Հրանտ Թոխատյան
![]() | |
---|---|
Ծնվել է | հունվարի 10, 1958 (67 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | դերասան, կինոպրոդյուսեր, հնչյունավորող, կատակերգու և հեռուստատեսային դերասան |
Աշխատավայր | Շարմ Հոլդինգ, Հայաստանի Հանրային Հեռուստաընկերություն, Արմենիա Թի-Վի, Առաջին ալիք և Շանթ հեռուստաընկերություն |
Ամուսին(ներ) | Լուիզա Ներսիսյան և Իրինա Դանիելյան |
Պարգևներ և մրցանակներ | |
Հրանտ Արամի Թոխատյան (հունվարի 10, 1958, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան, մշակութային գործիչ, 1995 թվականից «Շարմ Հոլդինգ» ՍՊԸ տնօրենն է։ Հայաստանի ժողովրդական արտիստ (2015)[1]:
Ընտանիքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Հրանտ Թոխատյանը ծնվել է Արամ և Եվգենյա Թոխատյանների ընտանիքում։ Հայրը մասնագիտությամբ 1-ին դասի ավտոմեխանիկ էր, ավտոռալլիստ, իսկ մայրը՝ անտառային տնտեսության ինժեներ։ Նախկին ամուսնություններից Թոխատյանն ունի երկու որդի։ Ներկայիս կինը Երևանի կամերային թատրոնի դերասանուհի Լուիզա Ներսիսյանն է։ Ըստ նույն հոդվածի ռուսերեն տարբերակի 2020 թ. հունիսի դրությամբ ամուսնալուծվել է։ Նրանք ունեն մեկ դուստր՝ Լիլիթը։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1976-1981 թվականներին սովորել է Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական ինստիտուտի ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետում։ Ավարտելուց հետո որպես ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչ աշխատել է Օշականում։
1976 թվականին հրավիրվել է Կամերային թատրոն, որտեղ և աշխատել է 15 տարի։ 1991 թվականին Ռուբեն Ջաղինյանի և Կարեն Ղազարյանի հետ համատեղ հիմնադրել է «ՇԱՐՄ» ընկերությունը, որի տնօրենն է առ այսօր։
Աշխատանքային գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1976 թվականին հրավիրվել է Երևանի Կամերային թատրոն, որտեղ և աշխատել է 15 տարի։ 1980-ականներին աշխատել է Օշականի Մեսրոպ Մաշտոցի անվան միջնակարգ դպրոցում որպես ռուսաց լեզվի ուսուցիչ։ 1991 թվականին Ռուբեն Ջաղինյանի և Կարեն Ղազարյանի հետ համատեղ հիմնադրել է «ՇԱՐՄ» ընկերությունը, որի տնօրենն է առ այսօր։ 2013-2016 թվականներին ՀՀԿ խմբակցությունից եղել է Երևանի ավագանու անդամ։
Հրանտ Թոխատյանը ներկայումս ակտիվորեն հանդես է գալիս կինոյում և թատերական ներկայացումներում՝ համագործակցելով հայ և օտարերկրացի ռեժիսորների, պրոդյուսերների, թատերական գործիչների և կինոընկերությունների հետ։ Թոխատյանը բուռն գործունեություն է ծավալում ոչ միայն հայրենիքում, այլև արտերկրում։ Զուգահեռաբար դերասանը մասնակցում է նաև բարեգործական և հայրենանվեր նախագծերին, որոնց թվում են «Նվիրի'ր կյանք» բարեգործական հիմնադրամի լայնածավալ ակցիան, «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կազմակերպվող ամենամյա մարաթոնը, ինչպես նաև Հայկ Մարությանի և Վազգեն Ասատրյանի հետ միասին նախաձեռնած ճանապարհաշինական աշխատանքները Արցախի Մարտակերտի շրջանի Հաթերք սահմանամերձ գյուղում և այլն։ Հրանտ Թոխատյանը ակտիվորեն մասնակցում է երկրի հասարակական կյանքին, Երևանի շենք-շինությունների պահպանությանն ուղղված նախաձեռնության անդամ է։ Իսկ երեխաների նկատմամբ ունեցած սիրով պայմանավորված է Թոխատյանի առաջնահերթ նպատակը՝ Երևանում ստեղծել մանկական թատրոն։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Մեր պապերի քայլերգը», գեղարվեստական կինոնկար (1981)
- «Կամոյի մենախոսությունը», գեղարվեստական կինոնկար (Մոսկվա) (1987)
- «Մեր բակը», գեղարվեստական կինոնկար (1996)
- «Մեր բակը 2», գեղարվեստական կինոնկար (1998)
- «Քանի դեռ կամ», վավերագրական ֆիլմ (2000)
- «Բանդա», կատակերգական սկետչեր (2000)
- «Մեր այբբենարանը», մանկական ուսուցողական ֆիլմաշար (2000-2006 )
- «Իմ մեծ հայկական հարսանիքը», գեղարվեստական կինոնկար («Մոսֆիլմ» կինոստուդիա) (2004)
- «Հայկական տարբերակ», հեռուստածրագիր, Հայաստանի հանրային հեռուստաընկերություն (2005-2006 )
- «Մեր բակը 3», գեղարվեստական կինոնկար (2005)
- «100 տարբերակ», հեռուստախաղ, Հայաստանի հանրային հեռուստաընկերություն (2006-2007 )
- «Մեծ պատմություն փոքր քաղաքում», գեղարվեստական կինոնկար (2006)
- «Երկու աստղ», հեռուստաշոու, Հայաստանի հանրային հեռուստաընկերություն (2007)
- «Մեր այբբենարանը», հեռուստասերիալ, Արմենիա հեռուստաընկերություն (2009)
- «Տաքսի «Էլի լավ ա»», գեղարվեստական կինոնկար (2009)
