Ստեփան Դեմիրճյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ստեփան Դեմիրճյան
Ստեփան Դեմիրճյան3.jpg
Ծնվել է հունիսի 7, 1959({{padleft:1959|4|0}}-{{padleft:6|2|0}}-{{padleft:7|2|0}}) (59 տարեկան)
Ծննդավայր Երևան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Armenia.svg Հայաստան
Ազգություն հայ
Կրթություն Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
Մասնագիտություն քաղաքական գործիչ
Ծնողներ հայր՝ Կարեն Դեմիրճյան
Զբաղեցրած պաշտոններ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր
Անդամություն Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով

Ստեփան Կարենի Դեմիրճյան (հունիսի 7, 1959({{padleft:1959|4|0}}-{{padleft:6|2|0}}-{{padleft:7|2|0}}), Երևան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ քաղաքական գործիչ, ՀՀ ԱԺ 3-րդ և 5-րդ գումարումների պատգամավոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1959 թ. հունիսի 7-ին Երևանում։

1981 թ. ավարտել է Երևանի Կ.Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրատեխնիկական ֆակուլտետը։ Ճարտարագետ-էլեկտրիկ։ Տեխնիկական գիտությունների թեկնածու։

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1999-2001 թթ. եղել է Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) նախագահի պաշտոնակատար։
  • 2001 թ. առ այսօր - ՀԺԿ նախագահ։
  • 2003 թ. եղել է ՀՀ նախագահի թեկնածու։
  • 2003-2007 թթ. ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, «Արդարություն դաշինք»)։ «Արդարություն» խմբակցության ղեկավար։
  • 2012 թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինքից։

Ամուսնացած է, ունի երեք զավակ։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1981-1986 թթ. «Հայէլեկտրաշարժիչ» ԱՄ-ում աշխատել է վարպետ, ավագ վարպետ, վերահսկիչ-փորձարկիչ կայանի պետ, հավաքման արտադրամասի պետի տեղակալ, պետ։
  • 1986-1988 թթ. եղել է ԽՍՀՄ սարքաշինության, ավտոմատացման միջոցների և կառավարման համակարգերի նախարարության ծրագրավորվող հրահանգասարքերի կառուցվող գործարանի գլխավոր ճարտարագետ, տնօրենի պաշտոնակատար։
  • 1988-2003 թթ.` «Մարս» ԱՄ ՓԲԸ գլխավոր տնօրեն։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]