Ռադիկ Մարտիրոսյան
Ռադիկ Մարտիրոսի Մարտիրոսյան (մայիսի 1, 1936, Մարտակերտի շրջան, ԼՂԻՄ, ԱԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ և ԼՂԻՄ, ԱԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռադիոֆիզիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր 1980, պրոֆեսոր (1982), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1990, թղթակից անդամ 1986)։
Բովանդակություն
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1958 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը՝ աստղաֆիզիկոսի որակավորմամբ։ 1960-1960 թթ. սովորել է ԽՍՀՄ ԳԱ Մոսկվայի Պ. Լեբեդևի անվան ֆիզիկայի ինստիտուտի ասպիրանտուրայում։ 1964-1968 թթ. եղել է ՀԽՍՀ ԳԱ ռադիոֆիզիկայի և էլեկտորնիկայի իսնտիտուտի ավագ գիտաշխատող, 1968-1970 թթ.՝ լաբորատորիայի բաժնի վարիչ, 1970-1980 թթ.՝ գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն, 1980-2006 թթ.՝ տնօրեն։ 1965 թվականից դասավանդել է ԵՊՀ-ում, 1983-1993 թթ.՝ ԵՊՀ գերբարձր հաճախությունների ֆիզիկայի ամբիոնի վարիչ, 1993-2006 թթ.՝ ԵՊՀ ռեկտոր։ 2006 թվականից իր ստեղծած ԳԲՀ ռադիոֆիզիկայի և հեռահաղորդակցության ամբիոնի վարիչն է, 2006 թվականից՝ ՀՀ ԳԱԱ նախագահ։ Մարտիրոսյանը ԵՊՀ-ում գործող գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհրդի նախագահն է[1][2]։
Հետազոտությունների բնագավառը[խմբագրել | խմբագրել կոդը]
Քվանտային ռադիոֆիզիկա, գերհաղորդականության կիրառական պրոբլեմներ, տիեզերական հետազոտություններ, ռադիոաստղագիտություն, Երկրի բնական պաշարների ուսումնասիրություններ ռադիոֆիզիկական մեթոդներով։
Մարտիրոսյանը հեղինակ է ավելի քան 200 գիտական աշխատանքների, որոնք վերաբերում են դեցիմետրական տիրույթի քվանտային ուժեղացուցիչների ստեզծմանը և դրանց ռադիոաստղագիտական կիրառություններին, քվանտային էլեկտրոնիկայի համար արհեստական բյուրեղների ստեղծման տեխնոլոգիաների կատարելագործմանը, բարձր զգայնությամբ ընդունիչ համակարգերի մշակմանն ու ներդրմանը։ Մասնավորապես առաջարկել է մակարդակների շրջման սխեմա, որը թույլ է տալիս միաժամանակ ուժեղացնել տարբեր հաճախություններով երկու ազդանշաններ։ Փորձնականորեն այդ սխեման իրականացրել է 21 սմ և 3 սմ ալիքի երկարությունների համար։
Մարտիրոսյանի մշակած ալիքատարային քվանտային ուժեղացուցիչը РАТАМ-600 մեծ ռադիոաստղադիտակի ընդունող համակարգի զգայունությունը մեծացրել է 14 անգամ, որը թույլ է տվել հետազոտել տիեզերական մի շարք լազերային աղբյուրների ռադիոճառագայթումը։ Նրա գիտական ղեկավարությամբ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտում ստեղծված բարձր զգայնության ռադիոընդունիչ սարքերը լայնորեն կիրառվել են բնական պաշարների հետազոտման «Պրիրոդաե և «Օկեան» տիեզերական ծրագրերում, ինչպես նաև ռադիոաստղագիտական և բժշկակենսաբանական հետազոտություններում։ Հանձինս Ռադիկ Մարտիրոսյանի՝ տիեզերական կապի մշտական խնդիրները ունեցան իրենց գիտական ճշգրիտ լուծումները՝ շնորհիվ նոր ընդունիչ համակարգերի կիրառման թե՛ միութենական և թե՛ միջազգային տիեզերական կարևորագույն ծրագրերում[փա՞ստ]։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ուկրաինայի և ՀԽՍՀ պետական մրցանակների դափնեկիր
- Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան
- «Պատվո նշան» շքանշան
- Ժողովուրդների բարեկամության շքանշան
- Գագարինի անվան ոսկե մեդալ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ (2012)[3]
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշան, 2017[4]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Մայիսի 1 ծնունդներ
- 1936 ծնունդներ
- Ապրող անձինք
- ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիրներ
- «Պատվո նշան» շքանշանի ասպետներ
- Ժողովուրդների բարեկամության շքանշանի դափնեկիրներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Երևանի պետական համալսարանի ռեկտորներ
- Հայաստանի գիտությունների ակադեմիայի պրեզիդենտներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալակիրներ
- Հայ պրոֆեսորներ
- Ֆիզիկոսներ այբբենական կարգով
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանի ասպետներ