- «Մեր բակը», հեռուստասերիալ, Արմենիա հեռուստաընկերություն (2010)
- «Կորած մոլորվածը Հայաստանում», գեղարվեստական կինոնկար (2012)
- «Անահիտ», անիմացիոն մուլտֆիլմ (2014)
- «Օլիմպիկոս», անիմացիոն մուլտֆիլմ (2020)
- «Մեր բակը» 25 տարի անց, գեղարվեստական կինոնկար (2021)
Աշխատանք Ռուսաստանում
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայկական ռադիո», հեռուստածրագիր, ՍՏՍ հեռուստաալիք (2002)
- «Պապ-005», գեղարվեստական կինոնկար (2013)
- «Վերջին Մոհիկյանը», հեռուստասերիալ, ՍՏՍ հեռուստաալիք (2013-2015 )
- «Առանց սահմանների», գեղարվեստական կինոնկար (2015)
- «Հրաշքների աշխարհ», գեղարվեստական կինոնկար (2016)
- «Երկրաշարժ», գեղարվեստական կինոնկար (2016)
- «Ամեն ինչ տղամարդկանց մասին» գեղարվեստական կինոնկար (2016)
- «Հարձակում», հեռուստասերիալ, Ռուսական Առաջին հեռուստաալիք (2016)
- «Ռեյդ», հեռուստասերիալ, Ռուսական Առաջին հեռուստաալիք (2017-2021 )
- «Իվանովս-Իվանովս» հեռուստասերիալ, ՍՏՍ հեռուստաալիք (2017-2021 )
- «Ինչպես ես դարձա ռուս», գեղարվեստական կինոնկար (2019)
- «Ռոբո», գեղարվեստական կինոնկար (2019)
- «Ցտեսություն, Ամերիկա», գեղարվեստական կինոնկար (2020)
Թատերական ներկայացումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Գայլը և յոթ ուլիկները, կամ մեկ անգամ ևս այծերի մասին» (1977)
- «Նազար, Նազար մինչև վերջ» (1977)[2]
- «Կառավարական համերգ» (1977)
- «Պարոնայք, ամեն ինչ կործանվում է, բայց դեռ կարելի է ապրել և զվարճանալ» (1978)
- «Երևանյան օրերի խրոնիկա» (1980)
- «Հերոսիմա» (1983)
- «Համլետ» (1983)
- «Հայք» (1989)
- «Կաբարե» (1990)
- «Խա - աբալադա» (1996)
- «Mea Culpa - Իմ մեղքը» (2002)[3]
- «Օպերա, օպերա» (2008)[4]
- «Ժանգոտ բանալին» (2009)[5]
- «Դոն Ժուան Ավիա» (2009)[6]
- «Դոն Ժուանները Մարսելում» (2010)
Մասնակցությունը փառատոներին
[խմբագրել | խմբագրել կոդը]- Միջազգային երիտասարդական փառատոն (1985)
- Միջազգային - ատերական փառատոն (Նանտ, Ֆրանսիա) (1989)
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1985 - Երիտասարդության և ուսանողության համաշխարհային փառատոնի դափնեկիր
- 1989 - Le Theatre Դյու Մոնդ Միջազգային - ատերական փառատոնի 2-րդ մրցանակ
- Արցախի Հանրապետության նախագահի պատվոգիր
- Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարի պատվոգիր
- 2002 - Եգիպտոսի մանկական զվարճալի ֆիլմերի փառատոնի պատվավոր դիպլոմ
- 2006 - Հայաստանի վաստակավոր արտիստի կոչում[7]
- 2008 - Հայաստանի պաշտպանության նախարարության «Անդրանիկ Օզանյան» մեդալ
- 2009 - «Մեսրոպ Մաշտոց» շքանշան
- 2010 - Հայաստանի պաշտպանության նախարարության «Վազգեն Սարգսյան» մեդալ
- 2015 - Հայաստանի ժողովրդական արտիստի կոչում
- 2015 - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի կողմից շնորհված Երախտագիտության մեդալ “Հայաստան” համահայկական հիմնադրամի միջոցառումների կազմակերպման գործում ունեցած ավանդի համար
- 2016 - “Կարմիր Բերետներ 5165” ռազմահայրենասիրական համահայկական կազմակերպության կողմից շնորհված պատվոգիր
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հ. Ա. ԹՈԽԱՏՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱՐՏԻՍՏԻ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ «Նազար, Նազար մինչև վերջ» ներկայացման մասին «168 Ժամ» շաբաթաթերթում
- ↑ «Mea Culpa - Իմ մեղքը»(չաշխատող հղում)
- ↑ «Օպերա, օպերա» ներկայացման մասին «Առավոտ» օրաթերթում(չաշխատող հղում)
- ↑ ««Ժանգոտ բանալին» ներկայացման մասին «Թերթ.am» կայքում». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 6-ին.
- ↑ «Դոն Ժուան Ավիա». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 6-ին.
- ↑ «Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 6-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հրանտ Թոխատյան» հոդվածին։ |
|
- Հունվարի 10 ծնունդներ
- 1958 ծնունդներ
- Ապրող անձինք
- Երևան քաղաքում ծնվածներ
- ԵՊԼՀ շրջանավարտներ
- Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանի ասպետներ
- ՀՀ ժողովրդական արտիստներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Հայ դերասաններ
- Հայ մշակութային գործիչներ
- Հեռուստատեսային դերասաններ
- Հնչյունավորողներ
- Երևանի քաղաքային խորհրդի պատգամավորներ
- Խորհրդային դերասաններ
- Հայաստանի վաստակավոր արտիստներ