Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հայկ Վարդանի Վարդանյան (հուլիսի 1, 1926(1926-07-01), Կիսլովոդսկ, Տերսկի օկրուգ, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ արձակագիր, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1958 թվականից։
Հայկ Վարդանյանը ծնվել է 1926 թվականի հուլիսի 1-ին, ՌՍՖՍՀ Ստավրոպոլի երկրամասի Կիսլովոդսկ քաղաքում։ 1933-1946 թվականներին ապրել է Իրանի Թեհրան քաղաքում։ Սովորել է Թեհրանի Դավթյան դպրոցում, ֆրանսիական և ամերիկյան քոլեջներում։ 1946 թվականին ներգաղթել է Խորհրդային Հայաստան։ 1950 թվականին ավարտել է Երևանի թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը, 1963 թվականին՝ Մոսկվայի սցենարական բարձրագույն դասընթացները։ 1950-1951 թվականներին խաղացել է Նոր Բայազետի (այժմ՝ Գավառ) դրամատիկական թատրոնում, 1951-1956 թվականներին՝ Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում, աշխատել Հայաստանի պետական երգչախմբում, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում։ 1959-1962 թվականներին եղել է Երևանի ռադիոկոմիտեի ռեժիսոր, 1965-1966 թվականներին՝ կինեմատոգրաֆիայի պետական կոմիտեի խմբագիր։ 1966 թվականից աշխատել է Երևանի ռադիոկոմիտեում։ Ռուսերեն լույս է տեսել Վարդանյանի «Կամուրջը գետակի վրա» գիրքը (Մոսկվա, 1965): Նրա սցենարով «Հայֆիլմ»-ը նկարահանել է «01-99» կինոնկարը[1]։
- Երեխաները, Երևան, Հայպետհրատ, 1954, 96 էջ։
- Կամուրջը գետակի վրա, Երևան, Հայպետհրատ, 1957, 92 էջ։
- Պատմվածքներ, Երևան, Հայպետհրատ, 1960, 70 էջ[2]։
- Փողոցի մեծ ժամացույցը, Երևան, Հայպետհրատ, 1964, 64 էջ։
- Պատմվածքներ, Երևան, «Հայաստան», 1971, 131 էջ։
- Երեխաներին Լենինի մասին։ Երևան։ Սովետական գրող, 1980[3]։
- ↑ Գրական տեղեկատու։ Երևան։ «Սովետական գրող»։ 1981։ էջ 436-437։
- ↑ Վարդանյան, Հայկ Վարդանի (1960). Սանահյան, Օլգա Հարությունի (ed.). Պատմվածքներ. Երևան: Հայպետհրատ.(չաշխատող հղում)
- ↑ Վարդանյան, Հայկ Վարդանի, ed. (1980). Երեխաներին Լենինի մասին։ Պատմվածքներ. Երևան: Սովետական գրող.(չաշխատող հղում)