Մանվել Ավետիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մանվել Ավետիսյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝մարզիկ
Ծննդյան ամսաթիվ՝օգոստոսի 15, 1961(1961-08-15) (62 տարեկան)
Ծննդավայր՝Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ

Մանվել Անդրանիկի Ավետիսյան (օգոստոսի 15, 1961(1961-08-15), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային բռնցքամարտիկ, ԽՍՀՄ կրկնակի չեմպիոն (1985, 1986), աշխարհի առաջնության մրցանակակիր (1986), միջազգային կարգի ԽՍՀՄ սպորտի վարպետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանվել Ավետիսյանը ծնվել է 1961 թվականին Երևան քաղաքում։ 12 տարեկանից սկսել է զբաղվել բռնցքամարտով։ Մարզիչը եղել է Ալեքսանդր (Ալիկ) Սարգսյանը։ 1983 թվականին ավարտել է Երևանի Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը[1]։ 1985 և 1986 թվականներին դարձել է ԽՍՀՄ չեմպիոն։ 1986 թվականի բռնցքամարտի աշխարհի առաջնությունում հասել է կիսաեզրափակիչ, որտեղ զիջել Է կուբացի Անխել Էսպինոսին և նվաճել բրոնզե մեդալ։

1990-1994 թվականներին հանդես է եկել պրոֆեսիոնալ ռինգում, 1993 թվականին նվաճել է Բռնցքամարտի համաշխարհային խորհրդի (WBC) վարկածով ԱՊՀ չեմպիոնի տիտղոսը։

Մարզական կարիերան ավարտել է 1994 թվականին։ Հետագայում եղել է Հայաստանի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների միության նախագահ։ 2013 թվականին դարձել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի փոխնախագահը[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «БОКС: Энциклопедия бокса». boxing.ru. Արխիվացված է օրիգինալից 2017-08-30-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 20-ին.
  2. Ազգային ֆեդերացիաներ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]