլիայում:

Հետագա տարիները[խմբագրել | խմբագրել կոդը]

Քսենիան շարունակում էր ապրել Անգլիայում, իսկ նրա ամուսին Ալեքսանդրը՝ Ֆրանսիայում: Նա որպես Նիկոլայ II-ի ավագ քույր ժառանգել էր մի փոքր կալվածք Անգլիայում, սակայն նրա ֆինանսական վիճակը ծայրահեղ ծանր էր: Նիկոլայի և նրա ընտանիքի մահվան փաստը պաշտոնապես ընդունվեց միայն սպանությունից 10 տարի հետ՝ 1928 թվականին: Քսենիան, ինչպես նաև նրա քույր Օլգան, շատ ժամանակ ստիպված էր լինում որպես վկա ներկա գտնվել սուտ հրաշքով փրկված Նիկոլայի երեխաներ կոչվածների հարցաքննություններին. դրանցից մեկը Աննա Անդերսոնն էր: Սակայն նախկին թագավորական ընտանիքի անդամները համոզված էին, որ ընտանիքից ոչ ոք չէր փրկվել: Քսենիայի մայրը՝ Մարիա Ֆեոդորովնան, կտրուկ հրաժարվում էր հանդիպել նման ինքնակոչների հետ:

Քսենիան հաճախ այցելում էր իր մորը, ով ապրում էր Դանիայում: 1928 թվականին Մարիա Ֆեոդորովնան հիվանդությունից հետ մահացավ, և նրա առանձնատան ու զարդերի վաճառքի հասույթից որոշ մաս որպես օգնություն հատկացվեց Քսենիային: 1933 թվականին մահացավ Քսենիայի ամուսինը: Քսենիան մինչև կյանքի վերջ հաճախ հանդիպում էր իր դստերը՝ իշխանուհի Իրինա Յուսուպովին: Նա մահացավ 1960 թվականի ապրիլի 20-ին Անգլիայում:

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Home of Grand Duchess Xenia

  1. 1,0 1,1 1,2 Ксения Александровна (ռուս.) // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1895. — Т. XVIа. — С. 907.
  2. 2,0 2,1 Александр III (ռուս.) // Энциклопедический словарь / под ред. И. Е. АндреевскийСПб.: Брокгауз — Ефрон, 1890. — Т. I. — С. 411—413.
  3. German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #124157319 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
  4. 4,0 4,1 4,2 Lundy D. R. The Peerage